ԵԿՄ-ն մարտի 1-ին օգտագործվել է որպես գործիք. Ազատամարտիկների դաշինքն ընդդեմ Մ. Գրիգորյանի

Ազատամարտիկների դաշինքը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում միանալ իրենց՝ ԵԿՄ վարչության նախագահությունից հանելու համար Մանվել Գրիգորյանին:

Դաշինքի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ժողովրդական հեղափոխության նպատակը սոսկ պարզ իշխանափոխությունը չէ, այլ, վերջին երկու տասնամյակների ընթացքում միմյանց հաջորդած հանցավոր վարչախմբերի կողմից կեղեքված ժողովրդի  ողնաշարն ուղղելը. կամայականության, հանցավոր ամենաթողության, համատարած կոռուպցիայի, ընտարակեղծարարության գաղջ մթնոլորտից երկիրը մաքրելը, դրա հնարավոր վերարտադրությունը բացառելը և իրական իմաստով իշխանությունը ժողովրդին վերադարձնելը:

Ինչպես բոլոր, այնպես էլ այս հեղափոխությունը,  հատակից  ջրի երես  հանեց կուտակված աղբը:

Նախորդ իշխանությունների ձեռքին գործիք դարձած որոշ պատեհապաշտներ, որ երեկ պայքարում էին հեղափոխական քայլարշավի դեմ, այսօր արդեն գովերգում են  հեղափոխությունը ՝ փորձելով հեղափոխության թիրախից դրա իրագործողը դառնալ:

Սրա վառ օրինակն է նաև ԵԿՄ գործող վարչության  նախագահ Մանվել Գրիգորյանը,  ով Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղեռական մահից հետո, 1999-ին ակնհայտ  կեղծիքով ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ՝  հետևողականորենորեն  շեղվելով,  անդառնալի կերպով  հեռացավ ԵԿՄ հիմնարար սկզբունքներից  և օրենքով ամրագրված դրույթներից:  Նախ սկսեց աստիճանաբար ազատվել ԵԿՄ հիմնադիր անդամներից, ապա քայլ առ քայլ մոռացության մատնեց պատերազմում անուրանալի դերակատարում ունեցած աշխարհազորայինների ամբողջական ստոաբաժանումների և ջոկատների, ինչպես նաև հաղթանակ կերտած բազմաթիվ հրամանատարների  և մարտիկների: Փոխարենը, բոլորիս համար անհասկանալի, չհիմնավորված կերպով ուռճացրեց առանձին անհատների  և միավորումների դերն ու նշանակությունը ազատամարտում՝ ԵԿՄ-ն  ըստ էության վերածելով 5-րդ  բրիգադի:                                                                                                    

Զոհվածների ընտանիքներին, հաշմանդամ ազատամարտիկներին և նրանց   ընտանիքներին ցուցաբերված օգնությունները կրել են խտրական բնույթ, իսկ շատ-շատերն ընդհանրապես անտեսվել են:

ԵԿՄ-ն, Սերժ Սարգսյանի կառավարման ողջ ընթացքում, մասնավորապես 2008-ի մարտի 1-ին, համաժողովրդական շարժմանը դավաճանելով, իշխանությունների կողմից  օգտագործվել է որպես ներքաղաքական խնդիրներ լուծելու գործիք՝ կորցնելով իր ժողովրդական հեղինակությունը,  անուրանալի դերն ու նշանակությունը հայոց  պետականության կերտման գործում:

ԵԿՄ սկզբունքենրից ու առաքելությունից արմատապես շեղվելու արդյունքում, ԵԿՄ անդամ  հազարավոր ազատամարտիկներ կառույցից դուրս գալով,  ստեղծեցին նոր վետերանական կազմակերպություններ, որպեսզի լուծեն այն խնդիրները, որոնց լուծմանը կոչված էր ԵԿՄ-ն:

Նկատի ունենալով վերը նշված և բազում այլ բացթողումները, ինչպես նաև երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները, անհետաձգելի ենք համարում արմատական փոփոխությունները նաև ԵԿՄ-ում:

Վազգեն Սարգսյանի և Գրետա մայրիկի անունները շահարկելը չօգնեց  «վերջին բոլշևիկ» Սերժին,  չի օգնելու նաև նրան այդպիսին հռչակող, մեխ ու չագուչ մատակարարող  ու դարձյալ այդ անունների ետևում ծվարել փորձող Մանվելին:

Երկրապահ կամավորականների բարի համբավը վերականգնելու, Երկրապահն առանց բացառության բոլոր ազատամարտիկների տունը դարձնելու և սկզբնական առաքելությանը վերադարձնելու  համար, կոչ ենք անում փոփոխությունների անհրաժեշտությունը գիտակցող մեր բոլոր մարտական ընկերներին միավորվել և մեկընդմիշտ փակել մեր լուսավոր շարժման մեջ մանվելի ու մանվելականության ամոթալի էջը:

 Ազատամարտիկների դաշինք

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25561 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի