Երևան
12 °C
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներն ընդլայնումների Chrome Web Store խանութում հայտնաբերել են վնասաբեր ընդլայնում (extension), որն համացանցի միջոցով գողանում էր օգտատերերի բանկային տվյալները։ Հայաստանում առցանց-բանկինգի օգտատերերը գնալով շատանում են, եւ նրանց էլ հարկ է ավելի ուշադիր լինել ոչ միայն Chrome-ի, նաեւ այլ բրաուզերներ (դիտարկիչ) ընդլայնումներ տեղադրելուց։
Ինչպես հայտնում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի մամուլի ծառայությունից, ըստ էության, «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հայտնաբերած Desbloquear Conteúdo (պորտուգալերենից թարգմանությամբ նշանակում է «արգելաբացել պարունակությունը») վնասաբեր ընդլայնումն իրականացնում էր «մարդը մեջտեղում» (Man-in-the-middle) գրոհ։ Երբ օգտատերը մտնում էր բանկի էջ, վնասաբեր սկրիպտը միացնում էր թրաֆիկի վերաուղղորդումը չարագործներին պատկանող պրոքսի-սերվերի միջոցով ։ Այդպիսով նրանք կարող էին վերլուծել թրաֆիկը՝ դրանից կորզելով իրենց հետաքրքրող տեղեկատվությունը։
Վնասաբեր ընդլայնումը նաեւ պարունակում էր սկրիպտներ, որոնք նախատեսված էին համացանցային էջերից օգտատիրոջ մուտքագրած այս կամ այն տեղեկատվությունը կորզելու համար։ Օրինակ, երբ օգտատերը հայտնվում էր առցանց-բանկի մուտքի էջում, վնասաբեր ընդլայնումը մուտքանվան, գաղտնաբառի եւ հաստատման մեկանգամյա կոդի դաշտերը ծածկում էր իր դաշտերով, որոնք ամբողջապես կրկնում էին բանկի ինտերֆեյսը (միջերես)։ Բանկ մուտքի կոճակի սեղմումից հետո ընդլայնումը մուտքագրված տվյալները կրկնօրինակում էր իր համար եւ միայն դրանից հետո այդ տեղեկատվությունը փոխանցում բանկային էջի իրական դաշտեր։
Վնասաբեր ընդլայնումը հաջողվել է հայտնաբերել այդ թվում նաեւ նրա շնորհիվ, որ այն դոմենը, որտեղ գտնվում էր ընդլայնման հրամանների սերվերը, օգտագործում էր մի քանի այլ դոմենների օգտագործած նույն IP-հասցեն, որոնք ավելի վաղ մերկացվել էին որպես վնասաբեր գործունեություն ծավալող։ Դրանով էլ ընդլայնումը գրավել էր հետազոտողների ուշադրությունը։
Chrome-ի ընդլայնումները տեղադրման ժամանակ կատարում են հասանելիության թույլտվությունների հարցում, որոնք մեծամասամբ տալիս են համակարգչում գործողություններ կատարելու անսահմանին մոտ հնարավորություններ։ Մեծամասամբ դրանց բավարար է նույնիսկ մեկ թույլտվությունը՝ «Այցելվող կայքերի բոլոր տվյալները», որն ընդլայնումներին թույլ է տալիս տեսնել եւ փոփոխել ամբողջ տեղեկատվությունը, որը օգտատերերը մուտքագրում են ցանկացած վեբ-կայքում։
Ծրագրային ապահովման խանութների տերերը՝ Google-ը, Apple-ը, Amazon-ը եւ այլք, վնասաբեր ծրագրեր մշակողների հետ տանում են մոտավորապես նույն մշտական աշխատանքը, ինչ որ պաշտպանական լուծումներ մշակող ընկերությունները։ Չարագործները գրում են վնասաբեր ծրագրեր, որոնք հայտնվում են խանութներում։ Ժամանակի ընթացքում դրանց հայտնաբերում են եւ խայտառակ կերպով վտարում՝ անվտանգության քաղաքականության մեջ կատարելով ինչ-որ փոփոխություններ, որպեսզի նման վնասաբեր ծրագրերը կրկին չհայտնվեն խանութում։ Դե իսկ հետո չարագործները սովորում են շրջանցել այդ քաղաքականությունը եւ գրել իրենց վնասաբեր ծրագրերն այնպես, որ դրանք կարողանան ինչ-որ ժամանակ անցկացնել խանութում եւ այդ ծրագրերը ներբեռնի ավելի շատ մարդ։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն մշտապես խորհուրդ է տալիս տեղադրել հավելվածներ միայն պաշտոնական աղբյուրներից, սակայն դա չի նշանակում, որ այդտեղ վնասաբեր ծրագրեր ընդհանրապես չկան. պարզապես դրանք այդտեղ գոնե քիչ են, քան այլ աղբյուրներում։ Եվ եթե Google Play-ում ամեն տեսակ վնասաբեր ծրագրերն իրապես արդեն բավական հազվադեպ են հանդիպում, ապա Google Chrome բրաուզերի համար ընդլայնումների խանութում դրանք հանդիպում են շատ ավելի հաճախ։ Այնպես որ, ընդլայնումների հետ պետք է առավելագույնս զգուշավոր լինել. դրանք ամենեւին էլ այդքան անվնաս չեն, ինչպես թվում է շատերին։
Կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանն առաջարկում է մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն զերծ մնալ բրաուզերի համար օգտակար ընդլայնում ձեւացող վնասաբեր ծրագրերից.
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT