Ոստիկանները բռնության են ենթարկել փաստաբանին. վերջինս գործը ձգձգելու միտում է տեսնում

Համաժողովրդական շարժման ժամանակ ոստիկանների բռնի գործողություններից անմասն չի մնացել նաեւ փաստաբան Ավագ Լալայանը. նրան բռնության ենթարկած ոստիկանները, չնայած տեսանյութերի առկայությանը, քրեական գործի շրջանակներում դեռ որեւէ կարգավիճակ չունեն:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում. Լալայանը բռնության է ենթարկվել Երեւանի Սիլիկյան եւ Շիրազ փողոցների խաչմերուկներում: Փաստաբանը տուն գնալիս է եղել, երբ նկատել է ոստիկանական խմբին եւ մի քանի անչափահասների: Երբ ոստիկանները փորձել են բերման ենթարկել մի անչափահասի, փաստաբանը փորձել է իրավաբանական օգնություն ցուցաբերել, սակայն հարձակման է ենթարկվել ոստիկանների կողմից՝ անգամ այն ժամանակ, երբ պարբերաբար կրկնել է, որ փաստաբան է:

«Ես վերադառնում էի տուն, տեսա, որ խաչմերուկի մոտ կանգնած են բավականաչափ մարդիկ, նաեւ անչափահաս երեխաներ՝ 11-12 տարեկան եւ ոստիկանության մի խումբ (15-20 հոգի): Մոտեցա, տեսա մի անչափահաս երեխայի, իմ կարծիքով անչափահաս էր, ուզում էին նստեցնել մեքենայի մեջ, ոստիկաններից փորձեցի պարզել՝ արդյո՞ք անաչափահա՞ս է թե՞ ոչ, եթե անչափահաս է, ապա միայն օրինական ներկայացուցչի ներկայությամբ իրավունք ունեն բերման ենթարկել, կամ օրինական պահանջ ներկայացրե՞լ են, թե՞ ոչ: Այդ ոստիկանը ոչ մի ձեւով չէր արձագանքում, փոխարենը այնպես էր բռնել այդ երիտասարդին, որ նրան ցավ էր պատճառում եւ դեմքից էլ երեխայի երեւում էր: Այդ անձն էլ ուզում էր, որ ես իրեն իրավաբանական օգնություն ցույց տայի»,- մանրամասնեց Ավագ Լալայանը: Նա պատմեց, որ այդ ընթացքում իրեն է մոտեցել ոստիկանության մի մայոր, հարցրել, թե ով է, ապա տեղեկանալով, որ փաստաբան է, ասել է. «Գնա ստեղից, արա». փաստաբանը պահանջել է հարգալից խոսել՝ կրկնելով, որ «արա»-ն հենց ինքն է:

«Ինչից հետո անմիջապես այդտեղ ինչքան ոստիկան կար, հարձակվեց վրաս: 8 հոգի սկսեցին միաժամանակ հարվածել, այսինքն՝ ես որեւէ ձեւ չէի կարող պաշտպանվել, կռացել էի, ձեռքերով գլուխս էի պահում, որ դեմքիս չխփեն, բղավում էի, որ փաստաբան եմ, դադարեցնեն, սակայն ապարդյուն: Ծեծի հետեւանքով վնասվածքներ եմ ստացել մարմնի տարբեր հատվածներում, գլխիս շրջանում եմ ուժեղ հարվածներ ստացել, որովայնի հատվածում վնասվածքներ ունեմ»,- ասաց նա: Դեպքից հետո Լալայանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս դեպքը քննվում է ՀՔԾ-ում՝ ոստիկանների կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում. միացվել է եւ քննվում է մեկ վարույթում: «Քրեական գործի շրջանակներում երեկ ես ներգրավվել եմ որպես տուժող, բայց ոչ որպես փաստաբան, այլ՝ քաղաքացի Ավագ Լալայան: Կարծում եմ՝ գործը մեկ վարույթում քննելը ձգձգելու միտում ունի: Ես գտնում եմ, որ իմ գործով վարույթն իրականացնող մարմնի համար որեւէ խոչընդոտ չկա, հստակ, սեղմ ժամկետներում պարզել ոստիկանների ցանկը, ովքեր ինձ ծեծի են ենթարկել, ինչպես նաեւ պարզել իրավիճակը, թե դա ոնց է տեղի ունեցել: Բանն այն է, որ դեպքը տեղի է ունեցել հենց խաչմերուկում եւ 4 կողմից առկա են տեսանկարահանող սարքեր: Եթե ցանկանային՝ սեղմ ժամկետներում կպարզեին եւ կպատժեին այդ ոստիկաններին»,- նշեց հարձակման ենթարկված փաստաբանը:

Դեպքից հետո Լալայանը տեսանկարահանել է այն ոստիկաններին, ովքեր իրեն ծեծի են ենթարկել, ինչը եւս կարող է օգնել սեղմ ժամկետներում գտնել այդ ոստիկաններին: Բացի այդ, երբ փաստաբանը նկարահանել է, ոստիկանության մայորը փորձել է նրա ձեռքից խլել նաեւ հեռախոսը: Դա հենց այն նույն մայորն է եղել, որը փաստաբանին «արա»-ով է դիմել: Մեր հարցին ի պատասխան փաստաբանն ասաց, որ միջադեպի ընթացքում չի հասցրել նկատել՝ արդյոք անչափահաս երեխային ոստիկանները բերման ենթարկեցին, թե՝ ոչ:

Խոսելով ոստիկանության գործողությունների մասին, Լալայանը նկատեց, որ ոստիկանները, ըստ էության, սահմանազանցել են իրենց լիազորությունները «ակնհայտ անօրինական վարքագիծ դրսեւորելով ինձ ծեծի են ենթարկել, խոչընդոտել են իմ փաստաբանական գործունեությունը»,- եզրափակեց Ավագ Լալայանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջյանն էլ մեր հարցին ի պատասխան միայն ասաց, որ  հարուցված քրեական գործով նախաքննություն է կատարվում:

Դեպքից հետո դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ փաստաբանների պալատը պատկան մարմիններից ակնկալում է նշված միջադեպի կապակցությամբ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն, եւ հետեւողական է լինելու իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառողներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Ի դեպ, դեպքից անցել է 8 օր, բայց գործի շրջանակներում դեռ կասկածյալ-ոստիկաններ ներգրավված չեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4245 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին