Երևան
12 °C
Մեր տեղեկություններով, ապրիլի 24-ին Չարենցավանում 23-ամյա երիտասարդի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ կասկածվող անձը քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի թիկնապահն է՝ «Բդո» մականունով հայտնի Արմեն Գասպարյանը:
Դեպքը տեղի է ունցել ժամը 22:00-ի սահմաններում. «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա:
Հրազենային վիրավորում ստացած քաղաքացին Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 22-ամյա Հովհաննես Թադեւոսյանն է։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ երիտասարդը բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող ՀԷԿ-ի բարձր լարման ենթակայանի հարակից հատվածում գտնվող Չարենցավանի նախկին ջերմոցների մոտակայքից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 22-ամյա երիտասարդի կողմից վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, որի առջեւի հատվածում հայտնաբերվել եւ առգրավվել է երեք հատ պարկուճ: Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով եւս Չարենցավանի բնակիչ է՝ ծնված 1977թ.: Պաշտոնական հաղորդագրությունում, սակայն, Արմեն Գասպարյանի անունը դեռ չի նշվում: Արմեն Գասպարյանը հաշվառված է Երեւանում, սակայն բնակվում է Չարենցավանում:
Տեղեկությունները փորձեցինք ճշտել Բդոյի պաշտպան Լուսինե Ավագյանինց: Վերջինս սակայն ասաց, թե նման տեղեկություն չունի, ապա հավելեց, որ իր կարծիքով մեր տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Դիտարկմանը՝ այսինքն նա փախուստի մեջ չէ՞, Ավագյանը նույն պատասխանը տվեց:
Մեր տեղեկություններով, դեպքից հետո երիտասարդի հարազատները զենք-զինամթերքով գնացել են Բդոյին փնտրելու, սակայն չեն գտել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության փորձի եւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու համար:
Նշենք, որ Բդոն 2016 թվականի նոյեմբերին «Լիա» գեղեկցության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի. ամբաստանյալի աթոռին է նաեւ Նորատուսցի Ալիկն ու քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը: Ազատության մեջ էր միայն Բդոն. նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան հայտնաբերելու դեպքում, սակայն, չի բացառվում, որ խափանման միջոցը փոխվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT