Արա, դե զզվացրիք. կոտրել են Տ. Մարգարյանի հրաժարականը պահանջող ակտիվիստի քիթը (տեսանյութ)

Լուսանկարում՝ ակցիայի մասնակից Համբարձում Մուրադյանն է

Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները Բաղրամյան պողոտայում ծեծի են ենթարկվել: Այս մասին ՀԺ-ին տեղեկացրեց ակցիայի մասնակիցներից Սուրեն անունով մի երիտասարդ: Նրա փոխանցմամբ՝ քաղաքապետարանի դիմաց գործողություններն ավարտելուց հետո որոշել են իրազեկման երթ անցկացնել՝ քաղաքացիներին տեղեկացնել, որ վաղը Երեւանի քաղաքապետարանի մոտ են հավաքվելու առավոտյան 08:30-ին:

«Բաղրամյան պողոտայով գնում էինք՝ 20:00-ի սահմաններում, մեզ մոտեցավ սեւ Մերսեդես մակնիշի ավտոմեքենա, որի համարներն էր 70 MX 070 եւ մեզանից 100 մետր հեռավորության վրա սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ: Մինչեւ մեր Բաղրամյան 75 հասցե հասնելը (ակտիվիստներին ծեծել են այս հասցեում) փորձեցինք ասել, որ կանգնի, ուզում էինք հասկանալ, թե ինչո՞ւ է մեզ սեռական հայհոյանքներ տալիս, բայց չկանգնեց: Երբ հասանք Բաղրամյան 75, այստեղ կար սպիտակ գույնի մեկ Նիվա 17 JO 707 համարներով: Մեքենայից իջավ սեւ գլխարկով մի հոգի, որի դեմքը չէր երեւում: Նա խփեց մեր ցուցարարին եւ նրա բարձրախոսին, որից հետո սկսվել է խառնաշփոթ: Նա դրանից հետո գնաց»,- ասաց մեր զրուցակիցը:

Ակցիայի մասնակիցները տեղեկացրեցին, որ երկու տուժած ցուցարարները գտնվում են ոստիկանության Արաբկիրի բաժնում եւ ցուցմունք են տալիս, որպես տուժողներ: Նրանից Համբարձում Մուրադյանը ՀԺ-ի հետ զրույցում՝ ոստիկանության բաժնի դիմաց, մանրամասնելով դեպքն ասաց, որ այս գործողություններով փորձել են կանխել վաղվա հրաժարականի պահանջը:

«Մերսեդես մակնիշի մեքենան մի քանի անգամ մոտենում էր մեզ եւ հայհոյում: Մենք անցանք մյուս մայթ, որպեսզի նրա հետ շփում չունենանք: Մյուս մայթին մեզ մոտեցավ Նիվա 17 JO 707 համարներով մեքենա, իջավ մեկ անձ եւ ջարդեց բարձրախոսը, իսկ դրանից հետո խփեց սրտիս: Ընկերներս միջամտեցին եւ այդ անձը խփեց մեր մյուս ընկերոջը՝ Էդգարին ու կոտրեց նրա քիթը»,- ասաց նա:

Համբարձում Մուրադյանի խոսքով՝ իրենց վրա հարձակված անձը, որը մոտ 50 տարեկան եղել է ասել. «Արա, դե զզվացրիք էլի...»:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ անկախ իրավիճակից վաղը կրկին շարունակելու են պահանջել Տարոն Մարգարյանի հրաժարականը: Համբարձում Մուրադյանի պնդմամբ՝ տուժած ընկերոջ կյանքին վտանգ չի սպառնում, նա 20 տարեկան է: Մյուս կողմի անձանց ինքնությունը դեռ անհայտ է:

Մանրամասները՝ տեսանյութում

Ֆեյսբուքում էլ տեղեկություններ էր տարածվել, որ այդ մեքենաները ինչ-որ կապ ունեն Երեւանի քաղաքապետարանի հետ: Այս առիթով Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, քիչ առաջ որոշ կայքեր եւ սոցիալական ցանցերի օգտատերեր հրապարակել են ահազանգ այն մասին, որ Բաղրամյան-Օրբելի փողոցների խաչմերուկում իբր թե Երեւանի քաղաքապետի կողմնակիցների եւ ցուցարարների միջեւ ընդհարում է տեղի ունեցել։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ տվյալ միջադեպը որեւէ առնչություն չունի ո՛չ Երեւանի քաղաքապետարանի եւ ո՛չ էլ Երեւանի քաղաքապետի հետ, տվյալ ավտոմեքենան էլ որեւէ կապ չունի Երեւանի քաղաքապետարանի հետ: Մենք մշտապես դատապարտել ենք նմանատիպ երեւույթները եւ կոչ ենք անում չտրվել սադրանքների եւ զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց»- ՖԲ-ի իր էջին գրել է վարչության պետ Արթուր Գեւորգյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21255 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի