ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանն այսօր աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին

04/05/2018 schedule16:47

Շիրակի պետական համալսարանում շարունակվում է կադրային ջարդը: Այսօր ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատել է համալսարանի Գիտական քաղաքականության եւ արտաքին համագործակցության կառավարման  կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին՝ լուծելով վերջինիս հետ 2011 թվականի օգոստոսի 31-ին անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքից ազատման հիմք է նշվել համալսարանում կատարվելիք կառուցվածքային փոփոխությունները: 

«Արդեն 2 տարի  Սահակ Միանսյանը ղեկավար է, եւ նրա մոտ չի ընդունվում այլակարծությունը: Այն կադրերը, որոնք որ կարող ուժ են, ինչքան հնարավոր է, մաքրազարդում է: Մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարվել է կառուցվածքային փոփոխություն: Ես Գիտության եւ արտաքին կապերի բաժնի պրոռեկտոր եմ եղել: Նաեւ եղել եմ ուսումնագիտական ուղղությամբ պրոռեկտոր եմ եղել մինչեւ Սահակ Մինասյանի բուհում նշանակվելը: Ավելին, հավատարմագրման ամբողջ գործընթացի պատասխանատվության հիմքում կանգնած եմ եղել ես: Զավեշտն այն է, որ մայիսի 3-ին, ժամը 17:00-ին ընդամենը ներկայացնում է ծանուցում, որը ես չեմ ստորագրել, եւ այսօր առավոտ էլ տալիս է հրաման»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Անահիտ Ֆարմանյանը:

Ծանուցումը, որը երեկ, մայիսի 3-ի երեկոյան տրվել է Անահիտ Ֆարմանյանին ունի հետեւյալ բովանդակությունը՝ ««Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի կազմակերպաիրավական կառուցվածքը եւ ՇՊՀ աշխատակազմի հաստիքացուցակը ուժի մեջ մտնելու մասին 2018 թվականի մայիսի 2-ի թիվ 95 հրամանի համաձայն՝ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխմամբ պայմանավորված կատարվել է աշխատողների քանակի եւ հաստիքների կրճատում: Ղեկավարվելով ՀՀ ԱՕ  113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, տեղեկացնում ենք, որ  04.05.2018 թվականին լուծվել է Ձեր հետ 31.08.2011թվականին անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը: Հաստատված նոր հաստիքացուցակով Ձեր մասնագիտական պատրաստվածությանը եւ պաշտոնին համապատասխան այլ աշխատանք չենք կարող առաջարկել»:Անահիտ Ֆարմանյանին տրված ծանուցումն է, որի տակ նա չի ստորագրել

Սա, ըստ Անահիտ Ֆարմանյանի, անօրինական է, քանի որ մեկ տարվա մեջ երկրորդ անգամ է համալսարանում կառուցվածքային փոփոխություն կատարվում: 

Ըստ նրա, համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը գիտակ կադրերից ազատվելու խնդիր ունի: «Ի սկզբանե որդեգրել է այդ քաղաքականությունը, ինձ թվում է այն երկու տղաները, ովքեր հեռացվեցին բուհից (նկատի ունի համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին-հեղ.), ես ի պաշտպանություն իրենց հանդես եկա բոլոր օղակներում, քանի որ անարդարությունն արդեն ոչ թե գագաթին է հասել, այլ ցինիզմի է հասել: Եվ սա եղավ իր հերթական վրեժխնդրությունը»:

Անահիտ Ֆարմանյանին տրված աշխատանքից ազատման հրամանն է

Անահիտ Ֆարմանյանն ասաց, այս պահին դեռ չի որոշել, թե որոնք են լինելու իր հետագա քայլերը: Բայց երկու հստակ անելիք ունի՝ առաջինը, որ դատական ատյանում վիճարկելու է խնդիրը եւ վերակագնելու է համալսարանում աշխատելու իր իրավունքը, եւ, երկրորդ՝ բոլոր խմբերում ավարտին է հասցնելու կիսատ մնացած դասախոսությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12114 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի