Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում

«Ռեալ Մադրիդի» ու «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն արդեն Կիեւում են: Վաղը՝ մայիսի 26-ին, «Օլիմպիական» ստադիոնում տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի եզրափակիչը: «Արքայական ակումբը» վերջին 2 տարիների չեմպիոնն է, նաեւ մրցաշարի ամենատիտղոսակիր թիմը. գավաթին տիրացել է 12 անգամ:

«Ռեալը» հաղթանակներ է տարել իր մասնակցած վերջին 6 եզրափակիչներում: Վերջին անգամ եզրափակիչ խաղում պարտություն է կրել է 1981 թ., եւ մրցակիցը եղել է հենց Չեմպիոնների լիգայի 5-ակի հաղթող «Լիվերպուլը»: Դա տեղի է ունեցել 1981 թ.: Փարիզում կայացած խաղում «մերսիսայդցիները» հաղթել են 1:0 հաշվով: Դեմ առ դեմ խաղերում հաղթանակների քանակով էլ, թեեւ աննշան, բայց առավելությունն անգլիական թիմի կողմն է: 5 խաղերում «Լիվերպուլը» հաղթել է 3, իսկ «Ռեալը»՝ 2 անգամ:

Ընթացիկ մրցաշրջանում մինչեւ եզրափակիչ հասնելն անգլիական թիմի համար ամենալուրջ խոչընդոտը եղել է քառորդ եզրափակչում: Մրցակիցը «Մանչեստեր Սիթին» էր՝ ֆավորիտներից մեկը, սակայն «քաղաքայիններին» նրանք պայքարից դուրս թողեցին 2 խաղերի արդյունքում հաղթելով ընդհանուր 5:1 հաշվով: Մինչեւ այդ՝ 1/8 եզրափակչում, «Լիվերպուլը» շրջանցել էր «Պորտուին» (5:0):

Կիսաեզրափակչում մրցակիցը «Ռոման» էր՝ ընթացիկ մրցաշրջանի գլխավոր սենսացիայի հեղինակը: «Գայլերը» քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնային» 4:1 զիջելուց հետո պատասխան խաղում հաղթեցին 3:0 ու հաջորդ փուլ անցան: «Լիվերպուլի» դեմ դիմակայությունում էլ հեշտ չհանձնվեցին: Պարտվեցին ընդհանուր 6:7 հաշվով:

«Ռեալը» բավական բարդ ճանապարհ անցավ մինչեւ եզրափակիչ: Բոլոր մրցակիցներն էլ մրցաշարի ֆավորիտներն էին, Իսպանիայի առաջնությունում ու երկրի գավաթի խաղարկությունում գործերը շատ վատ էին ընթանում: Այս հանգամանքները նկատի ունենալու՝ Չեմպիոնների լիգայի ամեն հաջորդ փուլում շատերին թվում էր, թե հենց այդտեղ մադրիդցիները կանգ կառնեն:

1/8 եզրափակչում «Ռեալը» ընդհանուր 5:2 հաշվով պայքարը շարունակելու հնարավորությունից զրկեց ՊՍԺ-ին: Քառորդ եզրափակչում աղմկահարույց խաղում առաջ անցավ «Յուվենտուսից» (4:3): Առաջին խաղում «Ռեալը» 3:0 հաշվով հաղթել էր թուրինցիներին: Թվում էր՝ հանել է հաղթողի հարցը, բայց 2-րդ խաղում «Յուվեն» կարողացավ 3 գոլ խփել: Միայն հանդիպման վերջին վայրկյաններին իտալական թիմի խաղացողները շանսը բաց թողեցին: Մրցակցի կիսապաշտպան Լուկաս Վասկեսի նկատմամբ խախտեցին կանոնները տուգանային հրապարակում, մրցավարը 11-մետրանոց նշանակեց, Կրիշտիանու Ռոնալդուն էլ խփեց հաղթական գնդակը:

Կիսաեզրափակչում էլ «Ռեալի» մրցակիցը «նվեր» չէր: «Բավարիան» առաջին խաղում առաջինը հասավ հաջողության, սակայն բաց թողեց հաղթանակը: «Ռեալը» հաղթեց 2:1: Պատասխան խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2, ու «արքայական ակումբը» վերջին 3 տարիների ընթացքում 3-րդ անգամ անընդմեջ հասավ եզրափակիչ:

Վաղը կայանալիք եզրափակիչը, Երեւանի ժամանակով, կսկսվի 22:45-ին: Հայաստանում այն ցուցադրելու է Արմենիա TV-ն:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3435 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան