Վարչապետի կինը հունիսի 1-ը նշեց քաղցկեղով հիվանդ երեխաների հետ՝ նվերներով ու երգերով

Հայաստանի բժշկական կենտրոնների օնկոլոգիական բաժանմունքներում բուժում ստացող մի խումբ երեխաներ նվերներ ստացան վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ձեռքից: Բոլորը հավաքվել էին Երեւանի «Բյուրոկրատ» գրախանութում, իսկ երաժշտական նվագակցությունն ապահովեց երաժիշտ Միքայել Ոսկանյանը, որը թառ էր նվագում ու ժողովրդական երգեր երգում:

«Մենք մեր փոքրիկ հիվանդների համար միջոցառումն անցկացնելու վայր ենք ընտրել գրախանութը, քանի որ գիրքը լույս է»,- NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց մանկական ուռուցքաբան, արյունաբան Գեւորգ Թամամյանը:

Երեխաներին ոչ միայն գրքեր նվիրեցին, այլ կային նաեւ շատ այլ նվերներ՝ խաղալիքներից ու բարձերից մինչեւ ներկեր ու մատիտներ, որոնք երեխաների համար հավաքել էին սրտացավ մարդիկ: Առաջին տիկինը եւս առանց նվերի չմնաց. «Մենք ենք» հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը Աննա Հակոբյանին նվիրեց աուտիզմով 9-ամյա երեխայի նկարած նկարը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Սոնա Ազարյանը պատմեց, որ աուտիզմով երեխաները «My Way» վերականգնողական կենտրոնի արտթերապիայի դասերին նկարել են սովորում: Նրանց մի քանի նկարներ ցուցադրվել են բարեգործական տոնավաճառում եւ մեծ հաջողությամբ վաճառվել են, իսկ վաճառքից ստացված գումարը ծախսվել է օնկոլոգիական հիվանդություններով երեխաների վրա:

Երաժիշտ Միքայել Ոսկանյանը թառ էր նվագում երեխաների եւ նրանց ծնողների համար, երգում եւ երեխաներին երգեր սովորեցնում: Ամենարտասովոր երգերից մեկն այն մասին էր, թե ինչպես այծը կերավ խոտի թուփը, գայլը կերավ այծին, արջը՝ գայլին… Իսկ ահա, թե ով կերավ արջին, գաղտնիք մնաց, սակայն երեխաները համերաշխորեն որոշեցին, որ դա ռնգեղջյուրն էր, իսկ երաժիշտին ոչ մի այլ բան չէր մնում, քան երգել երգի փոփոխված տարբերակը՝ ռնգեղջյուրով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14692 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը