Երևան
12 °C
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եւ ՀՀ ԱԺ ԵԼՔ դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Ողջունելով ներկաներին եւ շնորհավորելով Լիլիթ Ստեփանյանին Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ՝ նախարար Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ քաղաքը թեւակոխում է զարգացման նոր փուլ եւ Լիլիթ Ստեփանյանն օժտված է անհրաժեշտ բոլոր որակներով՝ քաղաքում երկար սպասված դրական փոփոխություններ բերելու համար։ «Հրազդանի մոռացված լինելը, քաղաքում առկա սոցիալական, տնտեսական, բնապահպանական բազմաթիվ խնդիրները պայմանավորված են եղել անուշադիր, անխնամ եւ սխալ վարչական վարվեցողությամբ, ուստի մենք պետք է անենք հնարավոր առավելագույնը՝ Հրազդանի երբեմնի հռչակը վերականգնելու համար»,- ասել է Սուրեն Պապիկյանը։
Իր խոսքում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ Հրազդանի ներկայիս վիճակը հարիր չէ մարզկենտրոնին եւ այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել լրջագույն բարեփոխումներ, եւ այդ բարեփոխումները պետք է սկսել հենց այսօրվանից՝ միաժամանակ հավելելով, որ այս գործընթացում ՏԻՄ օրենքը պետք է դառնա համայնքների պաշտոնյաների գործունեության առաջնորդման սեղանի գիրքը։ Ավարտելով՝ մարզպետը իր գործուն աջակցությունն է հայտնել Լիլիթ Ստեփանյանին եւ մաղթել արդյունավետ աշխատանք։
Պատգամավոր Սասուն Միքայելյանը եւս շնորհավորել է Լիլիթ Ստեփանյանին եւ վստահեցրել, որ թիմային աշխատանքի միջոցով կկարողանան լուծել հրազդանցիներին երկար տարիներ հուզող հարցերը։
Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարձր վստահության համար եւ ընդգծել, որ թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորվել է մի նոր իրողություն, որի պայմաններում հանրային քաղաքականության մշակման եւ իրականացման գործում առանցքային է դարձել կանանց մասնակցության քաղաքական նոր մշակույթը։ Ներկայացնելով Հրազդան քաղաքի հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում առկա բազմաթիվ եւ բազմազան խնդիրները՝ Լիլիթ Ստեփանյանը վստահությամբ արձանագրել է, որ թիկունքում ունենալով իրեն ներկայացնող քաղաքական թիմի աջակցությունը` պատրաստ է ներդնել իր ողջ ներուժը` սեղմ ժամկետներում քաղաքում բարձր ցուցանիշներ ապահովելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT