Երևան
12 °C
Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Ռեալը» եզրափակիչ դուրս գալու կարեւոր քայլ կատարեց: Երեկ՝ ապրիլի 25-ին, մրցաշարի վերջին 2 տարիների չեմպիոնը մրցակցի հարկի տակ ոչ այնքան լավ խաղով կամային հաղթանակ տարավ «Բավարիայի» նկատմամբ: «Արքայական ակումբն» առավելության հասավ 2:1 հաշվով:
Հանդիպումն անցավ հետաքրքիր պայքարում: 2 թիմերն էլ հանդիպումն ակտիվ սկսեցին, սակայն ընթացքում խաղը հանդարտվեց: «Բավարիան» փորձում էր վերահսկել գնդակն ու անընդհատ սպառնալ հյուրերին: 28-րդ րոպեին նրանց ջանքերն արդյունք տվեցին: Աչքի ընկավ Յոզուա Կիմիխը: Մյունխենցիները գոլից հետո էլ վերահսկում էր գնդակն ու պահեր ստեղծում, սակայն առավելությունը կրկնապատկելու փոխարեն գոլ բաց թողեց: Առաջին խաղակեսի վերջում՝ 44-րդ րոպեին, գրոհներից մեկի ժամանակ «Ռեալի» կազմում գերազանց հարվածով պատասխան գնդակը խփեց Մարսելոն:

2-րդ խաղակեսում հաջողությունը զարգացրեց «Ռեալը»: Հյուրերը, օգտվելով դաշտի կենտրոնում մրցակցի սխալից, գրոհ կազմակերպեին, որը 57-րդ րոպեին գոլով ավարտեց փոխարինման մտած Մարկո Ասենսիոն: Բաց թողած այս գոլից հետո էլ «Բավարիան» շարունակեց մեծ ճնշում գործադրել ու բազմաթիվ պահեր ունեցավ, որոնք օգտագործելու դեպքում ոչ միայն կհավասարեցներ հաշիվը, այլեւ հարմարավետ առավելությամբ կհաղթեր, սակայն կամ մյունխենցիների հարվածները շեղ էին ընթանում, կամ էլ «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասն էր հետ մղում:

Այս հանդիպումը նշանավորվեց ոչ միայն հետաքրքիր պայքարով, այլեւ վնասվածք ստացած ֆուտբոլիստների մեծ քանակով: Միայն առաջին խաղակեսում «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկենսը 2 հարկադրված փոփոխություն կատարեց: Նախ վնասվածքի պատճառով հանդիպումը կիսատ թողեց Արյեն Ռոբենը, ապա Ջերոմ Բոատենգը: Թոմաս Մյուլլերն էլ հանդիպման ընթացքում խնդիրներ ուներ: «Ռեալը» նույնպես առանց կորուստների չհեռացավ: Իսկոն, ըստ իսպանական լրատվամիջոցների, առաջին խաղակեսից հետո փոխարինվել է ուսի հետ կապված խնդիրներով: 2-րդ խաղակեսի ընթացքում էլ վնասվածք ստացավ ու խաղադաշտը լքեց Դանի Կարվախալը:
«Ռեալի» ու «Բավարիայի» պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 1-ին: Նախօրեին կիսաեզրափակիչ մյուս խաղում եզրափակչի ուղեգիրը գրեթե նվաճել է «Լիվերպուլը»: «Մերսիսայդցիները» սեփական հարկի տակ 5:2 հաշվով հաղթել են «Ռոմային»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT