Մանկապարտեզների տնօրեն, թաղապետի տեղակալ, վարորդ. ովքեր էին պաշտպանում Տարոն Մարգարյանին

Ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում ցուցարարների մեքենաները մահակով ջադուփշուր արած հանցախմբի անդամներից եւս երկուսի ինքնությունը հայտնի է:

Նրանք եւս հանդիսանում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմները. աշխատում են Ավանի թաղապետարանում:

Մեզ հաջողվեց պարզել, որ նրանցից մեկը Կարեն Տոնոյանն է. աշխատում է Ավանի թաղապետարանի հարկային բաժնում: Հրապարակված տեսանյութում նա կապույտ բաճկոնով եւ բժշկական դիմակով է, ձեռքին՝ մահակ: Համացանցում հրապարկված լուսանկարներից մեկում էլ նա առանց բժշկական դիմակի է: Տեղեկացանք, որ Տոնոյանը դեռ շարունակում է աշխատանքի գնալ, ավելին՝ իրապահների համար նրա ինքնությունը շարունակում է «անհայտ» մնալ:

Կարեն Տոնոյանը

Հանցախմբի մյուս անդամը Էդմոն Պետրոսյանն է. աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, առաջատար մասնագետ է: Նա Կարեն Տոնոյանի հետ նույն վայրում է եղել, կրկին՝ բժշկական դիմակով: Նա եւս դասվել է «անհայտների» շարքը:  

էդմոն Պետրոսյանը

Արդեն տեղեկացրել ենք, որ Ավանում ցուցարարների մեքենան մահակներով ջարդուփշուր անելու գործին լծված են եղել Ավանի թաղապետարանի աշխատակիցները: Ավանում տեղի ունեցած դեպքերով վեց քրեական գործ է հարուցվել, բայց գործով միայն թաղապետարանի մեկ աշխատակից է կասկածյալ՝ այն էլ լրագրողի աշխատանքը խոչըդնոտելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում: Խոսքը Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակից, գլխավոր մասնագետ Արթուր Գասպարյանի մասին է. նա կասկածվում է ապրիլի 22-ին Ավանում «Հանրային ռադիոյի» պրոդյուսեր Վրույր Թադեւոսյանի լրագրողական աշխատանքը խոչընդոտելու մեջ: Այդ օրը ջարդուփշուր էին արել Թադեւոսյանի մեքենան, ձեռքից վերցրել հեռախոսը:

Այնուամենայնիվ, նախաքննական մարմինը չի շտապում Տարոն Մարգարյանի մտերիմներին, օրինակ, ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով կասկածյալի կարգավիճակ տալ՝ չնայած այն հանգամանքին, որ արդեն իսկ նրանց տվյալները, լուսանկարները եւ նրանց մասնակցությամբ տեսանյութերը հրապարկված են: Բայց նույն դանդաղկոտությունը նախաքննական մարմինը չի դրսեւորել օրինակ ՊՊԾ գնդի գրավման օրերին՝ 2016 թվականի հունիսի 20-ին, Խորենացիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքով հարուցված քրեական գործի ժամանակ. իրավապահները հենց հաջորդ օրը ձերբակալեցին մի քանի ակտիվիստների՝ կասկածելով նրանց զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ:

Ավանի թաղապետարանի մյուս աշխատակիցներն էլ իշխանափոխությունից հետո սկսեցին ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի ակցիա կազմակերպել հենց քաղաքապետարանի մոտ, այն բանից հետո, երբ մի խումբ ակտիվստներ մի քանի օր ընդդեմ Տարոն Մարգարյանի ակցիաներ էին կազմակերպում քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով նրա հրաժարականը:

Տարոն Մարգարյանի պաշտպանության գործին կրկին լծված է եղել Ավանի թաղապետ, Տարոն Մարգարյանի մտերիմ ընկեր Մանվել Ջավադյանն իր ենթակայության տակ գտնվող ողջ ռեսուրսով: «Տարոնը մերն ա», «Տարոն քաղաքապետ» վանկարկողները պարզվեց, ոչ թե սովորական մտահոգ քաղաքացիներ են եղել, այլ նրա ենթակաները:

Ստորեւ ներկայացնում ենք այն անձանց, ովքեր մասնակցում էին Տարոն Մարգարյանի պաշտպաննությանն ուղղված ակցիային:

Լուսինե Պողոսյան. Տարոն Մարգարյանի սանիկն է՝ «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի տնօրեն: Վերջինիցս այսօր հետաքրքվեցինք, թե ինչպե՞ս է որոշել մասնակցել ակցիային եւ արդյո՞ք նման հրահանգ անձամբ Տարոն Մարգարյանն է տվել: Ի պատասխան Պողոսյանն ասաց. «Ոչ, ոչ մի հրահանգ չի եղել, բայց ո՞վ է ասել, որ ես հիմա այս մանկարտեզում եմ (54 մանկապարտեզի մասին է խոսքը,-հեղ.), միայն բաժնում գիտեն այդ մասին»,- ասաց նա, ապա հավելեց, թե հեռախոսով որեւէ հարցի չի պատասխանում եւ որ մենք խանգարում ենք իր ստուգայցին:

Արարատ Մարկոսյան՝ կնոջ հետ. վերջինս ակցիային մասնակցել է ընտանիքով՝ կնոջ եւ դստեր հետ միասին: Մարկոսյանը Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանի տեղակալն է, Տարոն Մարգարյանի զարմիկը:

 

Բորիս. Մանվել Ջավադյանի վարորդն է:

Տիգրան Մուրադյան. Լուսինե Պողոսյանի ամուսինը: Վերջինս Տարոն Մարգարյանի ընկերն է: Նախնական տեղեկություններով, Մուրադյանն աշխատում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունում:

Անահիտ. Ընտրությունների ժամանակ Տարոն Մարգարյանի փեսայի՝ Ռոբերտ Սարգսյանի շտաբում աշխատել է որպես քարտուղարուհի

Սերոբ Կարապետյանի կինը. Սերոբ Կարապետյանը «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ում Երևանի ԳՀՏՍ ծառայության պետ է: Ավան համայնքի ավագանու անդամ:

Արարատ Մարկոսյանի դուստրը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14346 դիտում

Բարձր տոկոսադրույքով ավանդ Ամիօ բանկում

Կեսգիշերին քաղաքացիներին վնասած պիտբուլը «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում է. տիրոջը խնդրում են արձագանքել

Հափշտակվել է ինկասացիայի կապարակնքված պարկը. 80 մլն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում

Շարունակվում են Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհի շինաշխատանքները

Էդ դուք եք՝ մարդը 10 հազար երկրի քաղաքացիություն ունեք, եկել մե՞զ եք ուրիշ պետության դրոշ կպցնում. Ալեքսանյան

Cottage Armenia. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 24-ին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում. կան տուժածներ

Սամվել Կարապետյանի ստոկհոլմյան մղձավանջն ու պյուռոսյան հաղթանակը. Սաֆարյան

Ես եմ որոշում․ ՀԾԿՀ նախագահը` Ռոմանոս Պետրոսյանին նշանակելու որոշման մասին

Մակրոնների ընտանիքը հայց է ներկայացրել լրագրողի դեմ, որը հայտարարել է, թե Բրիջիթը տղամարդ է եղել

Տարվա վերջում պարզ կլինի՝ հոսանքի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ. ՀԾԿՀ նախագահ

Աննա Հակոբյանն ինքնաթիռից լուսանկարներ է հրապարակել

Ամռանը աննախադեպ բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ որոշ հատվածներում առաջանում է գրաֆիկի խախտում. Վեոլիա

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին

Վերին Լարսի անցակետում խցանում է. հերթում ավելի քան 1300 հայկական բեռնատար կա

Քաղաքացին թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էր ՔԿՀ բերված սննդի տարաներում

Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների մատը ծակելու պրոցեսը կավարտվի. չափիչ սարքերը կփոխվեն․ Ավանեսյան

Սահմանադրական փոփոխություններն արտաքին գործոններով պայմանավորելը սխալ է. Սրբուհի Գալյան

Արթիկի դաշտերում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ է կատարվել իրականում

Վարչապետը ժամանել է Ալթայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են սպասվում

Հայաստանը կարող է չկատարել արբիտրաժի որոշումը, եթե այն հակասի հանրային կարգին. Գալյան

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Sevan Startup Summit-ին

ՀՀ վարչապետը ժամանել է ՌԴ. նրան ուղեկցում են Աննա Հակոբյանն ու կրտսեր դուստրը. լուսանկարներ

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է. Կրեմլ

Փոփոխություններ քոլեջների լիցենզավորման կարգում․ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նոր կարգավորումները

Ուկրաինայում զանգվածային ցույցեր են. ինչու է մարդկանց զայրացրել, ԵՄ-ին զարմացրել Զելենսկիի ստորագրած որոշումը

2025 թվականի ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվել է

Տիկին Յուղային մազեր Սիմոնյանի խոսքից մի կարևոր արձանագրում կա, որի մասին 5 տարի անհույս երազում է. Դալլաքյան

Վերաքննիչ դատարանը մերժել է Աջապահյանի պաշտպանների միջնորդությունը

Ամռանը շատ ջուր խմել է հարկավոր. Առողջապահության նախարարությունը զգուշացնում է ջրազրկման վտանգների մասին

ՌԴ-ում կործանված Ան-24 ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են. ինչ մանրամասներ են հայտնի

Ուկրաինան անօդաչուներով գրոհել է Սոչին ու Ադլերի նավթային պահեստը. տեսանյութ

Թուրքիայի կենտրոնական հատվածում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 14 հրշեջ

ԿԳՄՍՆ-ի և Հունաստանի կրթության, կրոնի և սպորտի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության ծրագիր

ՌԴ-ում կորել է կապը 42 ուղևոր տեղափոխող ինքնաթիռի հետ

Իտալիայի դեսպանն այցելել է Մատենադարան

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև. տեսանյութ

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ջրաշենում պիտբուլ շունը հարձակվել է մարդկանց վրա. 3 անձ, այդ թվում՝ երեխա, տեղափոխվել է հիվանդանոց