Երևան
12 °C
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո անդրադառնալով մամուլի տեղեկություններին, ըստ որոնց՝ Բագրատաշենի մաքսակետի պետ է նշանակվել Պիտուլ մականունով հայտնի Արթուր Գասպարյանը, որն Ալրաղացի Լյովիկի՝ Լեւոն Սարգսյանի քրոջ որդին է եւ ՊԵԿ նախկին ղեկավարության հովանավորյալը, պարզաբանել է.
«Այդ անձնավորությունը Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին չէ, քանի որ նա քույր ունի, բայց քույրը տղա չունի: Ինչ-որ հեռավոր ազգակցական կապ ունեն, այնուամենայնիվ: Մամուլի հաղորդագրությամբ հերքումը տվել էինք, որտեղ նաեւ գրված էր, որ ըստ աշխատակիցների, տվյալ անձնավորությունը կամ պաշտոնյան, ինքը մասնագիտական առումով պատրաստված չէ եւ կոռուպցիոն առումով որոշակի մտահոգություններ են հայտնել մեր աշխատակիցները: Ես ուղղակի ծառայողական քննություն եմ նշանակել, որի արդյունքում կպարզվի՝ աշխատակիցները նման բան ասել են, թե՝ ոչ, եւ, ընդհանրապես, այդ մարդը այդպիսի որակական, չակերտավոր ասած, բաների մեջ վերապահումները տեղին են, թե՝ չէ»,- հայտարարեց ՊԵԿ նախագահը:
Դիտարկմանը՝ դուք նշանակում եք, հետո ծառայողական քննություն նշանակում, հնարավոր չէ՞ նման նշանակումներ չանել, թե՞ կադրեր չկան, Դավիթ Անանյանն արձագանքեց.
«Կադրեր կան, եւ կադրերը շատ են: Կարեւորը այն չէ, թե մենք ինչ որոշումներ ենք ընդունում, կարեւորն այն է՝ մենք որոշումների գերին ենք մնում, թե՝ չէ: Եթե մենք որոշում ենք ընդունել եւ տեսնում ենք, որ մեր որոշումներում որոշակի առումով վերապահումներ կան, մենք ուրիշ որոշումներ ենք ընդունում եւ անցնում առաջ: Եթե ձեզ թվում է, որ իմ անելիքն առավոտից երեկո դարդ անելն է՝ վայ էս ինչ կադր նշանակեցի… կներեք, դրանում չի իմ անելիքը: Իմ անելիքը հարկային վարչարարությամբ հարկային եկամուտներն ապահովելն է եւ հարկային հսկողություն իրականացնելն է եւ մաքսային, այո, բայց կադրերի միջոցով: Դուք գնահատեք մեր աշխատանքը, այլ ոչ թե օրինակ Անանյանը լավ կադրային քաղաքականություն է իրականացնում, թե՝ չէ»:
Մամուլը գրել էր. «Պիտուլը Ալրաղացի Լյովիկի՝ Լեւոն Սարգսյանի քրոջ որդին է եւ ՊԵԿ նախկին ղեկավարության հովանավորյալը, որը հեղափոխությունից հետո շարքային տեսուչից միանգամից նշանակվեց Բագրատաշենի մաքսակետի պետ։ Մաքսակետի աշխատակիցների խոսքերով՝ իրենք երբեք այդքան անգրագետ, միեւնույն ժամանակ այդ կարգի կաշառակեր ղեկավար չեն տեսել։ Ի դեպ նշենք, որ Պիտուլը՝ Արթուր Գասպարյանը, նախկինում երեք դրվագով անցել է կաշառքի գործով»,- գրել էին թերթերը:
Դավիթ Անանյանն ասաց, որ հնարավոր չէ համակարգ ներգրավել մարդկանց, որոնք բացարձակապես մաքուր են եւ հրեշտակի թեւեր ունեն: ՊԵԿ նախագահը խոստովանեց, որ այս կամ այն կադրային նշանակումը կարող է սխալ լինել.
«Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք անձանց, որոնք պետք է լինեն բացարձակապես մաքուր եւ հրեշտակի թեւերով, չի լինում նման բան: Սա այն համակարգն է, որը պետք է անընդհատ ինքնամաքրմամբ զբաղվի»:
Այնուհետ Անանյանը հայտարարեց, որ հուլիսի 9-ից առ այսօր ՊԵԿ-ում քննվող եւ նոր հարուցված քրեական գործերով, պետական բյուջե է վերականգնվել 2,5 մլրդ դրամ:
Կառավարության նախորդ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պետությանը հասցված 20 մլրդ 622 մլն դրամի մասին, որից այդ պահի դրությամբ բյուջե է վերականգնվել 800 մլն դրամը, իսկ այսօր այդ թիվը հասել է 2,5 մլրդ-ի:
«Եթե հիշում եք՝ 800 մլն էր մուտքագրվել: Մոտ օրերին նորից մուտքագրումներ կլինեն»,-ասաց Անանյանը:
Հարցին՝ մուտքագրումները կապահովվեն նո՞ր բացահայտումների ընթացքում, Անանյանը պատասխանեց, որ նոր բացահայտումներ լինելու դեպքում կտեղեկացնեն հանրությանը, եթե լիազորված լինեն դա անել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT