Թուրքական լրատվամիջոցները՝ Փաշինյան-Կարապետյան հանդիպման մասին

Թուրքիայի առաջատար լրատվականները շարունակում են ակտիվորեն լուսաբանել հայաստանյան ներքաղաքական լարված իրավիճակը:

Թուրքական լրատվական կայքերն անդրադարձել են վերջին երկու օրերին Հայաստանում ծավալված իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի չկայացած հանդիպմանը:

«Ermenihaber» լրատվական գործակալությունն առանձնացրել է թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած ամենաուշագրավ հրապարակումները:

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը «Հայաստանում կառավարությունը հրաժարվեց հանդիպել Փաշինյանի հետ» վերնագրով նյութում մեջբերել է Կարապետյանի խոսնակ Արամ Արարատյանի խոսքերը, թե Փաշինյանի առաջարկը նախորդից չի տարբերվում և անընդունելի է, որ  օրակարգ ներկայացնում է մի կողմը, իսկ մյուսին նման հնարավորություն չի տրվում:

Կարապետյանի կողմից Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը մերժելու թեմային անդրադարձել է «Akşam» թերթի կայքը, որը ներկայացրել է  նաև Սերժ Սարգսյանի հրաժարականին հանգեցրած իրավիճակին նախորդած գործընթացները՝ սահմանադրական փոփոխություններ, վարչապետի պաշտոնում Սարգսյանի ընտրությունը, բողոքի ակցիաներ: Նշվում է նաև, որ ընդդիմությունը Սարգսյանին մեղադրում է պետությունը վատ ղեկավարելու, տնտեսությանը վնաս հասցնելու մեջ:

Թուրքական լրատվականը ներկայացրել է Սարգսյանի հրաժարականից բացի Փաշինյանի մյուս պահանջները՝ ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Timetürk» լրատվական կայքը գրում է, որ 3-րդ շաբաթն է, ինչ Հայաստանում  բողոքի ակցիաներ են ընթանում: «Հայաստանի նախագահը հանդիպել է ցույցերի առաջնորդ Փաշինյանի հետ» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձել է կատարվել Կարապետյան-Փաշինյան չկայացած հանդիպմանը:

Իսկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Փաշինյանի հանդիպման մասին կայքը գրում է, որ նրանք քննարկել են քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հարցը:

«Haberler» լրատվական կայքը ներհայաստանյան իրադարձությունների վերաբերյալ 2 լուր է հրապարակել: Կայքը ներկայացրել է, որ Փաշինյանը Կարապետյանին հրավիրել է բանակցությունների 2-րդ փուլի, որը պետք է տեղի ունենար «Մարիյոթ» հյուրանոցում: Ինչպես նաև ընդգծել է, որ վարչապետի պաշտոնակատարը հրաժարվել է հանդիպել ցուցարարների առաջնորդի հետ:

Կայքը, հղում անելով Փաշինյանի ֆեյսբուքյան էջին, նշում է, որ ցուցարարների առաջնորդը ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: 

«Habertürk» լրատվական կայքը «Հայաստանում կրքերը չեն հանդարտվում: Կրեմլը հայտարարություն է արել...» նյութում անդրադարձել է Կարապետյան-Փաշինյան չկայացած հանդիպմանը, Փաշինյանի պահանջներին, ինչպես նաև այս հարցով Հայաստանի ամենամերձավոր դաշնակիցներից Ռուսաստանի հայտարարությանը:

«Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանում ստեղծված ճգնաժամը լուծվի հնարավորինս կարճ ժամանակում և բոլոր կուսակցությունների համաձայնությամբ»-հայտնում է «Habertürk»-ը:

«Ապրիլի 24-ը և Հայաստանի դասերը» վերտառությամբ հոդվածում Հայաստանում ընթացող գործընթացներին անդարդարձել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Էդուարդ Տանձիկյանը:

Պոլսահայ հոդվածագիրը թվարկել է Թուրքիայում հայ համայնքի դժվարությունները, որոնցից են խստացվող պայմաններում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել-չանցկացնելու հարցը, Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում պետության միջամտությունը:

Այս համատեքստում նա գրում է. «Հոռետեսության մատնվելու կարիք չկա: Ամենածանր օրերին անպայման մի ելք գտնվում է: Նայե՛ք Հայաստանին, նայե՛ք Երևանին: Երիտասարդները տնօրինեցին իրենց ճակատագիրը և առաջին քայլն արեցին դեպի մեծ փոփոխություն»:
 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4194 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել