«Ռեալ»-«Բարսա». հանգստյան օրերին ֆուտբոլային շոու

Մրցաշարային առումով Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում կայանալիք Սուպեր Կլասիկոն ոչինչ չի որոշելու: «Բարսելոնան» անցած՝ 34-րդ, տուրում ապահովել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, իսկ «Ռեալն» առավելագույնը կարող է պայքարել 2-րդ տեղի համար, բացի դրանից՝ այս պահին նրա համար պակաս կարեւոր չէ Չեմպիոնների լիգայի առաջիկա եզրափակիչը: Ամեն դեպքում Կլասիկոն Կլասիո է. ինչ իրավիճակում, ինչ մարզավիճակում էլ այս թիմերը լինեն, նրանց միջեւ հանդիպումը տարվա կարեւորագույն մարզական իրադարձություններից է, որն էկրանների մոտ է բերում միլիոնավոր երկրպագուների:

Մայիսի 6-ի խաղն առաջին հերթին կարեւոր հարցի պատասխան կտա. ի վերջո նրանցից որ մեկն է այս մրցաշրջանում ավելի ուժեղ: Տնային մրցաշարերում «Բարսան» չեմպիոն է դարձել, իսկ «Ռեալը» ձախոխղվել է: Մյուս կողմից «Ռոման» կատալոնցիներին դուրս է թողել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից, իսկ «արքայական ակումբն» այդ մրցաշարի եզրափակչում է՝ 3-րդ տարին անընդմեջ գավաթը նվաճելու ճանապարհին:

Անցած օգոստոսին Իսպանիայի Սուպերգաբաթի եզրափակչում «Ռեալը» 2 խաղերում ճնշեց «Բարսային»: Առաջինում մրցակցի հարկի տակ հաղթեց 3:1, իսկ տանը՝ 2:0: Գավաթը նվաճեց առավելության հասնելով ընդհանուր 5:1 հաշվով: Լա լիգայում փայլելու հերթն արդեն «կապտանռնագույններինն» էր: 17-րդ տուրում Մադրիդում կատալոնցիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Դեմ առ դեմ խաղում նրանք կփոձեն որոշել մրցաշրջանի ուժեղագույնին:

«Բարսան» տոնում է կրկնակի հաջողությունը

2 թիմերը տարբեր տրամադրություններով են մոտենում հանդիպմանը: «Բարսելոնան» այս օրերին տոնում է կրկնակի հաջողությունը: Մինչեւ անցած հանգստյան օրերին երկրի չեմպիոնի տիտղոսը նվաճելը կատալոնցիները հաղթել էին Գավաթի խաղարկությունում: Ըստ էության՝ նրանց համար սա վերջին լուրջ քննությունն է, որի ընթացքում նախ պետք է ամեն ինչ անեն Լա լիգայի այս մրցաշրջանում անպարտելիության շարքը շարունակելու համար: Բացի այդ՝ պետք է փորձեն «Ռեալի» դեմ հաղթանակ տանել սեփական հարկի տակ, ինչը չի հաջողվել 2015 թ. մարտից:

«Բարսայի» կազմում խաղը հատուկ նշանակություն կունենա առանձին ֆուտբոլիստների համար: Ավագը՝ Անդրես Ինյեստա, տանը երկրպագուների առաջ վերջին անգամ խաղադաշտ դուրս կգա «Ռեալի» դեմ: Նա արդեն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է: Լիոնել Մեսսին էլ կփորձի ամրապնդել դիրքերը մրցաշարի լավագույն ռմբարկուի կոչման ու «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում: Ազգային առաջնությունում 32 գոլով առաջինն է: 8-ով գերազանցում է 2-րդ տեղում ընթացող Կրիշտիանու Ռոնալդուին: «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում էլ 1 գոլով առաջ է անցել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահից:

«Ռեալն» իր հերթին պետք է ապացուցի, որ մրցաշարային աղյուսակում հավերժ մրցակցի 15 միավորի առավելությունը դեռ չի նշանակում, որ «Բարսելոնան» իսկապես այդքան ուժեղ է իրենցից: «Արքայական ակումբի» համար սա նաեւ առաջին շրջանում տանը 0:3 հաշվով կրած պարտության համար վրեժ լուծելու հիանալի հնարավորություն է: Չէ՞ որ հենց այդ խաղից հետո Զինեդին Զիդանի թիմը հայտնվեց ճգնաժամի մեջ եւ ծայրահեղ բարդացրեց չեմպիոնության համար պայքարելու գործը:

Եթե «Բարսելոնայի» համար այս խաղից հետո մրցաշրջանը կարելի է ավարտված համարել, ապա «Ռեալը» մտքում ունի տարվա կարեւորագույն հանդիպումը՝ մայիսի 26-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի՝ «Լիվերպուլի» դեմ եզրափակիչը: Այդ տիտղոսը մրցաշրջանում վերջնական տապալումից խուսափելու միակ հնարավորությունն է, եւ Զիդանը դեռ պետք է որոշի՝ արդյոք արժե ապահովության համար հանգիստ տալ որոշ առաջատարների, թե այնուամենայնիվ անհրաժեշտ է խաղադաշտ դուրս գալ հնարավորինս մարտական կազմով:

Ամեն դեպքում, եթե, ինչպես գրում են կատալոնական լրատվամիջոցները, Էռնեստո Վալվերդեն խաղալու է հիմնական կազմով, «Ռեալն» առնվազն պատպանությունում խնդիրներ ունենալու է: Դանիել Կարվախալը դեռ ապաքինվում է, իսկ Ռաֆայել Վարանը չի մասնակցել թիմի վերջին մարզումներին: Ցանկացած պարագայում Զիդանը եւ երկրպագուները ֆուտբոլիստներից առավելագույնն են պահանջելու, նախ որովհետեւ անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը չի կարող փոքրացնել Կլասիկոյի նշանակությունը, բացի այդ՝ նույն այդ եզրափակչից առաջ թիմին դրական լիցքեր են պետք:

Թե որքան մեծ է Կլասիկոների նշանակությունը, փաստում է այն, որ ամեն անգամ դրանցից առաջ թիմերի, նրանց երկրպագուների, նրանց սատարող իսպանական լրատվամիջոցների միջեւ լարվածություն է ստեղծվում: Այս անգամ այդ լարվածությունը կապված է չեմպիոնական միջազնցքի հետ: «Բարսան» հանդիպմանը մոտենում է որպես մրցաշարի չեմպիոն, եւ նրա երկրպագուներն ակնկալում էին, որ կիրակի օրն իրենց ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան չեմպիոնական միջանցքով: Զիդանը, սակայն, այս հարցում կտրուկ որոշում է կայացրել. ոչ մի միջանցք:

Թեեւ ժամանակին «Բասրան» «Ռեալի» համար չեմպիոնական միջանցք կազմել է, Զիդանը դեմ է, որ նույնն անեն իր ֆուտբոլիստները, եւ բացատրում է նրանով, որ, երբ իր իրենք անցած տարվա վերջին նվաճեցին աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը, «Բասրան» դա չարեց: Կատալոնցիներն էլ իրենց քայլը պատճառաբանում են, որ այդ մրցաշարին իրենք չեն մասնակցել: Ամեն դեպքում Զիդանը չի պատրաստվում փոխել որոշումը:

Ինչ էլ, որ լինի, սպասվում է հետաքրքիր ու լարված պայքար: Այս դիմակայությունում կողմերից եւ ոչ մեկի ֆուտբոլիստները երբեք չեն խնայում ուժերն ու փորձում են առավելագույնը քաղել: 35-րդ տուրից առաջ արդեն չեպիոն «Բարսելոնան» ունի 86 միավոր: «Ռեալը» 3-րդն է 71 միավորով ու 2-րդ տեղում ընթացող «Ատլետիկոյից» հետ է մնում 4 միավորով:

«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը մայիսի 6-ին կմեկնարկի Երեւանի ժամանակով՝ 22:45-ին: Կցուցադրվի ATV-ի եթերում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3720 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին