Երևան
12 °C
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն արդեն պաշտոնապես «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, հայտնել է «Ռեալի» պաշտոնական կայքը: Ակումբն ընդգծում է, որ համաձայնեցրել է պորտուգալացու տրանսֆերը՝ հենց նրա խնդրանքով:
««Ռեալ Մադրիդը» տեղեկացնում է, որ լսելով ֆուտբոլիստ Կրիտիանու Ռոնալդուի խնդրանքը ու հաշվի առնելով նրա կամքը՝ հանաձայնության է եկել նրա՝ «Յուվենտուս» տեղափոխվելու հարցում: Ակումբը ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել խաղացողին, որն ապացուցել է, որ աշխարհում լավագույնն է, ու որը փայլուն հետք է թողել ինչպես «Ռեալի», այնպես էլ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ: Այս 9 տարիների ընթացքում, բացի խաղադաշտում հաղթանակներ տանելուց ու տիտղոսների հասնելուց, Կրիշտիանու Ռոնալդուն նաեւ նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության ու տաղանդի օրինակ է եղել: «Ռեալը» միշտ նրա տունը կլինի»,- գրված է ակումբի պաշտոնական կայքում:
Ռոնալդուն «Ռեալ» էր տեղափոխվել 2009 թ. «Մանչեստեր Յունայթեդից»: Նրա տրանսֆերն արժեցել էր 94 մլն եվրո, ինչն այդ ժամանակ համաշխարհային ռեկորդ էր: Այս տարիների ընթացքում դարձել է «արքայական ակումբի» պատմության լավագույն ռմբարկուն: 438 խաղում խփել է 451 գոլ: «Ռեալի» մարզաշապիկով 4 անգամ նվաճել է «Ոսկե գնդակը», 2 անգամ ՖԻՖԱ-ի լավագույնի մրցանակը՝ The Best, 3 անգամ նվաճել է «Ոսկե խաղակոշիկը»: «Ռեալի» հետ տարբեր մցրաշարերում նվաճել է 16 տիտղոս: Դրանցից 4-ը Չեմպիոնների լիգայի գավաթն է: Ունեցել է նաեւ բազմաթիվ այլ անհատական ու թիմային տիտղոսներ:
Նրա հեռանալու մասին խոսակցություններն սկսվեցին 2017-18 մրցաշրջանում թիմի հետ Չեմպիոնների լիգայի 4-րդ գավաթը նվաճելուց հետո: Եզրափակչի «Լիվերպուլի» դեմ հաղթանակից անմիջապես հետո հարցազրույցում նա անցյալ ժամանակով էր խոսել «Ռեալում» անցկացրած ժամանակաշրջանի մասին, ինչը դիտարկվեց որպես ակնարկ, որ ուզում է հետանալ:
Ըստ միջազգային առաջատար մարզական պարբերականների՝ «Ռեալից» գնում է, որովհետեւ նրա հարաբերություններն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ լարված են: Ֆուտբոլիստն իրեն թերագնահատված է զգում Պերեսի ու ակումբի կողմից: Կարծում է, որ իրեն չեն վերաբերվում այնպես, ինչպես ինքն արժանի է: Նշվում է, որ Պերեսը խոստացել է բարելավել նրա պայմանագրի պայմանները, սակայն չի կատարել խոստումը:
Բացի այդ՝ նրա հրաժարագինը «Ռեալում» կազմում էր 1 միլիարդ եվրո, սակայն ակումբը նրան տեղեկացրել էր, որ պատրաստ է բանակցել, եթե նրա տեղափոխության համար որեւէ ակումբ 100 մլն եվրոյից ավելին առաջարկի: Սա նույնպես վիրավորել է Ռոնալդուին: Նա սա դիտարկել էր որպես ակնարկ, որ այլեւս պետք է չէ թիմին: Իսկ «Յուվեի» խաղացող է դարձել 105 մլն-ի դիմաց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT