Երևան
12 °C
Պուտինը՝ 4-րդ անգամ նախագահ
Վլադիմիր Պուտինը, որը նախագահական ընտրությունների արդյունքում ձայների գերակշիռ մեծամասնությամբ կրկին ընտրվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ, այսօր պաշտոնապես կստանձնի երկրի ղեկավարումը: Երդմնակալության արարողությունը նրա համար կդառնա 4-րդը՝ քաղաքական կարիերայի ընթացքում, երկիրը նա կղեկավարի հաջորդող 6 տարին:
Վլադիմիր Պուտինն առաջին անգամ նախագահ դարձավ 2000 թվականին, 2004-ին՝ վերընտրվեց այդ պաշտոնում: Չմասնակցեց 2008 թվականի նախագահական ընտրություններին, քանի որ, սահմանադրության համաձայն, նույն մարդը չի կարող 3 անգամ շարունակ ընտրվել նախագահի պաշտոնում: Հենց այդ տարի, ՌԴ նախագահի պաշտոնի համար աջակցելով այժմյան վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությունը, 2008-ի մայիսին ինքը Պուտինը դարձավ երկրի վարչապետ՝ ըստ երեւույթին անցնելով կուլիսային կառավարման: Հենց նույն տարի սահմանադրության մեջ կատարված փոփոխություններով, նախագահն արդեն ընտրվելու էր ոչ թե 4, այլ 6 տարի ժամկետով:
Վլադիմիր Պուտինը կրկին ստանձնեց երկրի կառավարման ղեկը 2012 թվականին, իսկ այս տարի՝ 2018-ին հաղթեց ընտրություններում ռեկորդային ցուցանիշներով՝ նրա օգտին քվեարկել էին 56,4 միլիոն ընտրական իրավունք ունեցող մարդիկ:
Մեծ Կրեմլյան պալատի յոթերորդ երդմնակալությունը
Այսօրվա երդմնակալության արարողությունը կդառնա թվով յոթերորդը՝ ժամանակակից ռուսական պետության պատմության մեջ՝ Մեծ Կրեմլյան պալատում:
Արարողությունը կմեկնարկի կեսօրին ու կտեւի գրեթե 1 ժամ, հիմնական արարողության համար նախատեսված է 50 րոպե:
Երդմնակալության արարողությունից հետո, ստանձնելով երկրի կառավարումը, նոր նախագահը Պետդումային է ներկայացնելու երկրի վարչապետի թեկնածուին:
Երդմնակալության արարողությունը՝ «ՌԴ նախագահի ընտրությունների մասին» օրենքի համաձայն, անցկացվում է ԿԸՀ-ի կողմից ընտրությունների պաշտոնական արդյունքների վերջնական հրապարակումից հետո՝ 30-րդ օրը: Հենց արարողության ընթացքը օրենքով նախատեսված չէ, կարող են լրացուցիչ միջոցառումներ ներառվել կամ անցկացվել՝ նախորդների նման: Բուն արարողակարգն առաջին անգամ մշակվել է ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի երդմնակալության համար, այդ տարիներից ի վեր զգալի փոփոխություններ չկան, փոխվում է միայն վայրը:
Բուն արարողակարգը
Արարողությանը պարտադիր կերպով մասնակցում են կառավարության անդամները, Դումայի ու Դաշնային խորհրդի պատգամավորները, նախագահի ադմինիստրացիայի ղեկավարները, Սահմանադրական դատարանի դատավորները, դիվանագիտական կորպուսը, հոգեւոր առաջնորդը: Այսօր առաջին անգամ Պուտինը նախագահի լիազորություններն է ստանձնելու է առանց առաջին կնոջ ուղեկցության, Լյուդմիլա Պուտինայի հետ նա բաժանվել է 2012-ի երդմնակալությունից հետո՝ 2013 թվականին: Ռուսաստանն այսօր, չունի առաջին տիկին:
Կեսօրից քիչ անց, պետական խորհրդանշանները հատուկ ուղեկցությամբ կտարվեն Կրեմլի պալատ, խորհրդանշաններից մեկը կտեղադրվի նախագահի աջ, մյուսը՝ ձախ կողմում:
Ընտրված նախագահը Կրեմլյան պալատ է ժամանում արարողությունից 5 րոպե առաջ՝ հնչող առաջին զարկերի հետ, պաշտոնական երաժշտության տակ նա անցնում է Գեորգեւսի, Ալեքսանդրովսկի սրահներով ու բարձրանում դեպի հարթակ:
ՍԴ ներկայացուցիչը երկրի ղեկավարին խնդրում է ընդունել երդում, որից հետո նախագահի թեկնածուն, աջ ձեռքը դնելով երկրի Սահմանադրության մայր օրինակին արտաբերում է հատուկ տեքստը, ինչից հետո համարվում է արդեն երկրի փաստացի ղեկավարը:
Արարողության դրես-կոդը պահանջում է միայն սեւ կոստյումներ՝ տղամարդկանց, հատուկ երկարությամբ կիսաշրջազգեստներ՝ կանանց համար, ներկա զինվորականները պարտադիր կրում են համազգեստը՝ բոլոր ստացված մեդալներով:
Այսօր սահմանափակվել է Մոսկվայի հիմնական փողոցների երթեւեկությունը, դեպի Կրեմլյան պալատ տանող փողոցը՝ փակվել:

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT