Երևան
12 °C
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը Ֆեյսբուքյան իր էջում մի քանի սկանդալային գրառումներ է կատարել, որոնցով պնդում է, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության այժմյան պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մի շարք սխալներ է թույլ տվել, որոնց հետևանքները ծանր են:
Նախ, Արմեն Դանիելյանը առաջին գրառմամբ հայտնում է իր վերադարձի և մարդկանց ճշմարտությունն ասելու մասին:
«Ես վերադարձա մարդկանց ասելու ճշմարտությունը… դա հարյուրավոր նախկին դատախազների պատիվը և արժանապատվությունը վերականգնելու ճշմարտությունն է…»,- գրում է Դանիելյանը:
Հաջորդ հրապարակմամբ նա հիշեցնում է Գևորգ Կոստանյանի ավագ օգնական Տիգրան Խեչոյանի մասին, որը մեղադրվում էր կոռուպցիոն սկանդալի մեջ. «Երբեք ուշ չէ քայլ անելու համար… արդարության համար պայքարող մարդը միշտ էլ կպայքարի… Ինչ կապ ունի պայքարի ժամանակագրությունը… Գուցե դուք իրավացի եք, սակայն, երբ կոռուպցիայի դեմ պայքարող նախկին գլխավոր դատախազ Կոստանյանի ավագ օգնականը չորով դուրս եկավ կոռուպցիոն սկանդալից՝ մնում էր միայն սպասել…
Հ.Գ. Բա մեր օգնականներն ինչու երբեք չկասկածվեցին կոռուպցիայի մեջ… դժվար չէ կռահել…»,- գրում է Դանիելյանը:
Տիգրան Խեչոյանը, մամուլի հրապարակումների համաձայն, մեղադրվում էր կոռուպցիոն սկանդալի մեջ: Ըստ մամուլի հրապարակումների՝ Խեչոյանով զբաղվում էր ԱԱԾ-ն, սակայն ինչպես հետագա հրապարակումներում նշվեց, այս գործը «ջրվեց», քանի որ Խեչոյանն ու Կոստանյանը մտերիմ ընկերներ էին:
Դանիելյանը շարունակում է հրապարակումների շարքը՝ անդրադառնալով Սասուն Խաչատրյանի նշանակմանը. «Միթե արդարության վերականգնում չէ Սասուն Խաչատրյանին Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնում նշանակելը։ Անհրաժեշտության պարագայում մեկ առ մեկ կներկայացնեմ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ պաշտոնից հրաժարված դատախազների անունները։ Նրանց նկատելի մեծամասնությունը պատվարժան իրավաբաններ են՝ ովքեր հաջողությամբ աշխատում են պետական կառավարման տարբեր մարմիններում։ Ինչ է պետական կառավարման այդ մարմիններում կոռուպցիայի դեմ պայքար չէ՞ր իրականացվում։ Թե՞ Գևորգ Կոստանյանը միայնակ էր պայքարում այդ չարիքի դեմ։ Իր տխրահռչակ գործունեությամբ Գևորգ Կոստանյանը նույնիսկ փորձեց վազանցել աշխարհի թիվ մեկ կաթոլիկ քրիստոնեա հովվապետին՝ առավել կաթոլիկ երևալու համար։ Արդյունքն այն է, որ քրեական օրենսգիրքը սգում է մեծն իրավաբանի վրա...»:
Այս գրառումից երկու ժամ անց հայտնվեց Արմեն Դանիելյանի հաջորդ գրառումը՝ նախորդ հրապարակման մեջ հիշատակված անուններով արդեն.
«Ոչ ոք չի մոռացվել...
Թող նախկին կոլեգաներս ներողամիտ լինեն... Ներքոհիշյալ դատախազներն ինչ-ինչ պատճառներով ազատվել են աշխատանքից: Միթե նրանք չեն պայքարել կոռուպցիայի դեմ...
Հաջորդիվ կնեկայացնեմ... Սամվել Սինանյանին, Վարդան Ավետիսյանին, Նաիրի Մարգարյանին, Վարդան Մուրադյանին, Նելլի Հարությունյանին, Ալեքսան Անդրեասյանին, Նորիկ Հակոբյանին, Էդուարդ Անդրիկյանին, Հմայակ Զաքոյանին, Հովիկ Սուքիսայանին և մյուսներին..
Ներողամիտ կլինեք... »:
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT