60 տարեկան էր, հեռացավ, սխալ էիք ընկալել. Օսիպյանը՝ Գասպարյանի 60 տարով պետ լինելու մասին

Կառավարության նիստից հետո նոր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ Վլադիմիր Գասպարյանի հետ քննարկում չի ունեցել ՀՀ ոստիկանապետ դառնալու առաջարկն ընդունելուց առաջ: Նա ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ պահանջներ է դրել ոստիկանության առջեւ:

«Առաջնահերթն են հանցագործության դեմ պայքարը, կոռուպցիայի դեմ պայքարը, նման հարցերից ենք սկսելու»,- ասաց նա:

Մեր հարցին՝ արդյո՞ք շնորհավորանք ստացել է Վլադիմիր Գասպարյանից, Օսիպյանը դրական պատասխան տվեց:

Լրագրողի հարցին, որ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եւ նրա թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի կողմնակիցները բռնության էին ենթարկել խաղաղ ցուցարարներին, արդյո՞ք կպատժվեն, նա պատասխանեց.

«Տեսել եմ միայն որոշ մասը, քանի որ ես հնարավորություն չեմ ունեցել մանրամասն ծանոթանալու, որովհետեւ գտնվել եմ փողոցում: Եթե կան նման դեպքեր, եկեք չանձնավորենք, որովհետեւ օրենքի առաջ բոլորը հավասար են»:

Ոստիկանությունում կադրային զգալի փոփոխություններ են տեղի ունենալու: Լեւոն Երանոսյանին պաշտոնից ազատելու մասով, սակայն, Վալերի Օսիպյանն անուն չնշեց, ասաց, որ կադրային փոփոխություններ ոստիկանությունում լինելու են:

«Եթե որեւէ մեկն ապացուցի մեղավորությունը, անկախ նրանից՝ Օսիպյանն է, Երանոսյանն է, թե այլ մարդ է, օրենքի առաջ բոլորը պատասխանատու են»,- ընդգծեց Վալերի Օսիպյանը:

Վերջինս համակարծիք չէ, որ ինքը ծառայել է այս կամ այն իշխանություններին: Օսիպյանն ընդգծեց, որ ինքը ծառայում է 1990 թ.-ից եւ միշտ ծառայել է օրենքին.

«Ոստիկանությունը միշտ էլ ծառայել է ժողովրդին, պարզապես վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ ոստիկանությունն էլ ավելի լավ կարող է լինել ժողովրդի կողքին»:

Հարցին՝ օրինակա՞ն էր Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունը, Վալերի Օսիպյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունը ոստիկանության որոշումը չէր, հաշվի առնեք, որ նա ԱԺ պատգամավոր է»:

ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ իր նկատմամբ էլ կարող է գործ հարուցվել՝ անօրինական հրաման կատարելու ու քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու մասով, Օսիպյանն ասաց. «Մտավախություն չունեմ»:

ՀԺ-ի դիտարկմանը, որ նախկինում ոստիկանության զորքերի թիվը միշտ գաղտնի է պահվել եւ անգամ քաղաքացիների շրջանում հեգնանք է եղել՝ մեկ քաղաքացուն հասնում է 2 ոստիկան, Օսիպյանից հետաքրքրվեցինք՝ առաջիկայում հնարավո՞ր է թվային տվյալներ հրապարակվեն, կամ՝ ուռճացված չէ՞ համակարգը.

«Ես հիմա չեմ կարող թվային տվյալներ ասել, այն գաղտնի է: Չգիտեմ նոր կառավարության շրջանում այն կհրապարակվի, բայց ձեզ հավաստիացնում եմ, որ հարեւան երկրների համեմատ ավելի քիչ է»,- ասաց նա:

ՀԺ-ի հաջորդ հարցին՝ Վլադիմիր Գասպարյանը հայտարարում էր, որ 60 տարով է եկել, իսկ ինքը քանի՞ տարով է ղեկավարելու ոստիկանությունը, Օսիպյանը նշեց.

«Նա 60 տարեկան էր եւ հեռացավ: Այդպես էր ասել, սխալ էիք ընկալել»,- ասաց ոստիկանապետը եւ նշեց՝ կծառայի այնքան, որքան անհրաժեշտ լինի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10870 դիտում

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը