Երևան
12 °C
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԳԴՀ զարգացման եւ տնտեսական համագործակցության նախարարությունում ՀՀ հարցերով ռեֆերենտ Յոհաննես Դոպֆելի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Կլաուս Վենդերբերգերը, Ֆիզիկատեխնիկական դաշնային կառույցի ծրագրի համակարգող տիկին Յանին Ֆիշերը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Աննե Քեմփան, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տիկին Զառա Չատինյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բեատե Ռիխտերը, Վրաստանում ԳԴՀ դեսպանության ներկայացուցիչ Դանիել Հասսը։
ՏԿԶՆ հաղորդագրության համաձայն, ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Պապիկյանը խորհրդանշական է համարել պաշտոնավարման առաջին իսկ օրը հյուրընկալել իր գերմանացի գործընկերներին։ «Ես շատ ուրախ եմ, որ իմ պաշտոնավարման առաջին իսկ օրը հյուրընկալեցի ձեզ: Թե ես, եւ թե նորաստեղծ կառավարությունը շատ բարձր ենք գնահատում հայ-գերմանական առկա տնտեսական հարաբերությունները, գերմանական կառավարության աջակցությամբ տնտեսական եւ տեղական կառավարման ոլորտում նախորդ տարիների ընթացքում արձանագրված մեծ հաջողությունները: Շատ բարձր եմ գնահատում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Գերմանական զարգացման բանկի աջակցությամբ ՀՀ մարզերում տեղական ինքնակառավարման զարգացմանն ուղղված բոլոր այն ծրագրերը, որոնք նախարարության կողմից որդեգրվել են վերջին տարիների ընթացքում»,- ասել է նախարարը:
Սուրեն Պապիկյանը հավելել է նաեւ, որ Հայաստանը թեւակոխում է ժողովրդավարության զարգացման մի նոր փուլ եւ այս համատեքստում մենք կարեւորում ենք համայնքների ինքնուրույնությունը եւ կառավարման ապակենտրոնացումը: «Ես լիահույս եմ, որ մենք կշարունակենք համագործակցությունն այս ոլորտում եւ Գերմանիայի միջազգային համագործակցության, Եվրոպական միության աջակցությամբ ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության օգնությամբ մենք կկարողանանք կյանքի կոչել մեր առջեւ դրված նպատակները: Տեղական ժողովրդավարությունը եւ ինքնակառավարման ապակենտրոնացումը, կարծում եմ, մեր կառավարության համար առաջիկա տարիներին պետք է լինեն անկյունաքարային»,- նշել է նախարարը:
ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Կլաուս Վենդերբերգերը դեսպան Քիսլերի եւ իր անունից սրտանց շնորհավորել է նախարարին նոր պաշտոնի ստանձնման առիթով՝ մաղթելով ամենայն հաջողություն եւ մեծ ծրագրեր: «Այս նախարարությունն այն կառույցն է, որը մեծ դեր ունի մեր երկկողմ համագործակցության ասպարեզում:Հավանաբար պատահականություն է, որ մենք առաջին պատվիրակությունն ենք, որին Դուք հանդիպել եք պաշտոնավարման առաջին օրը, բայց մենք դրա մեջ խորը իմաստ ենք տեսնում: Տեղական ինքնակառավարումը մեր երեք հիմնական ուղղություններից մեկն է, որոնց շրջանակում համագործակցում ենք Հայաստանի հետ եւ իմ փորձառությունից կարող եմ ասել, որ Հայաստանի համայնքներում շատ մեծ ոգեւորությամբ են մարդիկ ընդունում մեր աջակցությամբ իրականացված ծրագրերը եւ ունեն դրական արձագանք»,-ասել է փոխդեսպանը: Փոխդեսպանը նաեւ տեղեկացրել է, որ իրենք մեծ ուշադրությամբ են հետեւել վերջին շաբաթների հայաստանյան իրադարձություններին եւ շնորհավորել է հայ ժողովրդին քաղաքական այսօրինակ վերափոխումները Սահմանադրության շրջանակներում խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու կապակցությամբ՝ նշելով, որ դա մեծապես դրականորեն կազդի Հայաստանի վարքի վրա ինչպես միջազգային մակարդակում, այնպես էլ Գերմանիայում։
ԳԴՀ զարգացման եւ տնտեսական համագործակցության նախարարությունում ՀՀ հարցերով ռեֆերենտ Յոհաննես Դոպֆելը եւս շնորհավորելով նախարար Պապիկյանին, համաձայնել է փոխդեսպանի այն տեսակետին, որ Գերմանիայում հանրությունը մեծ ուշադրությամբ հետեւում էր տեղի ունեցող իրադարձություններին եւ ուրախ է, որ հայ ժողովուրդը կարողացավ Սահմանադրության շրջանակներում հասնել հարցի խաղաղ հանգուցալուծմանը: Յոհաննես Դոպֆելը ընդգծել է տեղական ինքնակառավարման ոլորտում հայ-գերմանական երկար տարիների համագործակցության փորձը եւ հույս հայտնել, որ ապակենտրոնացման, համայնքների զարգացման եւ դրանց աջակցության ցուցաբերմանն ուղղված ծրագրերից բացի հնարավոր կլինի նաեւ արդյունավետ համադրմամբ համագործակցել բնապահպանության ոլորտում՝ սահուն կերպով շարունակելով գործող ծրագրերը:
Հանդիպման ավարտին նախարարը եւս մեկ անգամ վերահաստատել է փոխադարձ համագործակցության պատրաստակամությունը եւ նշել, որ երկրում ձեւավորված քաղաքական մթնոլորտը ունակ է նպաստել ապակենտրոնացման, ներքին ժողովրդավարության հաստատման եւ տեղական ենթակառուցվածքների զարգացման բոլոր ծրագրերին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT