Երևան
12 °C
10:10- ԱՄՆ-ի ոստիկանությունը պաշտոնապես հերքել է ահաբեկչության վարկածը: Կատարվածը նպատակաուղղված է եղել հենց խմբագրությունում աշխատող լրագրողների դեմ: Ջերորդ Ուորեն Ռամոսը ձեռքի ավտոմատով սկզբում կրակել է ապակյա դռներին, այս կերպ ներխուժելով ու հաշված վայրկյանների ընթացքում շրջանաձեւ կրակահերթ բացել:
Կատարվածի մասին տեղեկացված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերջինս պատահարը դատապարտող գրառում է կատարել թվիթերյան իր էջում: Հանձնարարվել է խստացնել Մերիլենդի բոլոր խմբագրությունների հսկողությունը:

9:18- Capital Gazette թերթի խմբագրության վրա կատարված հարձակման ու կրակահերթի արդյունքում զոհերի թիվը հասավ 6-ի, բոլորը հիմնականում խմբագրության աշխատակիցներ են: Նշվում է, որ զոհերի թիվը կարող է կրկին աճել, վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է: Տարածքում հայտնաբերվել է նաեւ պայթուցիկ:
9:04- Ամերիկյան Մերիլենդում գտնվող Capital Gazette թերթի խմբագրության վրա զինված հարձակում է եղել: NBC News-ի փոխանցմամբ, Ջերորդ Ուորեն Ռամոս անունով մարդը կրակահերթ է բացվել լրագրողների ուղղությամբ, ինչի հետեւանքով զոհվել է 5 հոգի, վիրավորվել է 22-ը:
Կասկածյալը վնասազերծվել է տեղում, փոխանցվում է, որ նա 2012 թվականին դատական հայց է ներկայացրել խմբագրության դեմ՝ իրեն զրպարտելու համար, սակայն հայցը չի բավարարվել:
Ոստիկանությունը 38-ամյա Ռամոսի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերել է 2011 թվականին տպագրված հոդված՝ Capital Gazette-ում՝ դատական մի գործընթացի մասին, որի արդյունքում Ռամոսը 3 ամիս պայմանական ազատազրկման էր դատապարտվել: Խոսքը իր համադասարանցի կնոջ հասցեին սպառնալիքներ հնչեցնելու, հետապնդելու հետեւանքով սկսված դատական գործի մասին է, Ռամոսն ընդունել է մեղքն ու դատապարտվել:
Ռամոսի թվիթերյան էջում տասնյակ սպառնալիքներով լի գրառումներ կային՝ ուղղված Capital Gazette-ի լրագրողներին, թերթի խմբագիրը Los Angeles Times-ին հայտնել է, որ իր աշխատակիցները հետապնդվել են տարիներ շարունակ ու վախեցել Ռամոսից:
38-ամյա տղամարդու սոցցանցի էջերում հիշատակվել է նաեւ Charlie Ebdo պարբերականի վրա զինված հարձակման մասին հոդվածը, որի ժամանակ 12 մարդ էր զոհվել:
Ի դեպ, կրակահերթի հեղինակը դիտմամբ վնասել է բոլոր 10 մատների ծայրերը՝ մատնահետք վերցնելը կանխելու նպատակով: Նշվում է, որ նպատակային նշանառվել են հենց լրագրողները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT