Երևան
12 °C
13:55- Դպրոցում իրավիճակը շարունակում է լարված մնալ, տնօրենը դուրս չի գալիս իր աշխատասենյակից ու հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները:
13:50- Դպրոցի գրադարանավարուհի Ռուզան Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ինքը 5 տարի շարունակ լավ աշխատանքի համար ստացել է հավելավճարներ, որից ոչ մի դրամ իրեն չի մնացել, իրենք ունեցել են հստակ հրաման՝ գումարը ստանալ, բերել ու փոխանցել տնօրենին: Ըստ գրադարանավարուհու, այդ գործարքներն արվել են երրորդ անձանց միջոցով, ոչ թե անմիջապես տնօրենին, գումարը եղել է 40 կամ 50 հազար դրամ, հնարավոր է իրենց այդ գումարից 5 հազար դրամ երբեմն թողած լինեն, սակայն ընդհանուր առմամբ, բոլորն էլ տվել են տնօրենին: Ստացել են բանկից, այնուհետ առձեռն փոխանցել տնօրենին, իրենք այսքան տարի լռել են, որովհետեւ վախեցել են ու իրենց ձայնը ուժ չի ունեցել:
13:42- Հրապարակվել է նաեւ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հետ հեռախոսազրույցը, որտեղ վերջինս հայտնում է ՀՀԿ-ի օգտին հավաքած 170 հոգանոց ցուցակի մասին։
13:32- Դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանին աշխատանքից ազատելու պահանջով հավաքված աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները շարունակում էին վանկարկումները դրսում, մինչ ներսում՝ տնօրենի աշխատասենյակում, մի խումբ տնօրենի կողմնակից ծնողներ փորձում էին համոզել լրատվամիջոցների ու ՀԿ-ների ներկայացուցիչներին, որ տնօրենը երբեւէ չի խոչընդոտել ցույցերի անցկացումը: Անահիտ Բախշյանը փոքր-ինչ շուտ հայտարարել էր, որ ուսուցիչներին տրվող հավելավճարները ուսուցիչները չեն ստացել: Ուսուցիչներից ոմանք էլ նշեցին, որ հավելավճարներն իրենք ստացել են՝ 40 կամ 50 հազար դրամ, այնուհետ ստանալուն պես փոխանցել են տնօրենին:
Ինքը՝ Ռ. Ազիզյանը, նշեց, որ այդ ամենը իր դեմ հատուկ մշակված արշավ է, ինքը չի ճանաչում իր ուսուցիչներին ու աշակերտներին, նրանց հեղափոխել են ու իր դեմ տրամադրել:
13:15- Մի խումբ ծնողներ, լրագրողներ տնօրենի աշխատասենյակում են: Տնօրենը նշում է, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում իր աշակերտների հետ, նրանք երբեւէ իրեն առանց ժպիտի չեն բարեւել, միշտ սիրալիր են եղել ու սիրել են իրեն:
13:00- Դպրոցում կան նաեւ ծնողներ, որոնք դեմ են այս ցույցերին ու նշում են, որ պետք է ամեն դեպքում հարգել տնօրենին: Ծնողներից մեկը փակել է տնօրենի սենյակի դուռը:
12:50- Դպրոցի բակում, այնուհետ շենքի ներսում հավաքված բոլոր աշակերտները միաբերան վանկարկում են «Ազիզյան, հեռացիր»: Նրանց հետ են նաեւ ուսուցիչներն ու ծնողները:
12:26- Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ իր ձեռքի տակ ձայնագրություններ ունի, որտեղ այդ դպրոցի տնօրեն Ազիզյանը, 10 այլ անձանց հետ միասին ՀՀԿ-ի համար ձայների ցուցակներ է կազմել՝ իր ցուցակում ներառելով 170 մարդու: Իոաննիսյանի խոսքերով, եթե այժմ միայն դպրոցից հեռացվելով տիկին Ազիզյանը սահմանափակվի, պետք է երջանիկ լինի: Նշվեց նաեւ, որ տնօրենի հեռացման հարցը կքննարկվի Երեւանի ավագանու նիստում:
12:21- Ֆիզկուլտուրայի ուսուցիչներն ու մի քանի այլ ուսուցիչներ եւս նշեցին, որ իրենց համար անընդունելի է դպրոցի դռներին մոտենալն ու պահակի կողմից արգելանքի հանդիպելը՝ չի կարելի դուրս գալ պատճառաբանությամբ:
12:17- Դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհիներից մեկը նշեց, որ իրենք այսքան տարի ապրում են ստրկության մեջ, բոլորը վախեցած են: Տնօրենը խոսում է Նիկոլ Փաշինյանի դեմ, սպառնում ուսուցիչներին:
12:10- Դպրոցի տնօրենը հայտարարեց, որ բոլորին է պարզ, որ սա կազմակերպված վիճակ է, ու հայտնի է, թե ով է կազմակերպիչը: Այս խոսքերից հետո տնօրենին փորձեց հակադարձել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ ոչ մի կազմակերպված վիճակ չկա ու լքեց դահլիճը:
12:05- Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից, որն այս պահին Երեւանի Մոնթեի անվան դպրոցում տիրող իրավիճակն է ներկայացնում, պարզ է դառնում, որ ծնողներն արդեն հավաքվել են դպրոցի դահլիճում ու պահանջում են տնօրենի հրաժարականը, դպրոցում է նաեւ Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:
Տնօրեն տիկին Ազիզյանը մոտեցել է դահլիճին, նշում է, որ այս ամենը խանգարում է դպրոցի բնականոն դասապրոցեսին, թող իրենց բողոքն արտահայտեն դասերից հետ՝ նույն կազմով: Ի պատասխան, Անահիտ Բախշյանը նշեց, որ դպրոցում ամեն ինչ նորմալ է, երեխաները կարող են ներել իրենցից խլված 45 րոպեն:
Ծնողներն այժմ սպասում են, որ տնօրենը պատասխանելու է իրենց բոլոր հարցերին:
Հիշեցնենք, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի տնօրեն տիկին Ազիզյանը հանդիսանում է Սերժ Սարգսյանի համակուրսեցին, ով 2013 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ ԿՐԱԿՈՏ ՏՂԱՄԱՐԴ անվանեց իր համակուրսեցուն: Տիկին Ազիզյանը ճնշում է գործադրում իր ուսուցչական կազմի նկատմամբ, անցել է պատժիչ գործողությունների այն ուսուցիչների նկատմամբ, ովքեր մասնակցել են գործադուլին եւ հավաքներին: Ծնողները եւ աշակերտները պահանջում են Ազիզյանի հրաժարականը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT