Երևան
12 °C
Արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքում առանց պետհամարանիշի կամ համարները փակած մեքենաներ են շրջում, բարձր արագությամբ՝ խախտելով երթեւեկության կանոնները: Առանց պետհամարանիշերի երթեւեկելու, այսպես ասած «ֆլեշմոբը», ըստ էության, սկիզբ է առել ոստիկանությունից: Համաժողովրդական շարժման ժամանակ ոստիկանության ծառայողները ցուցարարներին բերման էին ենթարկում առանց պետհամարանիշի մեքենաներով:
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, սակայն Ճանապարհային ոստիկանությունը հանկարծ որոշեց հանդուրժող դառնալ եւ չտեսնելու տալ այն վարորդներին, ովքեր կոպտորեն խախտում են Ճանապարհային երթեւեկության կանոնները՝ մեքենաները վարում են առանց պետհամարանիշերի, բարձր արագությամբ, երբեմն էլ երթեւեկելու ընթացքում մեքենայի ուղեւորները բարձրանում են մեքենայի վրա, կամ կախվում պատուհանից:
Այս դեպքերից մեկը, սակայն ողբերգական ավարտ է ունեցել. մեքենան բարձր արագությամբ վարելու հետեւանքով վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է 1-ամյա երեխա: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի լույս 24-ի գիշերը Երեւանի Սարալանջի փողոցում: Աշտարակում ապրող 27-ամյա Դավիթ Արզումանյանի վարած «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ, աջ ընթանալով, բախվել բետոնե արգելապատնեշին։ Վարորդը, նրա ուղեւորները, որոնք ամուսիններ են, եւ նրանց 1-ամյա որդին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համալսարանական թիվ 1 հիվանդանոց, որտեղից էլ փոքրիկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Այսօր՝ ապրիլի 26-ին, 1-ամյա Յուրին հիվանդանոցում մահացել է։ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ պատահարի հանգամանքները նախապես պարզվել են ճանապարհային ոստիկանությունում։ Պարզվել է, որ «Մերսեդեսին» հետեւից հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետեւանքով էլ Դավիթ Արզումանյանը կորցրել է մեքենայի կառավարումը եւ դուրս եկել երթեւեկելի գոտուց։ «Օպելի» վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է։ Դեպքից ժամեր անց «Օպելի» վարորդը՝ մայրաքաղաքում ապրող 29-ամյա Սարգիս Գյուլումյանը, մեքենայով հանդերձ ներկայացել է ճանապարհային ոստիկանություն։ Նախապատրաստված նյութերը ճանապարհային ոստիկանությունից փոխանցվել են Երեւան քաղաքի քննչական վարչություն։ Կատարվածի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
Այս ընթացքում՝ #Իմքայլը եւ Մերժիր Սերժին նախաձեռնության անդամները պարբերաբար կոչ էին անում երթեւեկել պետհամարանիշերով եւ չխախտել ճանապարհային երթեւեկության կանոնները: Հանրահավաքների ընթացքում այս խնդրին անդրադառնում էր նաեւ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Այսօր էլ նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց առժամանակ փողոցների փակումը դադարեցնելու մասին՝ կոչ անելով զբաղվել առանց պետհամարանիշի ավտոմեքենաներով: «Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մարդիկ առիթից օգտվեն եւ սա վերածեն անվերահսկելի գործառույթի»,- ասաց նա: Փաշինյանը նշեց, որ մտահոգիչ տեղեկություն են ստացել եւ առաջին հերթին պետք է զբաղվեն քաղաքում կարգ ու կանոնի հաստատմամբ: Ապա՝ կոչ արեց առանց պետհամարանիշերի մեքենաներին կանգնեցնել եւ հորդորել երթեւեկել պետհամարանիշերով։
«Կան մարդիկ, որ իրավիճակից օգտվում են, եւ համոզված եմ՝ այդ մարդիկ անում են մեր հեղափոխությունը վարկաբեկելու համար»,- նկատեց նա՝ հավելելով, որ առանց պետհամարանիշերի կամ փակված պետհամարանիշերով երթեւեկելը նույնն է, ինչ դիմակներով երթերին, ցույցերին մասնակցելը:
Ստեղծված իրավիճակի եւ ՃՈ անգործության շուրջ զրուցել ենք ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի հետ:
- Պարոն Խաչատրյան, այս օրերին մայրաքաղաքում առանց պետհամարանիշի մեքենաներ են շրջում բարձր արագությամբ՝ խախտելով երթեւեկության կանոնները: Ինչո՞ւ Ճանապարհային ոստիկանությունը չի միջամտում: Արդյո՞ք չմիջամտելու ցուցում կա:
- Նախ, ասեմ, որ քաղաքացիական ակտիվության եւ միջոցառումների հետ կապված ձեր կողմից նշված դեպքերը կրում են համատարած բնույթ եւ Ճանապարհային ոստիկանության ուժերն ու միջոցները քանի որ սահմանափակ են, հնարավոր չէ արձագանքել բոլոր դեպքերին եւ համապատասխան վարչարարություն իրականացնել: Բայց հնարավորինս դա արվում է եւ արվում է հատկապես այն ժամանակ, երբ քաղաքացիական հոսքերը պասիվ են դառնում գիշերային ժամերին եւ մեր ուժերն ու միջոցները արդեն իսկ որոշ չափով բավականացնում են դա անել: Օրինակ, այս գիշեր բերման է ենթարկվել 18 տրանսպորտային միջոց, որոնք վարել են առանց հաշվառման համարանիշերի: Բացի այդ, ՃՈ ծառայողները երբեմն չեն արձագանքել՝ ելնելով այն հանգամանքից, որ այդ արձագանքը կարող է առաջացնել քաշքշուկներ եւ ներգրավել ցուցարարների ուժեր, ստեղծվել անկառավարելի մի իրավիճակ, որը ավելի կվնասեր այդ պահին ճանապարհային երթեւեկությանը, ընդհանուր համատարած իրավիճակին: Այս նկատառումներից ելնելով, այո՝ եղել են վիճակներ, երբ չեն միջամտել:
Բացի այդ ճանապարհային ոստիկանները տվյալ հատվածում իրականացրել են կոնկրետ հանձնարարություններ, այսինքն՝ ապահովել երթեւեկության անվտանգությունը, խցանումները: Եվ եթե նրանք արձագանքեին գոնե մեկ այդպիսի դեպքի, նրանք պետք է տրանսպորտային միջոցը իջեցնեին հատուկ պահպանվող տարածք, որը կտեւեր մեկ-երկու ժամ գուցե եւ ավելի եւ կստացվեր այնպես, որ մյուս կողմից հսկվող այդ տարածքը դուրս կմնա հսկողությունից: Ուղղակի ուժերն ու միջոցները հեռու են բավարար լինելուց այս համատարած խախտումների պայմաններում, սակայն Ճանապարհային ոստիկանները աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով եւ հնարավորինս արձագանքում են: Երեկվա դրությամբ արդեն նման դեպքերը պակասել են, բացի այդ համապատասխան հայտարարությամբ հանդես եկան նաեւ քաղաքացիական ակտիվիստները եւ հորդորվեց, որպեսզի նման խախտումներ թույլ չտան, ինչը էականորեն ազդեց այս իրավիճակի վրա: Կարծում ենք, որ կարճ ժամանակահատվածում իրավիճակը կշտկվի եւ մենք այս քանակությամբ համատարած խախտումներ չենք ունենա:
- Դուք ասացիք, որ ուժերը չեն բավականացնում, բայց եղել են դեպքեր, երբ առանց պետհամարանիշի մեքենայի վարորդները բարձր արագությամբ անցել են ՃՈ մեքենայի կողքով, եւ ՃՈ ծառայողները որեւէ քայլ չեն արել խախտումը կանխելու՝ մեքենան հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու համար: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Եթե ճանապարհային ոստիկանը մի տեղ կանգնած է եւ ծառայություն է իրականացնում, ապա նա որոշակի հանձնարարություն ունի՝ ապահովելու այդ ճանապարհի երթեւեկության անվտանգությունը, խաչմերուկի անցանելիությունը եւ այլն...Ֆիզիկապես հնարավոր չէ բոլորին արձագանքել:
- Պարոն Խաչատրյան, առանց պետհամարանիշի մեքենայով երթեւեկելու, ինչպես նաեւ պետհամարանիշ փակելու համար ի՞նչ պատիժ է նախատեսվում:
- Առանց պետհամարանիշի երթեւեկելու համար նախատեսվում է տուգանք 200 հազար դրամի չափով, իսկ համարանիշերը փակելու, անընթեռնելի դարձնելու համար նախատեսված է տուգանք՝ 10 հազար դրամի չափով: Ներկայումս ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ, եւ քաղաքացիական ակտիվիստների հետ նույնպես համագործակցում ենք, նրանք նույնպես հայտարարություն են արել:
- Այս օրերին բազմաթիվ հրապարակումներ եղան, ինչպես նաեւ հրապարկվեցին լուսանկարներ, որտեղ երեւում էր, որ ոստիկանները նույնպես երթեւեկում են առանց պետհամարանիշի մեքենաներով: Արդյո՞ք այդ մեքենաները տարվել են տուգանային հրապարակ, եւ տեղյա՞կ եք թե ինչ պատճառով են հանել պետհամարանիշերը:
- Ներկայումս նշանակություն չունի, թե վարորդը ով է, ինչ պաշտոն է ներկայացնում եւ եթե դա հայտնվում է Ճանապարհային ոստիկանության տեսադաշտում, անհապաղ միջոցներ են ձեռնարկվում: Չեմ կարող ասել այդ 18 բերման ենթարկված տրանսպորտային միջոցների վարորդները ինչ մասնագիտություն ունեն, չեն աշխատում կամ աշխատում են, սակայն բոլորի համար վարչարարությունը միատեսակ է կիրառվելու՝ տուգանվելու են:
- Այսինքն՝ առանց պետհամարանիշի մեքենաներ վարող ոստիկանները նույնպես տուգանվելո՞ւ են:
- Միջոցներ ձեռնարկվելու են, այո՛: Բայց ներկայումս նման փաստ ինձ հայտնի չէ:
- Ինչպե՞ս ՃՈ ծառայողի տեսադաշտում չեն հայտնվում այդ մեքենաները, եթե նրանք կանգնում են անմիջապես մյուս ոստիկանական մեքենաների կողքը: Արդյո՞ք դժվար է նկատելը, նույն ոստիկանությունն է իրենց այդ մեքենայով ուղարկում ծառայության:
- Ենթադրում եմ, որ այդ մեքենաները պետք է տեղափոխվեն պահպանվող հատուկ տարածք, վարչական վարույթի գործ պետք է կազմվի: Դուք ասում եք, որ ոստիկանը, որը խնդիր է իրականացնում՝ շատ բարդ ու կարեւոր, թողնի ծառայության վայրը եւ մեկ-երկու ժամով բացակայի՞: Ստեղ մենք հաշվի ենք առնում առաջացած խնդրի կարեւորությունը, ավելի կարեւոր խնդիրներ ենք լուծում, հետո նոր երկրորդական:
Նշենք, որ ոստիկանությունը գաղտնի է պահում, թե ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում քանի մեքենա կա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT