Երևան
12 °C
Արդեն մի քանի օր է՝ ջուր չունենալու խնդրով ՀՀ քաղաքացիները պարբերաբար ահազանգ են հնչեցնում եւ բողոքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների անտարբեր վերաբերմունքից ու անպատասխանատու աշխատաոճից: Մեզ ահազանգող քաղաքացիների ճնշող մեծամասնությունը նախ եւ առաջ փորձել է կապ հաստատել «Վեոլիա ջուր»-ի աշխատակիցների հետ, սակայն անպատասխան զանգերից կամ անորոշ պատասխաններ ստանալուց հետո կապ հաստատել մեզ հետ:
«Անընդատ զբաղված ցույց տվող թեժ գիծ ծառայություն եւ կատարյալ անտարբերություն է տիրում, անգամ ջուրն անջատելուց առաջ չեն զգուշացնում»,- այս մասին հաղորդեց քաղաքացիներից Հասմիկ Ջիլավյանը: Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի բնակչուհու խոսքով՝ մեկ ամսից ավելի է՝ նորմալ ջուր չունեն: Ամեն անգամ առանց զգուշացնելու են ջրանջատումներ լինում, իսկ միացնելուց հետո էլ երկար ժամանակ ծորակից կեղտաջուր է գալիս:
«Ամենաքիչը կես ժամ ժանգոտ ջուր է գալիս, հետո դա խմել եւ օգտագործել էլ չի լինում, ստիպված առնում ենք: Այսքան ժամանակ զանգում ենք, հեռախոսն էլ չեն վերցնում, միայն մի անգամ, բախտի բերմամբ պատասխանեցին, ասում են՝ վթար է եղել: Ինչպե՞ս է լինում, որ հենց ամառ է գալիս, վթար է լինում, թե՞ հիմա լողավազաններ լցնելը վթար է կոչվում»,- ասաց Շենգավիթ վարչական շրջանի բնկաչուհին, որը բողոքում էր ամբողջ թաղամասի անունից:
ՀԺ են ահազանգում նաեւ հանրապետության տարբեր հատվածներից, մասնավորապես՝ Արարատի եւ Գեղարքունիքի մարզի գյուղերից: Բողոքներից մեկը Գեղարքունիքի Լճաշեն գյուղի բնակչուհուց է, որը մեզ հետ զրույցում ասաց, որ շաբաթներով չեն կարողանում անասուններին ջրել եւ անհնար է անասնագոմի, կենցաղի, գործերի համար անհրաժեշտ ջուրն ապահովել:
«Օրերով ջուր չենք ունենում, ունենալու դեպքում էլ կաթիլ-կաթիլ է գալիս, Սեւանի համապատասխան մարմնի համարներ ոչ մի ձեւով հնարավոր չի լինում գտնել եւ կապ հաստատել, Վեոլիա ջրից էլ ասում են՝ նկատի կունենանք, բայց ոչ մի փոփոխություն»,-ասաց Լճաշեն գյուղի բնակչուհին: Արարատի մարզի Արտաշատ քաղաքից ահազանգած Անահիտ Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ահազանգել է նույնիսկ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, ասել են՝ դիմում գրեք, կուսումնասիրվի:
«Խեղճ ավանակի պատմությունն են գլխներիս անում՝ Էշ մի սատկի գարուն կգա, հիմա ի՞նչ, ժողովուրդը ծարավ մնա, մինչեւ դուք ձեր քմահաճույքներով դիմումը քննարկեք, հետո նոր ժողովրդին ջուր տա՞ք: Մարդիկ ասում են, որ Հազարաշենում Հովիկ Աբրահամյանի հազարավոր հեկտարներով խնձորի այգիներն է ջրվում, դրա համար էլ Արտաշատը հայտնվել է այս վիճակում: Մեղք ենք էլի, 42 աստիճան տաքություն է, բա նման բան են անո՞ւմ»,- ասաց Արտաշատի քաղաքացին:
Անահիտ Ավետիսյանի խոսքով՝ քաղաքապետին բազմիցս դիմել են. ասել է, որ դա իրենց իրավասությունների մեջ չի մտնում, «Վեոլիա Ջուր»-ը պետք է զբաղվի: «Վեոլիա Ջուր»-ի 185 համարին զանգելով՝ լսում ենք. այսօր պլանային ջրանջատումներ չկան, բայց միշտ լինում են: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անբարեխիղճ աշխատանքի համար տուգանի, մեզ էս ի՞նչ են անում»,- ասաց Անահիտ Ավետիսյանը: Ընդգծեց, որ ահավոր վիճակում են, եւ այդ խնդրի առումով ամենաթողություն է տիրում:
ՀԺ-ն տարատեսակ բողոքների հետ կապված փորձեց կապ հաստատել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ: Տեղի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանն առաջարկեց յուրաքանչյուր խնդրի հետ կապված գրավոր հարցում ուղարկել, որը կուսումնասիրվի հնգօրյա ժամկետից ոչ շուտ: Իսկ մինչ այդ, սոցիալապես անապահով ՀՀ քաղաքացիներին այլընտրանք չի մնում, քան փողով ջուր առնելը:
Նշենք, որ խմբագրություն ահազանգած քաղաքացիներից շատերը հայտնում էին, որ օրական 2000-ից 3000 դրամ գումար են հատկացնում ջուր գնելու համար: Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սույն թվականի ապրիլի 4-ի նիստում որոշել էր «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանել 5 միլիոն դրամով:
Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, տուգանքը նշանակվել է ՀԾԿՀ 2016 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ կետով սահմանված՝ դիմող անձանց նոր համակարգերը մատակարարի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգին միացման առավելագույն ժամկետները խախտելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT