Երևան
12 °C
Գերլարված ու դիտարժան խաղում Չեմպիոնների լիգայի վերջին 2 տարիների չեմպիոն «Ռեալ Մադրիդը» 2017-18 մրցաշրջանի եզրափակչի ուղեգիր նվաճեց: Երեկ՝ մայիսի 1-ին, կիսաեզրափակիչ պատասխան խաղում մադրիդցիները պայքարից դուրս թողեցին մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ «Բավարիային»: Սեփական հարկի տակ՝ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, «Ռեալը» ոչ-ոքի՝ 2:2 խաղաց, ինչը բավական էր եզրափակիչ դուրս գալու համար, քանի որ առաջին խաղում մրցակցի դաշտում հաղթել էր 2:1:
Գեղեցիկ հանդիպում ստացվեց: Այն շատ ակտիվ սկսվեց, ու «Բավարիան» կարողացավ արագ գոլ խփել: 3-րդ րոպեին «Ռեալի» պաշտպանների սխալից օգտվեց Յոզուա Կիմիխը: Գոլից հետո մյունխենցիները փորձում էին ոգեւորության ալիքի վրա զարգացնել հաջողությունը, իսկ տանտերերը հակառակը՝ աշխատում էին հանգստացնել խաղը, վերցնել նախաձեռնությունը: 11-րդ րոպեին նրանց գրոհներից մեկը արդյունք տվեց: Մարսելոյի փայլուն փոխանցումից հետո պատասխան գնդակը գլխով խփեց Կարիմ Բենզեման: Խաղակեսի մնացած հատվածում «Բավարիան» փորձում էր մեծացնել ճնշումը, իսկ «արքայական ակումբը»՝ հանդարտեցնել խաղը:
2-րդ խաղակեսը շոկային սկսվեց գերմանական թիմի համար: Կորենտեն Տոլիսոյի ու դարպասապահ Սվեն Ուլրայխի անփույթ խաղից օգտվեց Կարիմ Բենզեման ու 46-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց: Հաջորդող րոպեներին մրցաշարի գործող չեմպիոնը կարող էր էլ ավելի մեծացնել առավելությունը, սակայն հարվածները չստացվեցին: 63-րդ րոպեին «Բավարիան» կրկին մոտեցավ եզրափակչի ուղեգրին: «Ռեալի» դարպասը գրավեց թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որը «Բավարիայում» վարձավճարով է խաղում: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են հենց «Ռեալին», այդ պատճառով էլ կոլումբիացին չտոնեց գոլը: Խամեսի գոլը կարող էր նպաստել «Ռեալին» պայքարից դուրս թողնելուն, եթե «Բավարիայի» ֆուտբոլիստներն օգտագործեին իրենց գոլային պահերից գոնե մեկը եւ հաշիվը 2:3 դարձնեին, իրենք հաջորդ փուլ կանցնեին, բայց չստացվեց: Հանդիպումն ավարտվեց 2:2, եւ «Ռեալը», 2 խաղերի արդյունքում հաղթեով 4:3, 3-րդ տարին անընդմեջ եզրափակիչ դուրս եկավ:
Այսօր հայտնի կդառնա եզրափակչում «Ռեալի» մրցակիցը: Պատասխան խաղում Հռոմում «Ռոման» կհյուրընկալի «Լիվերպուլին»: Առաջին խաղում անգլիական թիմը հաղթել է 5:2:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT