Աշխարհում ընդունված չէ, որ մի ուժ գա իշխանության եւ ճնշի ՏԻՄ ներկայացուցչին. Տ. Մարգարյան

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, երեկ մի խումբ ցուցարարներ ներխուժել էին Երեւանի քաղաքապետարան՝ խաթարելով աշխատակազմի բնականոն աշխատանքը: Մինչ նրանք պահանջում էին Երեւանի քաղաքապետի հրաժարականը, բազմաթիվ քաղաքացիներ ինքնաբուխ, ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի, հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի առջեւ եւ հայտարարում էին, որ իրենց քաղաքապետը Տարոն Մարգարյանն է:  Ավելի ուշ քաղաքապետարանի առջեւ հավաքված երեւանցիների հետ հանդիպեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ շնորհակալություն հայտնեց նրանց՝ ընդգծելով, որ առջեւում դեռ շատ անելիքներ կան, որոնք իրականացվելու են բնակիչների հետ համատեղ ու նրանց աջակցությամբ: 

«Ձեր խոսքը լսելի է, հասանելի է, շնորհակալ եմ: Խնդրում եմ՝ հիմա միացեք ձեր ընտանիքներին, լավ օր եմ մաղթում բոլորիդ, շնորհակալ եմ, որ եկել եք ու պաշտպանում եք ձեր քաղաքապետին: Ես միշտ եղել եմ ձեր կողքին, մենք միասին ենք կառուցելու Երեւան քաղաքը, շենացնելու մեր Երեւանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Պատասխանելով որոշ անձանց կողմից հնչեցվող քաղաքապետի հրաժարականի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ Տարոն Մարգարյանն ասել է. «Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գա իշխանության եւ փորձի ճնշել տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններին»։ 

Երեւանի քաղաքապետը նաեւ կոչ է արել ՀՀ ոստիկանությանը զբաղվել քաղաքապետարան ներխուժած ակցիայի կազմակերպիչների հարցով:

«Հստակ երեւում է, որ օրենքի խախտում է եղել, ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարանի շենք եւ փորձել են խանգարել աշխատակազմի բնականոն աշխատանքը: Կոչ եմ անում իրավապահներին զբաղվել այս հարցով»,- նշել է քաղաքապետը: 

Ի պատասխան Երեւանի 2800-ամյակին նվիրված այգու շինարարության հետ կապված հարցի՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այգին դեռեւս տասը տարի առաջ տրված էր վարձակալության, որը վարձակալի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հանձնվեց համայնքին, ինչից հետո «Վարդանյան ընտանիք» հիմնադրամը ցանկություն հայտնեց իրականացնել բարեկարգման աշխատանքներ ու այգին նվիրել համայնքին: Եվ այս ծրագիրը արժանացավ Երեւանի ավագանու բոլոր անդամների հավանությանը: 

«Ուզում եմ վստահեցնել, որ այգում որեւէ առեւտրային գործունեություն չի իրականացվելու, սրճարանային տարածքներ չեն հատկացվելու։ Այգին լինելու է համայնքինը, երեւանցիներինը, իսկ հատված ծառերի փոխարեն տնկվելու են նորերը՝  մի քանի անգամ ավելի շատ»,- ընդգծել է  Տարոն Մարգարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2690 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին