Շուրջպար. 15 րոպեանոց միասնություն

01/06/2018 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մայիսի 31-ի համարում

Մայիսի 28-ի երեւանյան  լուսաբացը տարբերվում էր մայրաքաղաքի մնացած լուսաբացերից: Այդ օրը քաղաքում իսպառ բացակայում էր երեք բան՝ ոստիկան, «Գազել» եւ ապարանցի: Բոլոր ճանապարհները տանում էին դեպի Արագած՝ «Միասնության շուրջպարի»: Պարելու գնացողներն անգամ կատակում էին, թե իշխանափոխություն անելու համար ընդդիմությունն ավելի հարմար օր գտնել այլեւս չի կարող: Ավելի ուշ, արդեն ժամը 16.30-ին, երբ բոլոր պարերն ավարտված էին, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մեզ ասաց, որ «Միասնության շուրջպարը» կայացել է, եւ անգամ Մյունհաուզենը նման գեղեցիկ բան կազմակերպել չէր կարող:

Իսկ «Միասնության շուրջպարի» շտաբի պետ Արամ Կարապետյանն էլ երեկ տեղեկացրեց, որ չորս ուղղաթիռներից նկարված շուրջպարի ամբողջական պատկերն արդեն ստացված է, ու իրենք տեսանյութը, համապատասխան փաստաթղթերի հետ, ուղարկելու են Լոնդոն՝ Գինեսի ռեկորդների կենտրոնական գրասենյակ: Ըստ կազմկոմիտեի, շուրջպարին մասնակցել է պահանջված 169 հազարից շատ ավելի մարդ. «Երեւակայությունից դուրս բան է կատարվել: Շրջանն ամբողջացնելու համար մեզ պետք էր ընդամենը 110 հազար մարդ, սակայն ոստիկանության տրամադրած տվյալներով մասնակիցների թիվն անցել է 300 հազարը»,- ասում է շուրջպարի կազմկոմիտեի անդամ, պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Եւ չնայած ըստ ականատեսների, որոշ հատվածներում հնարավոր չի եղել շրջանն ամբողջացնել, սակայն շտաբի պետ Արամ Կարապետյանը երեկ վստահեցնում էր, որ չորս ուղղաթիռներով տարբեր անկյուններից ստացված պատկերը վկայում է, որ շրջանն ամբողջացած է: Այդուհանդերձ, եթե անգամ եղել էլ են փոքրիկ բաց հատվածներ, ապա կազմկոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը դրանում որեւէ ողբերգություն չի տեսնում եւ իր երազանքը համարում է իրականացած, քանզի տարածքների մեծ մասում էլ մարդիկ պարում էին ոչ թե մեկ, այլ մի քանի շարքերով: Ի դեպ, այն տարածքում, որտեղ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ խրոխտ պարում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, շուրջպարը յոթ շարքանի էր:

Ուստի, եթե աշխատանքները ճիշտ կազմակերպվեին, ապա Արագածի օղակը հաստատ կարելի էր փակել: Ինչ վերաբերում է շուրջպարի թողած հետքերին, ապա դեռ երեկվա  դրությամբ Արագածի շուրջբոլորը կեղտ ու աղբ էր, չնայած պատգամավոր Լյովա Խաչատրյանը վստահեցնում է, որ մինչեւ երեկո ողջ աղբը հավաքվելու է:  Ինչեւէ, դժվար է ասել, թե ինչի՞շուրջ էր Միասնության այդ շուրջպարը, բայց որ պարելու եկած տասնյակ հազարավոր մարդիկ ակնհայտորեն ոգեւորված ու խանդավառված էին, փաստ է: Մեր բոլոր զրուցակիցները փաստում էին, որ 1988-ից այս կողմ նման միասնականություն իրենք չէին տեսել, եւ պարզվեց, որ գոնե մի ինչ-որ հարցում՝ թեկուզ պարելու, հայերը դեռ ունակ են լինել միասնական.

«Ով էլ կազմակերպած լիներ այս ակցիան, գալու եւ գոնե մի անգամ այսպես լիցքաթափվելու էինք: Թող դատախազը չաներ, աներ մեկ ուրիշը. միեւնույն է, ժողովուրդը գալու էր, որովհետեւ քաղաքական ինտրիգներն այնպես են հասարակությանը բաժանել  ճամբարների, որ մեզանից յուրաքանչյուրի մեջ գոնե 15 րոպեով բարի ու հանդուրժող լինելու ներքին մեծ ցանկություն կա: Այս պարը ցույց տվեց, որ հայերը միայն կռվի գնալուց չէ, որ ունակ են համախմբվելու»,- մեզ հետ զրույցում ասաց շուրջպարի մասնակից, հոգեբույժ Արտակ Խնկոյանը: Այդուհանդերձ, չնայած ժողովրդի անթաքույց ոգեւորությանը, մենք պարզապես չէինք կարող այդ ակցիայի հոգեւոր հայր, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին չհարցնել, թե ինչու, երբ նույն այս մարդիկ 2004-ի ապրիլի 12-ին մոտավորապես նույն երաժշտության տակ ու շատ ավելի ոգեւորված պարում էին Բաղրամյան պողոտայի վրա, նրանց պարը ճնշվեց մահակներով, էլեկտրաշոկով եւ ջրցան մեքենայի սառը դուշով.

«Որովհետեւ հակասահմանադրական էր»,- գրեթե շշուկով պատասխանեց դատախազը: Իսկ արդյո՞ք «Միասնության շուրջպարը», որը մի քանի ժամ խցանել է միջպետական մայրուղիները, օրենքի սահմաններում է եւ չի հակասում զանգվածային միջոցառումներ անցկացնելու կարգի մասին խորհրդարանի ընդունած օրենքին. «Միանգամայն օրենքի սահմաններում է, եւ այդ մասին ձեզ դատախազությունը կուղարկի համապատասխան տեղեկանք»,-ավելի ցածրաձայն ասաց դատախազն ու այլեւս հրաժարվեց պատասխանել որեւէ հարցի: Մեզ հետ զրույցից հետո, ըստ ականատեսների, նա նստեց ուղղաթիռն ու արդեն վերեւից էր նայում, թե ինչպե՞ս են իր տասհազարապետերն ու հազարապետերը կատարում իրենց գործը: 

Վերջիններս էլ, որոնք հիմնականում ԱԺ պատգամավորներ, դատախազության ու մարզպետարանների աշխատակիցներն էին, ջանք ու եռանդ չէին խնայում իրենց հատկացված կիլոմետրաժներն ապահովելու համար: Ու մինչ դատախազն ինքն էլ չգիտեր, թե արդյո՞ք «Միասնության շուրջպարին» մասնակցելու է ՀՀ նախագահը, ժամը 14.30-ին Արագածի  փեշին վայրէջք կատարեց  սպիտակ մի ուղղաթիռ, եւ ժողովրդի բուռն օվացիաների տակ ուղղաթիռից իջան ՀՀ եւ ԼՂ նախագահները, տարածքային կառավարման եւ պաշտպանության նախարարները, ՀՀ ոստիկանապետն ու Երեւանի քաղաքապետը: Իշխանություններից մշտապես դժգոհ ժողովուրդն այնպիսի հրճվալից ծկլթոցներով դիմավորեց հայաստանյան քաղաքական էլիտային, որ վերջիններս ակնհայտորեն շփոթվել էին նման հրճվանքից:

Իսկ շուրջպարից 10 րոպե առաջ Ռոբերտ Քոչարյանը, անտեսելով պրոֆեսիոնալ պարուսույցներին, ինքը սկսեց կարգադրել. «Դե լավ, հավաքվեք, սկսում ենք»: Մեր հարցին, թե այստեղ էլ ե՞ք դուք պարացնելու, նախագահը պատասխանեց. «Ստաժ ունեմ»: Ուղիղ ժամը 15.00-ին Արագածի ողջ փեշերով տեղադրված բարձրախոսներով  հնչեց երաժշտությունը, ու բոլորը՝ թե՛ 2004-ի ապրիլի 12-ին մեկ այլ տեղում ժողովրդի պարը դուբինկաներով ջարդած իշխանությունը, թե՛ գյուղացու պարարտանյութն ու սերմացուն գողացած մարզպետն ու գյուղապետը, թե՛ Երեւանը մաս-մաս վաճառած քաղաքապետարանի ղեկավարությունը, թե՛ անպաշտպան քաղաքացու գլխին ամեն օր գործ սարքող իրավապահ մարմինների ներկայացուցիչներն իրենց վերադասներով՝ ժողովրդի հետ պարում էին ուս-ուսի տված ու 15 րոպե թշնամի չէին: Բայց՝ ընդամենը 15 րոպե:

Նաիրա Զոհրաբյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4359 դիտում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները