Նոր կառավարությունը շարժվում է վենդետայի սկզբունքով.Պողոսյանը՝ օգնականի կալանավորման մասին

Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանն իր օգնականի՝ Ա. Իսոյանի կալանավորման մասին որոշումը համարում է ոչ իրավաչափ, այս մասին նա հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել իմ օգնական Ա. Իսոյանին։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Հայտնում եմ, որ իրավապահ մարմինների այս քայլը բացարձակապես չի տեղավորվում իշխանությունների հայտարարած բացառապես արդարության առաջնահերթության սկզբունքով առաջնորդվելու եւ «վենդետաները» բացառելու տրամաբանության մեջ։

Նախ՝ գործով ենթադրյալ կասկածյալի մեղավորությունը հիմնավորող առկա ապացույցները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ կալանավորման որոշում կայացնելու համար։ Ըստ էության, առաջադրված մեղադրանքն ապացուցող եւ ոչ մի փաստ ներկայացված չէ։ Ավելին` առերեսման ընթացքում որպես վկա հանդես եկող քաղաքացին հայտնել է, որ չի ճանաչում Ա. Իսոյանին։ Իսկ սույն գործով որպես տուժող ճանաչված քաղաքացին հայտնել էր, թե իբր Ա. Իսոյանը մահակով հարվածներ է հասցրել իրեն։ Սակայն, երբ փաստաբանի պահանջով ուսումնասիրվել են համապատասխան վիճահարույց տեսանյութերը, ապացուցվել է ճիշտ հակառակը՝ սուտ մատնության փաստը։ Մեղադրող կողմն ընդունել է այս իրողությունը։

Երկրորդ՝ համոզիչ ապացույցների բացակայության պարագայում կալանավորման որոշման հապճեպությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Ավելին՝ նման գործելաոճը բնորոշ է հենց «վենդետայի սկզբունքով» առաջնորդվելու տրամաբանությանը։

Երրորդ՝ եթե իմ օգնականը, այնուհանդերձ, որեւէ կերպ մասնակից է եղել տվյալ միջադեպին, միեւնույն է նրան կալանավորելու որոշումը հակասում է նախադեպային իրավունքի դրույթներին։ Նմանատիպ զանցանքների պարագայում մինչ այս կալանավորում չի կիրառվել։

Այս ամենը հանրագումարի բերելով՝ արձանագրում ենք, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ։ Իրավապահ մարմինները օրինականությունը ամրապնդելու փոխարեն բռնել են նոր իշխանություններին հաճոյանալու ակնհայտ գործելաոճ։

Սա իմ անվան հետ կապված հասարակությանը մոլորեցնելու հերթական փորձն է։ Ցավում եմ, որ «Հանդուրժողականության մթնոլորտում, առանց վենդետաների Նոր Հայաստան կառուցելու» իշխանությունների հայտարարությունները իրականում հենց վենդետաների դրսեւորում են ստանում։

Ես ուշի ուշով հետեւելու եմ այս գործի ամբողջ ընթացքին՝ հետամուտ լինելով օրենքի, այլ ոչ թե քաղաքական պատվերների իրականացմանը։

Իսկ համապատասխան մարմիններին մեկ անգամ եւս կոչ եմ անում դրսեւորել անաչառություն եւ անկողմնակալություն։ Չգնա՛լ իշխանություններին ամեն գնով հաճոյանալու եւ «վենդետաների» ճանապարհով՝ զերծ մնալով շահարկումներից եւ կրքերը բորբոքելու սին փորձերից։

ԱԺ պատգամավոր, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյան»:

Հիշեցնենք, որ այսօր քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երեւանի բնակիչ Ա.Իսոյանին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, քննիչը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, որը բավարարվել է, Իսոյանը՝ կալանավորվել:

Իսոյանը Միհրան Պողոսյանի օգնականն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19389 դիտում

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ