Ադրբեջա՞նն է կառուցողական. Պետդումայի նախագահի տարակուսելի որակումներին պատասխանել է ԱԳՆ-ն

ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կոչ է արել թույլ չտալ իրավիճակի սրում Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Լեռնային Ղարաբաղի հարցերը մեզ չեն կարող չանհանգստացնել: Տեղյակ եք, որ Ռուսաստանը հանդես է գալիս որպես այդ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից: Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման դիրքերից, բոլոր նրանք, ովքեր չեն լսում ժողովրդի ցանկությունը՝ ապրել խաղաղ, գնում են իրավիճակ սրելու ճանապարհով: Մենք պետք է անենք ամենը՝ դա բացառելու համար: Ադրբեջանը միշտ ճիշտ եւ կառուցողական դիրքորոշում է զբաղեցրել (Լեռնային Ղարաբաղի հարցով)»,- հայտարարել է Վոլոդինն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը:

Այս հայտարարությանն արձագանքել է նա ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ նշելով, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտում է գործադիր իշխանությունը։ Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես եւ Հայաստանում, արտահայտում է գործադիր իշխանությունը: Իսկ լավ հայտնի է, թե ՌԴ գործադիր իշխանությունը ինչ դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում: Այն փոփոխություն չի կրել: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Բաքվում ՌԴ Պետական Դումայի նախագահի հնչեցրած հայտարարությանը:

«ՌԴ գործադիր իշխանությունը գտնում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այն առաջարկությունների հիման վրա, որոնք ներկայացվել են համանախագահների կողմից: Եվ այդ դիրքորոշումը շաբաթը մեկ վերահաստատում է ՌԴ ԱԳՆ խոսնակը»,- նշել է Տիգրան Բալայանը:

Նշենք, որ ՌԴ Պետդումայի պատվիրակությունը Բաքվում է պաշտոնական այցի շրջանակում:

Հիշեցնենք նաեւ, որ ապրիլից սկսած Ադրբեջանը սրում է իրավիճակը արցախա-ադրբեջանական սահմանին, դրա երկայնքով կուտակելով տեխնիկա եւ կենդանի ուժ, ինչպես նաեւ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը դուրս չի բերում առաջնագիծ: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ՊԲ արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:

Ուստի, նման հայտարարությունը ՌԴ Պետական Դումայի նախագահի շուրթերից ավելի քան տարակուսելի է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9431 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը