Երևան
12 °C
Արդեն 6-րդ օրն է՝ աուտիզմով հիվանդ 14-ամյա Հայկ Հարությունյանին հայտնաբերել չի հաջողվում:
Հունիսի 11-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որոնվող 14-ամյա երեխային վերջին անգամ տեսել են երեկ՝ հունիսի 13-ի առավոտյան, Արագած գյուղում, գյուղացիներն հայտնել են, որ տղային տեսել են ծառի տակ քնած:
Այս պահին շարունակում են աուտիզմով հիվանդ 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքները, որին մասնակցում են մի խումբ կամավորներ, փրկարարներ, ինչպես նաեւ երեխայի հարազատները, սակայն այս պահի դրությամբ նրան գտնել չի հաջողվում: Հիմնական որոնողական խումբը կենտրոնացած է Արագածոտնում, որտեղ վերջին անգամ տեսել են նրան:
Մեր տեղեկություններով, սա առաջին դեպքը չէ, երբ 14-ամյա Հայկը հեռացել է տանից եւ կորել: Նա պարբերաբար դուրս է եկել տանից, երբեմն հարեւաններն են գտել եւ երեխային հանձնել ծնողներին: Իսկ վերջին դեպքն էլ տեղի է ունեցել սույն թվականի մայիսի 24-ին. երեխային հայտնաբերել են Նորագավիթում, ոստիկանները նրան հանձնել են ծնողներին: Դեպքեր են եղել, երբ ծնողները երեխայի կորելու վերաբերյալ անգամ ոստիկանություն հաղորդում չեն ներկայացրել:
Մեր զրույցում Հայկի եղբայրը՝ Գոռը, հաստատեց, որ Հայկը էլի էր հեռացել տանից, սակայն սա միակ դեպքն է, երբ երեխային օրերով հնարավոր չի լինում գտնել: Գոռը տեղեկացրեց, որ եղբոր կորելուց հետո՝ մեկ ժամ անց ծնողներն արդեն ոստիկանությունում են եղել՝ միանգամից տեղեկացրել եւ որոնողական աշխատանքները սկսել:
Հայկի ընտանիքը մոտ 15 տարի ապրել է Երեւանում, ապա տեղափոխվել եւ բնակվում են Արարատի մարզի Այնթափ գյուղում: Գոռը մեզ հայտնեց, որ աուտիզմով հիվանդ եղբոր առողջական վիճակով բժիշկներն են զբաղվում, սակայն նշեց, որ հավելյալ ինֆորմացիա չի կարող տրամադրել, քանի որ գտնվում է հոգեբանորեն ծանր վիճակում:
Արագածում գտնվող կամավորներից Կարինե Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սպասում են ԱԻՆ-ի հայտարարությանը, որ հասկանան, թե ինչ ուղղությամբ շարժվեն: «Մենք արդեն 4 օրից ավելի է՝ փնտրում ենք, իմ տղայի տարիքին է, ես ինքս չեմ կարող տանը հանգիստ նստել, միացել եմ, ամեն ինչ անելու ենք, որ գտնենք»,- ասաց Հարությունյանը:
Հայկը տնից դուրս է եկել հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում: Տնից դուրս գալիս նրա հագին եղել է կանաչ շապիկ եւ շորտ, նա ոտաբոբիկ է: Մազերը կարճ, ինչպես պատկերված է նկարում:
Հունիսի 14-ին՝ ժամը 00:56-ի դրությամբ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով՝ որոնողական աշխատանքներն ուժեղացված ռեժիմով շարունակվելու հայտարարություն է արվել: Որոնողական աշխատանքներն իրականացվում են 8 ուղղությունով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը եւ այգիները:
Ժամը 12:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում է 161 փրկարար, 10 կամավոր եւ ոստիկանությունից 2 կինոլոգ՝ շներով: Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր: Որոնողական աշխատանքների մասնակից Անի Պետրոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայկին տեսնողներն ասել են, որ երեխան հյուծված վիճակում է, ուստի այս խմբին է միացել նաեւ բուժքույր, որպեսզի բժշկական աջակցություն ցուցաբերի տղային:
Հայկի եղբայրը դիմել է նաեւ Հեռուստաընկերություններին, սակայն զբաղվածության պատճառով չի հասցրել հետեւել՝ արդյո՞ք Հայկի մասին հայտարարություն արվել է, թե՞ ոչ: «Ինքս շատ զբաղված եմ եղել, որպեսզի հստակ տեսնեմ, կարդամ, կամ լսեմ, որ համոզված լինեմ, որ տարածվում է եղբորս անհետացման լուրը»,- հավելեց Գոռ Հարությունյանը:
Նշենք, որ կամավորները կարող են օգնել՝ միանալով տարածաշրջաններից որեւէ մեկում ընթացող աշխատանքներին, մասնավորապես.
Էջմիածնի, Մեծամորի, Արմավիրի շրջաններում կամավորներին համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 00446633 (Անի):
Արարատի, Արտաշատի կամավորներին համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 094551854 (Հովնան):
Աշտարակի, Եղվարդի կամավորներին համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 099070277 (Սուրեն):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT