Սահմանադրական. ճանապարհը մեկն է

15/05/2018 schedule16:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մայիսի 12-ի համարում

«Արդարություն» դաշինքում ՀԺԿ-ի եւ մյուս կուսակցությունների միջեւ եղած հակասությունների մասին խոսակցությունները մինչեւ այժմ բամբասանքային բնույթի էին, քանի որ որեւէ հրապարակային արտահայտություն չունեին: Երեկ, սակայն, Խուլ-համրերի մշակույթի պալատում ՀԺԿ կենտրոն տարածքային կազմակերպության հետ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի հանդիպման հիմնական թեման իշխանափոխության անհրաժեշտության հետ հավասար նաեւ դաշինքում առկա հակասություններն էին: Առաջինը դրան անդրադարձավ ՀԺԿ կենտրոնի տարածքային կազմակերության քարտուղար Ռոբերտ Կանդայանը, որը ներկաներին պատմեց, թե ինչպես է «ԱԼՄ Կարապետովիչը» եթեր հրավիրում «Արդարություն» դաշինքի առանձին անդամների, ասում, որ խոսքն իրենց չի վերաբերում, եւ սկսում վարկաբեկել դաշինքն ամբողջությամբ:

Ըստ պարոն Կանդայանի, դրա պատճառն այն է, որ դաշինքի կուսակցություններից յուրաքանչյուրը փորձում է սեփական խաղը տանել: «Թող ոչ մեկի մտքով չանցնի. այս դաշինքի հիմքը եղել է ՀԺԿ-ն եւ շարունակում է մնալ ՀԺԿ-ն: ՀԺԿ-ի հեղինակությամբ, ՀԺԿ-ի ձայներով, ՀԺԿ-ի լիդեր Ստեփան Կարենիչի ավտարիտետով է, որ այդ բոլոր ձայները հավաքվել են, եւ դժվար է ասել, եթե դաշինքը չկազմավորվեր, ՀԺԿ-ն կարող էր նույն արդյունքը ունենալ, եթե ոչ ավել: Դրա համար ես կոչ եմ անում դաշինքի համապատասխան մեր գործընկերներին՝ երբեւիցե չմոռանալ արմատները»,- հայտարարեց պարոն Կանդայանը՝ բողոքելով նաեւ, որ դաշինքի անդամ կուսակցության ղեկավարները խուսափում են հայտարարել, որ դաշինքի լիդերը Ստեփան Դեմիրճյանն է, եւ որ հանրապետության ղեկավար կարող է լինել Դեմիրճյան Ստեփան Կարենիչը:

«Երբ հարցնում են՝ բա լավ, դուք ի՞նչ կարծիքի եք, ո՞վ կարող է ղեկավարի Հայաստանը, այդ մարդիկ գլուխները կախած՝ ամաչում են ասել, որ ի շնորհիվ Դեմիրճյանի են եկել պառլամենտ»,- դաշինքի գործընկերներին ամոթանք տվեց Կենտրոնի քարտուղարը: Գրեթե նմանատիպ տեսակետներ հայտնեց նաեւ Կենտրոնի տարածքային կազմակերպության մեկ այլ անդամ, տնտեսագետ Սեւակ Այվազյանը, ինչը ցույց տվեց, որ նման տրամադրությունները իշխող են գոնե Կենտորնի կառույցում: Սակայն մինչեւ դաշինքին անդրադառնալը պարոն Այվազյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակը եւ անդրադարձավ այդ հաղթանակի արդյունքներին.

«Սովետական ժողովրդի չորսամյա պայքարը պսակվեց հաղթանակով, սակայն սովետական ժողովրդին չվիճակվեց ճաշակել հաղթանակի պտուղները: Գորբաչով-ելցինյան պատուհաս քաղաքականության արդյունքում քանդվեց սովետական ազգերի հազվագյուտ եւ բազմակողմանի ինտեգրացիան: Փլուզման դետոնացիայում ոչ պակաս դեր խաղաց հայաստանյան խառնաշփոթը՝ կապված Ղարաբաղի անկախացման ձգտումների հետ: Ղարաբաղի հարաբերական անկախության պատրվակի տակ Հայաստանի ժողովուրդը կորցրեց իր անկախությունը՝ վերածվելով ղարաբաղյան կլանի ձեռքի խաղալիքի, որն արդեն ութ տարի շարունակ իր բռնակալական կամքն է թելադրում Հայաստանի ժողովրդին»:

Սույն քաղաքական գործչի հիշյալ հայտարարությունը ոչ միայն չարժանացավ կուսակցականների պարսավանքին, այլ ընդհակառակը, բուռն ծափահարությունների տեղիք տվեց: Վերլուծելով եւ գնահատելով ԽՍՀՄ փլուզումը՝ պարոն Այվազյանը անցավ հայ ժողովրդի կերպարի բացահայտմանը եւ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի բախտը բերել է, որ գործ ունի մի ժողովրդի հետ, որը սովոր է ճռնչալ, մղկտալ, լռել, բայց միասնականորեն չընդդիմանալ, չըմբոստանալ բռնակալության դեմ: Ավելի ուշ ՀԺԿ-ական տնտեսագետը սկսեց բնորոշումներ տալ ընդդիմության առանձին գործիչների: Ըստ նրա, 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Գեղամյանը վարվեց ինչպես շունը խոտի վրա. ո՛չ իրեն, ո՛չ մարդկանց:

Ընդդիմության մյուս ներկայացուցիչներն էլ շարունակում են ջուր լցնել իշխանությունների ջրաղացին՝ ավելի շատ թարմացնելով իրենց երբեմնի պոպուլյարությունը, մոռանալով, իհարկե, որ քաղաքական բեմահարթակում պաշտոնեական տեղ են գրավել եւ մանդատ ստացել ՀԺԿ-ի շնորհիվ: Հակադաշինքային այս մթնոլորտը փորձեց ցրել ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը՝ հայտարարելով, թե իրենք ակնկալում էին, որ այս քննարկումը պետք է լիներ նեղ շրջանակներում, մինչդեռ ներկա էին լրագրողներ: Պարոն Զաքարյանը հայտարարեց, որ դաշինքի ներսում որեւէ լուրջ տարաձայնություն չկա եւ որպես դրա ապացույց՝ ավելացրեց, որ որեւէ մեկը ցանկություն չի հայտնել դուրս գալ դաշինքից:

«Որքան էլ խոսում են նոր ֆորմատներից, որեւէ նոր ֆորմատ առ այսօր չկա»,- ուրախությամբ տեղեկացրեց Ստեփան Զաքարյանը: Երեկվա հավաքի ժամանակ շատ լուրջ խոսակցություն գնաց նաեւ ՀԺԿ հետագա անելիքների մասին: ՀԺԿ Արտաշատի տարածքային կազմակերպության քարտուղար, նախկին ԱԺ պատգամավոր Արամայիս Բարսեղյանը խոսելով իշխանափոխության անհրաժեշտության մասին՝ խոստացավ, որ դա չի լինի հեղափոխական ճանապարհով, եւ որեւէ խանութ կամ կրպակի չի ավերվի: «Մենք հեղափոխության հաստատ չենք գնա, դա մեր ճանապարհը չէ»,- հայտարարեց նա՝ ավելացնելով, որ մեր ժողովուրդը շատ քաղաքակիրթ է եւ չի գնա վայրագությունների, ինչպես դա եղավ Ղրղզստանում:

Պարոն Բարսեղյանի այս հավաստիացումներից հետո տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը կարող է ապահով զգալ Արտաշատում եղած իր ունեցվածքի համար: Իսկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը պատասխանելով` ի՞նչ անել հարցին, հայտարարեց, որ այն ունի շատ պարզ պատասխան` շարունակել պայքարը, շարունակել ավելի կազմակերպված, ավելի հետեւողական, ավելի սկզբունքային: Պարոն Դեմիրճյանը կրկին կրկնեց, որ իրենց համար ընդունելի է խաղաղ ճանապարհը, եւ այդ ճանապարհով իրենք հասնելու են հաղթանակի: Իսկ առաջիկայի համար խոստացավ մեծ հանրահավաքներ:

Ավետիս Բաբաջանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2128 դիտում

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել