ՌԴ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում անփոփոխ է․ Զախարովան՝ անդրադարձել է Վոլոդինի խոսքերին

ՌԴ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում անփոփոխ է։ Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այսպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի վերջերս Բաքվում արված հայտարարությանը՝ ղարաբաղյան կարգավորման եւ «Ադրբեջանի ճիշտ ու կառուցողական դիրքորոշման» մասին:

Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ «Ադրբեջանը միշտ ճիշտ ու կառուցողական դիրքորոշում է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի հարցում»: Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը: Հայաստանում ոչ պաշտոնական, փորձագիտական շրջանակներն այս հայտարարությունը համարեցին հստակ մեսիջ ուղղված Հայաստանի նոր իշխանություններին։ Իսկ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նկատեց, որ ՌԴ-ի պաշտոնական տեսակետն արտահայտում է գործադիր իշխանությունը՝ նկատի ունենալով, որ Պետդումայի խոսնակի հայտարարությունը Կրեմլի պաշտոնական տեսակետը չէ։

Զախարովան պատասխանել է հետեւյալ հարցին. «Ինչպե՞ս կմեկնաբանեիք «Ադրբեջանի ճիշտ ու կառուցողական դիրքորոշման» մասին խոսքերը հարցը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի պետական իշխանության բոլոր մակարդակներում մշտապես հնչող սպառնալիքների լույսի ներքո: Արդյո՞ք Վոլոդինի խոսքերը նշանակում են, որ հակառակը, այսինքն՝ հայկական կողմն, ի տարբերություն Ադրբեջանի, չունի կառուցողական դիրքորոշում կարգավորման հարցում»:

Զախարովան այս առնչությամբ կոչ է արել Ադրբեջանի եւ ՀՀ ԶԼՄ-ներին կառուցողական մոտեցում որդեգրել: «Մենք հիանալի հասկանում ենք, որ ղարաբաղյան հակամարտության մասին ամեն մի բառը մեծ արձագանք է ստանում: Սակայն պետք է հասկանալ, թե ինչի մասին է խոսք գնացել, որպեսզի ամեն ինչ չվերածվի սադրանքի փորձի, լրացուցիչ բարդություններ չառաջացնելով այնտեղ, որտեղ, հակառակը, իմաստություն է պետք դրսեւորել, որն ուղղված կլինի գլխավոր խնդրին՝ լուծել բոլոր այն հարցերը, որոնք կան օրակարգում»,- ասել է նա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ ՌԴ ավանդական մոտեցումն Ադրբեջանի եւ Հայաստանի հետ հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, հայտնի է բոլորին:

«Այդ պաշտոնական տեսակետը ոչ մի փոփոխություն չի կրել, այն հիմնարար է: Մենք աշխատում ենք երկու կողմերի հետ արդյունքի հասնելու համար: Մենք չենք համեմատում մեր դերը Բաքվի կամ Երեւանի դերի հետ, սակայն մեզ համար այդ թեման ամենաակտուալներից է միջազգային օրակարգում: Կարգավորումը, ամրագրված համաձայնությունների, կողմերի համաձայնեցված դիրքորոշումների եւ փոխադարձ հարգանքի հիման վրա, անկասկած, բխում է ՌԴ շահերից: Ռուսաստանի, որպես պետության, հիմնարար մոտեցումները ԼՂ խնդրին չեն փոխվել:

Ձեզ լավ է հայտնի Մոսկվայի պաշտոնական տեսակետն այդ հարցում: Իմ խորհուրդը՝ միշտ ճշտեք ելույթ ունեցող անձից, թե նա կոնկրետ ինչը նկատի ունի ...Մենք, իրոք համարում ենք, որ առճակատման հռետորաբանությունը միայն երկարաձգում է հակամարտությունը: Անշուշտ, հայտարարություններ, որոնք, ըստ իս, արդյունավետություն չեն հաղորդել հիմնական խնդրի լուծմանը, հնչել են տարբեր կողմերից: Իմաստ չունի դրանք հաշվելը: Գլխավոր խնդիրն այն է, որ ոչ կառուցողական հայտարարությունները չխանգարեն ընդհանուր նպատակին: Հայտարարություններ անում են տարբեր ներկայացուցիչներ, տարբեր ձեւաչափերում: Ցավոք, շատ բան չի համապատասխանում այն հայտարարություններին, որոնք իրականում են արվում՝ մեջբերումներն արտատպվում են, կրճատվում, դուրս են մնում համատեքստից եւ այլն»,-ասել է նա:

Վերջում նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ ՌԴ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում անփոփոխ է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9406 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը