«Կասպերսկի Լաբորատորիա»-ն հայտնաբերել է հայտնի Purga ծածկագրող ծրագրի նոր գրոհներ

04/07/2018 schedule10:44

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները հայտնաբերել են հայտնի Purga ծածկագրող ծրագրի տարածման վնասաբեր արշավ։ Վարակման ամբողջ շղթայի վերլուծության արդյունքում պարզվել է, որ վնասաբեր ծրագրի տեղադրմանն առնչություն է ունեցել Dimnie տրոյական ծրագիրը, որը փոխանցվել է սպամի միջոցով։

Ինչպես հայտնում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունից, նամակները պարունակել են կցված վնասաբեր նիշք (ֆայլ) կամ վնասաբեր նիշքի հղում, երկու դեպքում էլ արտաքին թաղանթ է ծառայել գրասենյակային փաստաթուղթը՝ պայմանագիրը, վճարման հանձնարարականը, հրահանգը և այլն։ Ցանցահենային գրոհի թիրախ են դարձել Ռուսաստանի կազմակերպությունները և մասնավոր անձինք։

Purga վնասաբեր ծրագիրը հայտնի է 2016 թվականի կեսերից։ Կոնֆիգուրացիայից կախված՝ այն ծածկագրում է ինչպես զոհի համակարգչի բուն նիշքերը, այնպես էլ՝ դրանց անվանումները։ Դրա տեղադրման համար կիբեռհանցագործների կողմից օգտագործվող Dimnie տրոյական ծրագիրը հայտնի է 2014 թվականից։ Այն նկատվել է ինչպես սովորական օգտատերերի, այնպես էլ իրավաբանական անձանց՝ առաջին հերթին, ֆինանսական կազմակերպությունների վրա մի շարք գրոհներում։

Կիբեռհանցագործների վերջերս իրականացրած արշավի շրջանակում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները նաև բացահայտել են այլ վնասաբեր բաղադրիչների՝ TeamBot տրոյական ծրագրի և Buhtrap բանկային տրոյական ծրագրի տեղադրումը։ TeamBot վնասաբեր ծրագրի ներբեռնվող Dimnie նիշքն իրենից ներկայացնում է ինքնաբացվող RAR-արխիվ։ Տրոյական ծրագիրը չարագործների սերվերներ է ուղարկում տեղեկատվություն օպերացիոն համակարգի տարբերակի, օգտատիրոջ անվան, պրոցեսորի մոդելի, օպերատիվ հիշողության ծավալի, տեղադրված հակավիրուսի, հաշվեգրի ադմինիստրատիվ արտոնությունների առկայության մասին։ TeamBot-ով վարակվելու արդյունքում վարկաբեկված համակարգը բաց է դառնում կիբեռհանցագործների հեռավար հասանելիության համար։ Միանալով՝ նրանք կարող են այդտեղ իրականացնել ցանկացած գործողություն, օրինակ, ներբեռնել և գործարկել կամայական նիշքեր։ 

«Ինչպես ցույց է տվել հայտնաբերված վնասաբեր արշավը, չարագործները ծածկագրող ծրագրերը տարածում են ոչ միայն ուղղակի կերպով, օրինակ, սպամի միջոցով, այլև այն համակարգիչներ ավտոմատ ներբեռնման միջոցով, որոնք նախկինում դարձել են այս կամ այն բոտնետի մաս։ Նման սցենարի կանխարգելման համար մենք խորհուրդ ենք տալիս կիրառել հուսալի համալիր լուծում, որն ապահովում է բազմամակարդակ պաշտպանություն»,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի վիրուսային ավագ վերլուծաբան Ֆյոդոր Սինիցինը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1994 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին