Երևան
12 °C
Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները մեծ ցավ են ապրում երգչուհի Նադեժդա Սարգսյանի մահվան պատճառով: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը մահացել է երեկ՝ հուլիսի 2-ին, 63 տարեկան հասկանում: Հայտնիներն իրենց ապրումներով կիսվել են սոցիալական ցանցերի էջերում:
«Աստված հոգիդ լուսավորի Նադյա ջան»,- Արմեն Պետրոսյան՝ Մենչ:
«Նադեժդա Սարգսյան (Մեր Նադյան………Աստված հոգիդ լուսավորի)»,- Սոֆի Մխեյան:

«Բարի Ճանապարհ դեպի անմահություն, սիրելի՛ Նադյուշ ջան»,- Ավետ Բարսեղյան:

«Երկնքում մի աստղ էլ փայլեց»,- Հրաչուհի Ութմազյան:

«Կհիշեմ քեզ միշտ, ի՛մ առաջին ուսուցիչ...»,- Նարեկ Մակարյան:
«ՆԱԴՅՈՒՇՍ»,- Արմուշ:

«Պայծառ Արեգակ... Աստված հոգիդ լուսավորի...»,- Հրաչ Մուրադյան:

«Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը: Լուսավոր հիշատակ քեզ:
Մենք Ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ... Երբեք չէի մտածի, որ միասին երգած այս երգը կնվիրեմ Ձեր հիշատակին, իմ Նադեժդա Սարգսյան((( Միշտ կմնաք մեր հուշերում, սիրելի՛ Նադյաս, հոգատար մայր, շատերի սիրելի ուսուցչուհի... Էմմի ցավակցում եմ...»,- Մհեր Արմենիա:
«Ցավում եմ»,- Արամե:

«Հանգչիր խաղաղությամբ, սիրելի՛ նադեժդա Սարգսյան: Իմ հիշողության մեջ միշտ կմնան Ձեր կրակոտ աչքերը, անսահման դրական եւ վարակիչ էնէրգիան եւ Ձեր տաղանդը: Միշտ զգացվելու է Ձեր պակասը, սիրելի՛ Նադյա»,- Մաշա Մնջոյան:

«Աստված հոգիդ լուսավորի, Նադյո՛ւշա»,- Նիք Էգիբյան:

«Աշխարհը լքեց իմ լավագույն դասատուներից մեկը՝ Նադեժդա Սարգսյանը, որը սովորեցրեց ինձ բեմական արվեստ, քայլել կրունկների վրա, ճիշտ ժպտալ բեմում, ճիշտ զգալ երգը... անարդար է... եւ շատ ափոսոս...»,- Ջուս:
«Մեծ ցավով ստացա Նադեժդա Սարգսյանի մահվան լուրը: Իմ ցավակցություններն եմ հայտնում ընտանիքի անդամներին, բարեկամներին ու նրա արվեստի երկրպագուներին»,- Ռազմիկ Ամյան:
«Նադյա' ջան, քեզ շատ եմ սիրում, շատ էի սիրում ու էլի կսիրեմ։ Քո մասին անցյալով չի լինում... Մահը... հավասարեցնում է բոլորին, բայց և առանձնացնում յուրահատուկ, բացառիկ մարդկանց։ Դու ինձ համար միշտ եղել ես ԲԱՑԱՌԻԿ, շարժիչ ես բոլորիս համար, մեր Նադյան, ով անհավանական ուժի տեր էր, ով կյանքի կռիվ էր տալիս, ու բոլորիս ստիպում ապրել, չհոգնել, չընկճվել։ Իմ ընկերն ես, Էմուլիս պես քեզնով հիանում էինք, ապրում, ու անսահման ցավ զգում հիմա... կորստովդ։
Նադյան՝ իր անվան պես միշտ Հուսադրող, Սիրող ու Կյանքին հավերժ սիրահար։ Իմ Սիրելի ու թանկ Դոդոն ու Նադյան, որ կրկին միացան՝ ինչ-որ տեղ այնտեղ, վերևներում։ ( Ասես մամայիս նորից կորցրած լինեմ... վերջերս Նադյան ասաց... «Ստիվ Ջոբսն էդքան հնարավորություններով չկարողացավ հաղթել էդ հիվանդությունը, իսկ ես՝ կամ այսքան տարի, ուրեմն Աստված մի բանի համար ինձ պահում ա...»
Աստված էսքան տարի քեզ մե՛զ համար էր պահում Նադյուշ,,, Էմուլի համար, քո թոռներին վայելելու համար։ Լույսի մեջ մնա, ինչպես որ կայիր. Լուսավոր ու խորը, ամուր ու փխրուն Հոգի։ Շողա Երկնակամարում, քո իսկական տեղն էնտեղ է, ես կարոտում եմ քեզ...»,- Նազենի Հովհաննիսյան:
Անահիտ Սիմոնյանը, Լիլուն, Իվետա Մուկուչյանը Նադեժդա Սրագսյանի լուսանկարն են հրապարակել ինստագրամի «story» բաժնում:



Նադեժդա Սարգսյանը երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ ու երկար ժամանակ նրան հաջողվում էր հաղթող դուրս գալ: Վերջին մի քանի օրերին նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ու տեղափոխվել է հիվանդանոց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT