Երևան
12 °C
Լուսանկարում՝ ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը ներկայացնում է սկանդալային բացահայտումներ՝ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի թողտվությամբ զենքի անօրինական վաճառքի հետ կապված: Այս մասին Աշոտ Գրիգորյանի հոդվածը ներկայացնում ենք ստորեւ.
«ԵՀՄՖ նախագահությունը անցյալ տարվա սեպտեմբեր ամսին տեղեկացրեց Հայաստանի իշխանություններին, որ գաղտնի եւ խաբեբայության մեծ տարր պարունակող գործարք է կատարվել Չեխիայի եւ Ադրբեջանի միջեւ: Խոսքը հսկայական քանակությամբ շարժական հրթիռանետների եւ հրանոթների անօրինական վաճառքի մասին էր: Տատրա ավտոմեքենաների բազայի վրա տեղադրված հռթիռանետների եւ հրանոթների «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգը եւ RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգը նախատեսված է լեռնային պայմաններում պատերազմ վարելու համար:
Ադրբեջանի հետ պայմանագիրը կնքել է «Czechoslovak Group» չեխական ընկերությունը, որը պատկանում է միջազգային արկածախնդիր եւ զենքի անօրինական առեւտրով զբաղվող Յարոսլավ Ստռնադին: «Դանա» համակարգը հավաքվում է Սլովակիայում «MSM Group»-ի գործարաններում: Գործարքը թաքցնելու նպատակով ռազմական տեխնիկան ինքնաթիռներով տեղափոխվում է Իսրայել, իսկ այնուհետեւ՝ Բաքու: Տեղափոխությունը կատարվում է Ալիեւների ընտանիքին պատկանող Silk Way Airlines ավիաընկերության ԻԼ-76 ՏԴ ինքնաթիռների միջոցով: Խաբեության հիմքում ընկած է այն, որ Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի ստորագրությամբ տրված է կեղծ վերջնական օգտագործողի (end user) տեղեկանք, ըստ որի՝ ռազմական տեխնիկան, իբրեւ թե, արտահանվում է Իսրայել: Այս տեխնիկան նախատեսված է Հայաստանի դեմ պատերազմի համար:
Նշենք, որ այս կեղծ գործարքի բոլոր մասնակիցները մեծ վախ ունեին, որ Հայաստանի ԱԳ նախարարությունը աղմուկ կբարձրացնի, հետամուտ կլինի եւ կկանխի գործարքը: Սակայն ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանը ժամանակին չի արձագանքել, իսկ Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը չի ցուցաբերել անհրաժեշտ արհեստավարժություն, բացարձակապես հետամուտ չի եղել կատարված գործարքին եւ այս ստոր գործարքը տեղի է ունեցել նրանց լուռ համաձայնությամբ: Մենք բազմիցս անդրադարձել ենք, այսպես կոչված, դեսպանի առեւտրական գործունեությանը եւ նշել, որ նա ծառայում է ՀՀԿ պատգամավորների ու վարչակազմի ներկայացուցիչների ֆինանսների տեղավորմանը եւ առեւտրական գործարքների իրականացմանը Չեխիայում, սակայն երբեւիցե չենք ստացել որեւէ արձագանք այն ժամանակվա ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանից եւ նախագահ Սերժ Սարգսյանից: Նշել ենք նաեւ, որ ԱԳՆ մի շարք դեսպաններ զբաղված են հայկական համայնքների դեմ պայքարով եւ համայնքները քայքայելով: Այս հարցը նույնպես չի հետաքրքրել նախկին նախարար Նալբադյանին եւ նախագահ Սարգսյանին: Արդյունքում Ադրբեջանը բացառիկ կարեւորության եւ իր որակներով նմանը չունեցող հսկայական քանակությամբ զենք է ստացել Չեխիայից:
Համոզված ենք, որ մեր այս հայտարարությունը հիմք կհանդիսանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նորանշանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի համար՝ օր առաջ կասեցնելու երկրի դեմ աշխատող ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի գործունեությունը եւ թեկուզ շատ ուշացած, բայց կոնկրետ քայլեր կձեռնարկվեն զենքի վերջին խմբաքանակն Ադրբեջան զարտուղի ճանապարհներով հասցնելու գործընթացը կասեցնելու համար:
ԵՀՄՖ նախագահություն, ԵՀՄՖ նախագահ՝ դոկտոր Աշոտ Գրիգորյան
31.05.2018թ.
Բրատիսլավա»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT