Երևան
12 °C
Մադրիդի «Ռեալը» 3-րդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: Քիչ առաջ Կիեւում ավարտված 2017-18 մրցաշրջանի եզրափակչում թիմը պատմական հաղթանակ տարավ. 3:1 հաշվով առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ:
«Մերսիսայդցիներն» ագրեսիվ սկսեցին հանդիպումն ու փորձում էին մեծ ճնշում գործադրել մրցակցի վրա: «Ռեալն» իր հերթին սպասում էր՝ երբ խաղը կհանդարտվի, ու իրենք իրենց շանսը կստանան: Առաջին խաղակեսում, սակայն, կողմերը միմյանց դարպասը չգրավեցին: Փոխարենը նրանցից յուրաքանչյուրի կազմում լուրջ անհաջողություն եղավ: Դրվագներից մեկում անգլիական թիմի առաջատար Մոհամեդ Սալահը բախվեց «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի հետ ու վնասվածք ստացավ: Փորձեց շարունակել հանդիպումը, բայց չկարողացավ ու արտասվելով ուղղվեց դեպի հանդերձարան:
Քիչ անց արցունքներով խաղադաշտը լքեց «Ռեալի» խաղացողներից մեկը: Պաշտպան Դանի Կարվախալը վնասվածք ստացավ ու նույնպես չկարողացավ շարունակել օգնել թիմակիցներին:
Թեեւ առաջին 45 րոպեները շատ լարված էին, բայց հիմնական իրադարձությունները տեղի ունեցան 2-րդ կեսում: 51-րդ րոպեին կոպիտ սխալ թույլ տվեց «Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը: Նա փորձեց գնդակը խաղի մեջ մտցնել, իսկ նրան մոտ գտնվող Կարիմ Բենզեման պարզեց ոտքն ու այն դարպասն ուղարկեց:

Բենզեմա՝ 1:0
«Ռեալը» հաջողությունը երկար չտոնեց: 4 րոպե անց հաշիվը հավասարեցրեց Սադիո Մանեն, որը Սալահի հեռանալուց հետո դարձել էր թիմի հիմնական առաջատարը: Եզրափակչի գլխավոր գորոծող անձը դարձավ «Ռեալի» կազմում 2-րդ կեսում փոխարինման մտած Գարեթ Բեյլը: Ուելսցին դաշտ մտնելուց ընդամեը 3 րոպե անց շրջադարձ ֆանտաստիկ հարվածով առաջ մղեց իր թիմին:

Մանե՝ 1:1
Նա եւս մեկ անգամ հաջողության հասավ ու հանդիպման վերջակետը դրեց 83-րդ րոպեին: Կարիուսը, որն իր կոպիտ սխալից հետո հասցրել էր աչքի ընկնել գեղեցիկ սեյվերով, կրկին սխալվեց: Թեեւ Մարսելոյի փոխանցումից հետո Բեյլի կատարած հեռահար հարվածը գեղեցիկ էր, բայց այն գոլ դարձավ հիմնականում դարպասապահի սխալի պատճառով. 3:1:



Բեյլի ֆանտաստիկ գոլը շրջադարձ հարվածիք

Կարիուսը սխալվում է Բեյլի հարվածից հետո

Խաղի վերջին րոպեներին եւս մեկ իրադարձություն տեղի ունեցավ, սակայն ոչ գոլ: Այն պահին, երբ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցակցի տուգանայինում փորձում էր հարվածել դարպասին, խաղադաշտ ներխուժեց մի երկրպագու ու խանգարեց նրան. մցավարը կանգնեցրեց խաղը, հետեւաբար նաեւ մադրիդցիների գրոհը:
«Արքայական ակումբը» պատմական արդյունք գրանցեց: Դարձավ առաջին թիմը, որը մրցաշարը Չեմպիոնների լիգա վերանվանելուց հետո 3 տարի անընդմեջ նվաճում է գավաթը: Պատմության ընթացքում էլ սա «Ռեալի» 13-րդ չեմպիոնությունն է այս մրցաշարում: Այս ցուցանիշով մարիդյան թիմը ռեկորդակիր է: Գրեթե կրկնակի գերազանցում է իր մոտակա հետապնդողին՝ իտալական «Միլանին», որը 7 անգամ է տիրացել գավաթին:

«Ռեալը» նման հաջողության հասավ 2 ֆուտբոլիստների՝ Բենզեմայի ու Բեյլի շնորհիվ, որոնք, ըստ շատերի, արժանի չէին մնալու թիմում, ու այս մրցաշրջանից հետո պետք է հեռանային: Ուելսցին ընդհանրապես իր գեղեցիկ գոլերով հանդիպման իսկական հերոս դարձավ: Խաղը նաեւ հակահերոս ուներ՝ Կարիուսը, որն իր 2 կոպիտ սխալներով զրկեց թիմին բաղձալի գավաթից: Խաղից հետո նա անմխիթար արտասվում էր ու ներողություն խնդրում երկրպագուներից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT