Երևան
12 °C
«Էդ որ ջնջիր, գիտեիր վերջն է, նոր է սկսվում, միայն նրա համար, որ էդ երեխու մորն ես վիրավորել: Նայեք էս խայտառակ նկարին, որտեղ ապրիլյան քառօրյայի հերոս նահատակ Վլադիմիր Մելքոնյանի անվան դասասենյակը, ոմն Ջամբազյան իր անունով է դարձրել, վկայակոչելով մարզպետարանի և դպրոցի կոլեկտիվի որոշումները. իր ստոր արարքը եզրափակել է հերոսի մորը քաշքշելով ու հայհոյելով. հպարտությամբ տեղադրել էր, որ իբր մարզպետարանի որոշմամբ է եղել այս անվանափոխությունը, հետո տեսավ, որ վաղն անպայման դատախազությունը զբաղվելու է իր հարցով, իմ գրած ոտնձգությունը հիմք ընդունելով որպես հայտարարություն, ջնջեց: Ջնջեցիր ինչպես գրածդ, այնպես էլ խիղճդ, որ էդ 20 տարեկանը զոհվեց հանուն իմ ու քո նմանի, որ սատար կանգնենք իր ծնողին, ոչ թե հայհոյես ու քաշքշես: Ամոթ քեզ մարտական խաչի շքանշանակիր. պատասխան ես տալու... Ասեմ որ, ոչ թե պատահական եմ իմացել, այլ Վլադիմիրի մայրն է զանգել ու լացակումած պատմել ողջ եղելությունը...»:
Այս գրառումը ֆեյսբուքի իր էջում կատարել է Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանը:
Ստոր այս արարքը ապրիլյան պատերազմի գյումրեցի նահատակ Վլադիմիր Մելքոնյանի հիշատակի նկատմամբ կատարվել է Վազգեն Առաջինի անվան Գյումրու թիվ 27 դպրոցում: Դասարանը Վլադիմիրի անունով էր անվանակոչվել 2016 թվականի մայիսի 24-ին: Դպրոցի բակում նաեւ հերոս սանի անունով հուշաքար եւ աղբյուր էր բացվել: 


Այս լուսանկարներն արված են 2016 թվականի մայիսի 24-ին, երբ դասարանն անվանակոչվում էր Վլադիմիր Մելքոնյանի անունով, զինվորական հագուստովը Գարեգին Ջամբազյանն է
Վլադիմիրն այս դպրոցի սան է եղել: Գյումրեցի հերոսի մայրը պատմել է, որ իր որդու հիշատակն անարգել ու արդեն անվանակոչված դասարանն իր անունով է անվանակոչել դպրոցի նախկին զինղեկ, ՀՀ Մարտական խաչ շքանշանի ասպետ Գարեգին Ջամբազյանը: Նա դասարանից հեռացրել է ապրիլյան հերոսի լուսանկարներն ու նրա մասին պատմող ամեն ինչ, դրանք փոխարինել իր լուսանկարներով: Երբ Վլադիմիր մայրը՝ Սվետլանան, ընդդիմացել է, Ջամբազյանը, ըստ նրա, իրեն ավելորդություններ է թույլ տվել, հայհոյել է եւ փորձել է անգամ հարվածել տիկնոջը:
Սա արդեն անվանափոխված ցուցանակով դասարանն է: Լուսանկարը վերցված է Սամվել Գրիգորյանի ֆեյսբուքի էջից
Հիշեցնենք, որ գյումրեցի սերժանտ Վլադիմիր Մելքոնյանն ապրիլյան պատերազմի առաջին զոհն էր: Նահատակվեց 2016 թվականի ապրիլի 1-ին՝ մարտական դիրքում հերթապահելիս:
Լուսանկարում ապրիլյան պատերազմի նահատակ, գյումրեցի Վլադիմիր Մելքոնյանն է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, նաեւ ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT