Հանրությունն ուզեց, որ այդ աղջիկը, որ ճղճղում էր, հաղթի. Արամոն՝ «Եվրատեսիլ 2018»-ի մասին

Երգիչ, դերասան Արամոն, որը «Եվրատեսիլ 2018»-ում հայաստանյան պրոֆեսիոնալ ժյուրիի անդամ էր, դժգոհ է մրցույթի արդյունքներից: Մայիսի 14-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած եզրափակչում ժյուրիի գնահատականների ու հանրության քվեարկության արդյունքում հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Նետան, որը դեռ մինչեւ մրցույթը համարվում էր հաղթողի հիմնական ֆավորիտը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արամոն կարծիք հայտնեց, որ նրա ներկայացրած ստեղծագործությունը բավարար չէր հաղթելու համար:

«Շոու էր, իսկ ինձ համար դա երգի մրցույթ է: Ինչպես հասկացա, լավ երգիչները, որ վոկալային տվյալներ ունեին, նրանց երգերը չանացան: Հասկացա, որ այդտեղ շոուն է առաջնային: Ավստրիայի տղան էր լավը, կային լավ երգիչներ... մեր Սեւակը շատ լավ, հիանալի երգեց: Երգերը չեն անցնում, ձեւաչափը փոխվել է: Ստեղծագործություններ կային ռեպի ոճում, բայց ռեպը երգ չէ, խոսք է, ասելիք է: Անկեղծ, ես Իսրայելին հաղթող չեմ տեսնում: Բայց պետք է հասկանալ, թե ժողովուրդը, որը քվեարկում է, ինչ է ուզում: Հանրությունն ուզեց, որ Իսրայելի այդ աղջիկը, որ ճղճղում էր, ինչ-որ բաներ էր անում, կիսաերգ, կիսախոսք, դա հաղթի: Ես դրան կողմնակից չեմ կարող լինել: Ինձ համար առաջնայինը երաժշտությունն է, երգը եւ կատարողականությունը»,- ասաց նա:

Հայաստանից պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում, բացի Արամոյից, եղել են նաեւ երգչուհի Ալլա Լեւոնյանը, ոճաբան Արմեն Գալյանը, երգչուհի Մաշա Մնջոյանը, «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը։ Ամեն մեկն իր անձնական կարծիքն է հայտնել, եւ նրանց բոլորի քվեարկությունների հիման վրա՝ ՀՀ պրոֆեսիոնալ ժյուրին 12 միավոր է տվել Շվեդիային, 10 միավոր՝ Մոլդովային, 8 միավոր՝ Իսրայելին, 7 միավոր Կիպրոսին, 6 միավոր Չեխիային, 5 միավոր՝ Գերմանիային, 4 միավոր՝ Ֆրանսիային, 3 միավոր՝ Հոլանդիային, 2 միավոր՝ Ավստրալիային, 1 միավոր՝ Ավստրիային: Ինքը՝ Արամոն, ամենաբարձր գնահատականը տվել է Էստոնիայի ներկայացուցիչ Էլինա Նեչաեւային:

«Ես Էստոնիային էի շատ հավանում: Հիանալի էր, երգ էր, վոկալ էր: Պետք է հենց դրան նայես՝ վոկալին, երգին, գործիքավորմանը, արտիստիկությանը: Ես որպես ժյուրիի անդամ ամենաբարձր գնահատականները տվել եմ Էստոնիայի ներկայացուցչին»,- ասաց նա:

Մրցութում Հայաստանը ներկայացնում էր Սեւակ Խանաղյանը: Նա իր «Քամի» երգով ելույթ ունեցավ առաջին կիսաեզրափակչի ընթացքում եւ չկարողացավ եզրափակիչ անցնել: Ըստ Արամոյի՝ անկախ ամեն ինչից՝ նա լավ է ելույթ ունեցել: Վստահ է, որ իր տաղանդով Սեւակը գրաված կլինի լուրջ պրոդյուսերների ուշադրությունը, ապագայում համագործակցության լավ առաջարկներ կստանա ու հաջողություններ կունենա:

«Հիանալի ելույթ ունեցավ: Շատերը քննդատում էին՝ ինչու հայերեն: Իսկ ինչո՞ւ ոչ հայերեն: Եթե դուրս են գալիս պորտուգալերեն կամ իտալերեն երգում են, իրենց ազգային լեզվով երգում են, ինչո՞ւ ոչ հայերեն: Ես շատ ուրախ եմ: Եվ տեքստն էր լավը, ե՛ւ երգը, ե՛ւ կատարումը: Շոու չկար. այ մարդ այդ տղան ի՞նչ աներ, որ ասում են շոու չկար: Սա երգի մրցույթ է: Կային մասնակիցներ, որ երգ չկար, գոյություն չուներ: Ուրախ եմ Սեւակի համար եւ կարծում եմ՝ լավ հրավերներ կունենա լուրջ մարդկանց՝ պրոդյուսերների կողմից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հայ երգչի՝ եզրափակիչ չանցնելու պատճառներից մեկը քաղաքականությունն է:

Արամոն նաեւ համեմատեց Սեւակ Խանաղյանի ելույթը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանի նախկին մասնակիցների հետ: Նա նշեց, որ թեեւ մյուսներն էլ են լավ ներակայացրել Հյաստանը, սակայն իր համար Սեւակն առանձնանում է:

«Մեր ելույթներից, ինչքանով որ ես հիշում եմ, Սեւակի ելույթը, կարող եմ ասել, ամենալավն է եղել: Մյուսներն էլ են լավը եղել, բայց Սեւակինն ամենաբարձրն է եղել ե՛ւ վոկալով, ե՛ւ երգով, ե՛ւ կատարողականությամբ: Ուրախ եմ նրա համար, ամեն ինչ առջեւում է, պետք է ստեղծագործել, երգել ու ապրել»,- ասաց նա:

«Եվրատեսիլ 2018»-ում Իսրայելը հաղթեց վաստակելով 529 միավոր: 2-րդ տեղը զբաղեցրեց Կիպրոսը (436): 3-րդն Ավստրիան էր (342): 4-րդ տեղում Գերմանիան էր (340), իսկ 5-րդում՝ Իտալիան (308):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17471 դիտում

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ

Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին

Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին

Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել