Երևան
12 °C
Լուսանկարում՝ ձախից Սուրեն Պապիկյան, աջից՝ Ամատունի Վիրաբյան
Այսօր ՀՀ տարածքային եւ կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանից հրաժարականի դիմում է պահանջել:
Ավելի վաղ, մայիսի 21-ին, 37 հոգի՝ Ազգային արխիվի աշխատանքից դժգոհ մի շարք քաղաքացիներ, այդ թվում եւ քաղաքագետ-միջազգայնագետ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր ղեկավար Արա Պապյանը, ԱՄՆ Դենվեր քաղաքի Կոլորադոյի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Սիմոն Մաղաքյանն ու մի շարք լրագրողներ, գրող հրապարակախոսներ, մանկավարժներ ու հոգեբաններ բաց նամակ էին ուղարկել ՀՀ տարածքային եւ կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին՝ պահանջելով Վիրաբյանի հրաժարականը:
Բաց նամակի մասնակիցներն արձանագրել էին, որ Հայաստանի ազգային արխիվը կարիք ունի իր բոլոր գործառույթներով օրինական դաշտ բերվելու` առանց կոռուպցիոն դրսևորումների, այլևայլ կամայականությունների եւ «ընտանեկան կապալի» ու իսկապես ՀՀ արխիվային օրենսդրության շրջանակում ծառայելու իր բուն կոչմանը՝ այն է պետության եւ քաղաքացիների կարիքներին:
Դրան հաջորդել էին ՀՀ տարածքային եւ կառավարման նախարարության կողմից իրականացվող ստուգումները, ինչի արդյունքում էլ նախարար Սուրեն Պապիկյանն Ամատունի Վիրաբյանից այսօր պահանջել է հրաժարարկանի դիմում գրել:
Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Ազգային արխիվի տնօրենը: «Մինչև երեկո նախարարն ինձ ժամանակ է տվել, մտածում եմ, խորհրդակցեմ ընկերներիս հետ, ըստ այդմ էլ որոշում կընդունեմ: 37 հոգով բաց նամակ էին գրել նախարարին, որ ես ոմանց զրկում եմ արխիվից օգտվելու իրավունքից եւ որ ազգային արխիվի դռները բաց չեն բոլորի առաջ: Բաց նամակի վերաբերյալ նախարարը վարույթ հարուցեց: Բացատրություն պահանջեցին, ընդլայնեցին հետազոտությունը եւ հարցեր առաջ բերեցին, որոնք կապ չունեին բաց նամակում նշվածի հետ»,- ասաց Վիրաբյանը:
Վերջինս ասաց, որ հիմնական մեղադրանքները վերաբերում են իր կողմից տրվող տեղեկանքների անճշտությանը, եւ այն հարցին, թե ինչու մինչև հիմա նախարարություն չի ներկայացրել արխիվի գործունեության հնգամյա ծրագիր: «Ինքս եմ իրենց տրամադրել տեղեկագրեր, որտեղ նշված է, որ տվյալ քաղաքացին աշխատել է, սակայն նրա աշխատավարձը չի պահպանվել, ուստի մենք վերցնելով տվյալ ժամանակաշրջանի, տվյալ բնագավառի միջին աշխատավարձի թիվը այդ մարդկանց տրամադրել ենք տեղեկագրեր:
Տարիքով կանայք էին, ուսուցիչներ եւ այլն, եկել լաց են եղել, թե բա երկրից գնում ենք, մի թղթի կտոր գրեք, տվեք, որ այնտեղ գնալուց թոշակից չզրկվենք, ես էլ տվել եմ»,- ասաց Ամատունի Վիրաբյանը: Վերջինս վստահեցնում է, որ դա իր կողմից մարդասիրական քայլ է. «Սա համարել են օրենքի խախտում եւ վարչական վարույթ են հարուցել»: Վիրաբյանին ուղղված բողոքներ են հնչեցրել նաեւ արխիվից, որ միշտ նույն մարդկանց է գործուղման ուղարկում: «Ամեն մարդ չի կարող գնալ, գիտական կոնֆերանսում ելույթ ունենալ կամ օտար լեզվով խոսել»,- արձագանքեց Վիրաբյանը:
Շրջանառվող լուրերին, թե Արա Պապյանն է ցանկանում զբաղեցնել Ազգային արխիվի տնօրենի պաշտոնը՝ Վիրաբյանն ասաց, որ տեղյակ չէ: «Ես տեղյակ չեմ, թե ով է ուզում դառնալ տնօրեն, բայց, որ Արա Պապյանն ակտիվորեն մասնակցում է բողոքի այս գործընթացներին՝ դրանից տեղյակ եմ: Նա ամեն շաբաթ իր էջն է թարմացնում եւ դնում մի տարի առաջ իմ կողմից հնչեցրած այն խոսքերը, որ Ելքի տղաները դեռ պետք է շատ աղ ու հաց ուտեն, որ պատկերացնեն, թե ով է նախկին պետական գործիչ Սարգիս Կասյանը: Պապյանը շահագրգռված է, որ ինձ հանեն»,- ասաց Վիրաբյանը:
Արա Պապյանը չժխտեց, որ հրապարակավ քննադատել է Վիրաբյանին: Ավելին՝ վերջինս ասաց, որ իր համար անընդունելի է այն փաստը, որ Վիրաբյանը քննադատել է Ելք դաշինքին ու ասել, որ շատ հաց ու պանիր պետք է ուտեն, որ հասնեն Կասյանին. «Կասյանն այն սրիկան է, որը կործանել է հայոց պետականությունը, համեմատելու բաներ չեն»:
Ինչ վերաբերում է ազգային արխիվի տնօրենի պաշտոնում ընտրվելու հավակնություններին՝ Պապյանն ասաց, որ ցանկություն չունի եւ երբևէ չի էլ ուզենա: «Ես դիվանագետ եմ, ակադեմիական գիտությամբ չեմ զբաղվում»,- ասաց նա: Վերջինս ենթադրեց, որ, թերևս նման մտքեր են առաջ եկել նրանից հետո, երբ ինքը ստորագրել է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված բաց նամակում, որտեղ էլ նշված էր Վիրաբյանի չարաշահումների եւ թերի աշխատանքի մասին:
«Վիրաբյանի մասին բավական շատ բողոքներ են եղել, այդ թվում եւ ոչ միայն գիտական բնույթի, որոնք համապատասխան մարմիններին են փոխանցվել»,- ասաց Արա Պապյանը: Վստահեցրեց, որ Ամատունի Վիրաբյանի կողմից բազմիցս իրականացվել է փաստաթղթերի անհայտացում, դրանց կամայական տրամադրում կամ չտրամադրում, կեղծում, սեփական ազգականներին տարբեր պաշտոնների նշանակում եւ նրանց միջոցով ֆինանսական զեղծարարություններ:
«Գրավոր վկայություններ կան: Նամակը, որը մենք ստորագրել ենք, դրանում Վիրաբյանի կամայական մոտեցումն է նշված եղել փաստաթղթերի տրամադրման հետ կապված»,-ասաց Արա Պապյանը: Վերջինս վստահեցրեց, որ բացի գիտական չարաշահումներից բազմաթիվ կոռուպցիոն չարաշահումների հեղինակ է Վիրաբյանը:
Հ.Գ. Օրվա վերջում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ տնօրեն Ամատունի Վիրաբյանին պաշտոնից ազատելու, ինչպես նաև նրան հրաժարական ներկայացնելու պահանջի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Ս․թ․ հունիսի 20-ին «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը շարունակում է պաշտոնավարել եւ ազատման դիմում չի ներկայացրել։
Միաժամանակ հայտնում են, որ հունիսի 20-ին Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ամատունի Վիրաբյանի հետ, մտահոգություններ հայտնել եւ բացատրություններ պահանջել վարչական վարույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված մի շարք խախտումների, մասնավորապես՝ որոշ փաստաթղթերի կեղծման փաստերի կապակցությամբ։
Համաձայն Տարածքային կառավարման և զարգացման նախարարության՝ Ազգային արխիվի տնօրենը իրականացված խախտումների վերաբերյալ առարկություններ չի ներկայացրել, ավելին՝ գրավոր բացատրության մեջ ընդունել է, որ իր կողմից կատարվել են մի շարք փաստաթղթերի կեղծումներ, արգելվել է որոշ քաղաքացիների օգտվել արխիվային նյութերից, սահմանված ժամկետում չի ներկայացվել աշխատանքային պայմանագրով նախատեսված Ազգային արխիվի գործունեության հնգամյա ծրագիրը։
Սուրեն Պապիկյանի՝ 2018թ․ մայիսի 23-ի №142-Ա հրամանով հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների և ձեռք բերված նյութերի հիման վրա պարզվել է, որ Ազգային արխիվի տնօրենի գործողություններում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության հատկանիշներ:
Ելնելով վերոգրյալից՝ Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ քրեական հանցագործության մասին հաղորդմանը սահմանված կարգով ընթացք տալու խնդրանքով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT