Բիզնեսի ներկայացուցիչներին ժամկետ է տրվել մինչեւ հունիսի 5-ը, խնդիրը փաստաթղթավորումն է

Պետական եկամուտների կոմիտեում մայիսի 28-ին առեւտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական քննարկում կոմիտեի ղեկավարության հետ: Ողջունելով նման ձեւաչափով հանդիպումը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է համատեղ քննարկել բիզնեսին մտահոգող խնդիրներն ու ոլորտային առաջարկները: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձել են հարկային գործող օրենսդրության շրջանակում ոլորտային խնդիրներին ու ռիսկերին, դիտարկել կարգավորման ուղիները: Կոմիտեի ղեկավարը տնտեսվարողներին հորդորել է բիզնես գործընթացն իրականացնել բացառապես օրենքի տառով, պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հանդիպմանը խոսվել է նաեւ տնտեսությունում գործարքների ամբողջական փաստաթղթավորման հարցից: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի դիտարկմամբ՝ չնայած վերջին տարիներին ոլորտում արձանագրված առաջընթացին, այնուամենայնիվ,  փաստաթղթավորման ոչ պատշաճ մակարդակը խնդիրներ է առաջացնում հարկերի ամբողջական գեներացման առումով:

Տնտեսվարողների հավաստմամբ՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս անմիջական քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները:  Հանդիպման ընթացքում հարկ վճարողները ներկայացրել են տեխնիկական լայնածավալ խնդիրները, իսկ ՊԵԿ-ը նրանց հորդորել է մինչեւ հունիսի 5-ը շտկել բոլոր թերությունները:

Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը բիզնեսի հետ:

Տպել
2899 դիտում

Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սահակաշվիլիի ռեժիմը

Դաեշ-ը ապրում է իր վերջին օրերը

Փաշինյանն ու Ալիևը պատրաստում են իրենց հասարակությունները հակամարտության կարգավորման. НГ

Փաշինյանի համար ղարաբաղյան հակամարտության հարցն առավել բարդ խնդիր է․ Ռիչարդ Հոգլանդ

«Վորլդ Վիժնի» հետ համագործակցության հիմքում երեխաների համար արժանապատիվ կյանք ապահովելու մղումն է․ նախարար

Ջերմություն, քաշի կորուստ․ Նորքի զինված խմբի գործով անցնող Արթուր Վարդանյանն առողջական խնդիրներ ունի․ ՄԻՊ

«Արսենալը» ԲԱՏԷ-ին թույլ չտվեց սխրանք գործել. Եվրոպա լիգա (տեսանյութ)

Պատրաստվում եմ ՀՀ կառավարությանը հրապարակավ ներկայացնել տնտեսության զարգացման վերաբերյալ իմ առաջարկները. Հարությունյան

Արմեն Սարգսյանը դատավոր է նշանակել

Քննարկում ենք մի հետաքրքիր նախագիծ հայկական սպորտի համար․ Արսեն Թորոսյանը հանդիպել է Յուրա Մովսիսյանի հետ

ՀԱՊԿ-ում համակերպվել են. այս տարի կարող են մնալ առանց գլխավոր քարտուղարի. «Կոմերսանտ»

Էջմիածնի քաղաքապետը կդիմի դատարան՝ ֆեյսբուքյան օգտատերից պահանջելով ներողություն և փոխհատուցում

Ադրբեջանը հայկական անօդաչու չի խոցել, ակնհայտ հին կադրեր են. ՊԲ հայտարարությունը

Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն ու երկրում ՀՀ դեսպանը հանդիպում են ունեցել

Հայաստանը ներառվել է երկշաբաթյա հանգստի համար ամենամատչելի երկրների հնգյակում

Փետրվարի 26-ին Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ՝ ձյուն, ձնախառն անձրեւ

Post Classical Ensemble-ի` 2020թ. գարնանը կայանալիք հայկական փառատոնի գալա համերգը ՀՀ դեսպանությունում

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. 28-ամյա վարորդը տեղում մահացել է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու