Երեւանի քաղաքապետարանում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել (թարմացվող, տեսնայութ)

16:30- Քիչ առաջ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին հակագործողություններ են սկսվել: Քաղաքապետարան են ժամանել Երեւանի թաղապետարանների աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ եւ հայտարարում են, որ Տարոն Մարգարյանը իրենց քաղաքապետն է: Պայքարի դուրս եկած երկու կողմերի ներկայացուցիչները «մարտական են» տրամադրված միմյանց դեմ:

Վաղ առավոտից Երեւանում քաղաքապետ Տարոն Մարգարյանին մերժելու համար բողոքի ցույցեր են, «Մերժենք Տարոնին և իր բարեկարգումը» կոչերով բողոքի գործողություն է տեղի ունեցել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող պուրակի մոտ, որի հատված ծառերի մասին երեկ ահազանգում էր ամբողջ համացանցը: Ցույցի մասնակիցները նախ պատառոտեցին «Ավելի բարեկարգ Երեւան» գրառումներով պաստառները, ապա մի կողմ շպրտեցին թիթեղները եւ լրագրողների հետ միասնին մտան այգու տարածք, որտեղ ըստ ակտիվիստների հատվել է ավելի քան 40 ծառ:

Ավելի ուշ տարածք ժամանեցին Երեւանի գլխավոր Ճարտարապետը, քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը, որը նշեց՝  այգին «Վարդանյաններ ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցով է բարեկարգվում: Նա չհերքեց, որ աշխատանքների շրջանակում ծառեր են հատվել:

«Ճիշտ եք նկատել, որ ծառեր են հատվել, հիմնականում ուռենի և թեղի ծառատեսակներ, որոնց տարիքը 50 տարեկանից բարձր է: Քաղաքային միջավայրում թեղիները 50 տարուց ավել չեն դիմանում, մինչև սեպտեմբերի 1-ն այգին կհանձնվի Երևան քաղաքին: 25-ից ավել ծառ է հատվել՝ թեղի, լացող ուռենի»,- ասաց նա:

Ավետ Մարտիրոսյանի խոսքով՝ այգին բարեկարգողները դենդրոնախագիծ են ներկայացրել, ավելին՝ նախկինում առկա ծառերից 4 անգամ ավելի շատ ծառեր են տնկվելու: Ըստ նրա՝ եթե առողջ ծառեր էլ հատվել են, ապա զուտ շատրվան կառուցելու համար, բայց վստահեցրեց, որ ծառեր տնկվելու են:

Պատասխանը քաղաքացիներին չբավարարեց: Նրանք վերցրեցին հատված ծառի կանաչ ճյուղերը եւ գնացին Երեւանի քաղաքապետարան: Նրանց հաջողվեց հասնել մինչեւ Տարոն Մարգարյանի աշխատասենյակ տանող միջանցք, որտեղ ցուցարաների ճանապարհը փակեցին փոխքաղաքապետեր Կամո Արեյանը, Դավիթ Օհանյանը եւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Գեւորգյանը: Նրանք փորձեցին ցուցարարների հետ ընդհանուր հայտարարի գալ, սակայն վերջիններս պահանջում էին Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն առաջարկեց հանդիպում ոլորտի պատասխանատուների հետ, այլ ոչ քաղաքապետի հետ, հրավիրեց դահլիճ, կոչ արեց դադարեցնել այս վիճակը, ցուցարարները, սակայն, չհամաձայնվեցին ու պահանջեցին հանդիպում հենց Տարոն Մարգարյանի հետ: Քաղաքապետարանի աշխատակիցները նաեւ կոչ էին անում անհիմն չմեղադրել այգու բարեկարգման անվան տակ այգին փչացնելու մեջ, քանի որ կա այն կառուցելու հստակ օրակարգ:

Այս պահին քաղաքապետարանի շենքում լարված իրավիճակ է, ներսում վանկարկում են «Տարոն, հեռացի՛ր», պահանջում նաեւ ավագանին ցրել:

 

Այս ընթացքում ցուցարարների թիվը գնալով շատանում է: Նրանց թվում են նաեւ Տարոն Մարգարյանի համակիրները, ովքեր սադրում են իրավիճակը: Նրանք կանգնել են քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ եւ խոչընդոտում են քաղաքապետի հրաժարականը պահանջող ցուցարարների տեղաշարժը:

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետը ներսում չէ, աշխատանքային այցով վարչական շրջաններ է մեկնել: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8439 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին