Անցյալի ոչ մի միջադեպ չի կարող ու չի ազդելու իմ գործունեության վրա. փոխվարչապետի օգնական

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջին օրերին իր անվան հետ կապված հրապարակումներին:

Վերջինս գրել է. «Լրագրող Տիրայր Մուրադյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ ցանկանում եմ տեղեկացնել, որ ոչ ես՝ Գեորգի Մուրադյանս, և ոչ էլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից որևէ մեկը չի միջնորդել լրատվամիջոցներում, մասնավորապես՝ Sut.am կայքում որևէ նյութ վերախմբագրելու կամ հեռացնելու համար։ Այդ փաստը նշել է նաև Sut.am կայքի համակարգող Դանիել Իոանիսյանը։

Ընդգծեմ նաև, որ անտրամաբանական կլիներ, եթե ես սկզբում համաձայնեի մեկնաբանություն տալ հարգելի Տիրայրին, իսկ հետո պահանջեի հեռացնել իր հեղինակած նյութը։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում խոսքի և մամուլի ազատության կարևորությունը, որպեսզի նման քայլերով փորձենք միջամտել ազատ լրատվամիջոցների գործունեությանը։

Ինչ վերաբերում է հարցազրույցի ընթացքում իմ տված մեկնաբանություններին, ապա ես կրկին վերահաստատում եմ դրանք, քանի որ, լինելով պետական պաշտոնյա, նպատակ ունեմ աշխատել ամբողջությամբ թափանցիկ և հրապարակային սկզբունքներով։ Ինձ վերաբերող որևէ միջադեպի կամ հարցի շուրջ բացարձակապես չեմ փորձել ու չեմ փորձելու թաքցնել ինչ-որ բան կամ մոլորեցնել մեր քաղաքացիներին։ Ասածիս լավագույն ապացույցն այն է, որ մեկ անգամ չէ՝ լրատվամիջոցներին պատրաստակամորեն մեկնաբանել և պարզաբանել եմ ինձ վերաբերող կամ ինձ հասցեագրված ցանկացած հարց։

Ես չափազանց բարձր եմ գնահատում ինձ վրա դրված պատասխանատվությունը, և վստահեցնում եմ, որ անցյալի ոչ մի միջադեպ չի կարող ու չի ազդելու իմ ներկա և հետագա գործունեության վրա»։

Նշենք, որ այս գրառմանը նախորդած ժամանակահատվածում Sut.am կայքի խմբագիր Դանիել Իոաննիսյանն էր հանդես եկել գրառմամբ՝ տեղեկացնելով.

«Որպես «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող կանխել եմ ինձ ոչ ամինջական ենթակա կայքում մանիպուլատիվ ընկալումներ ստեղծող նյութի տարածումը և դրանում փաստեր ավելացնելուց ու աներկբա դարձնելուց հետո վերաբացել եմ նյութի հրապարակայնությունը: Եվ Սա գրաքննությո՞ւն է, լո՞ւրջ... Օկ: Բայց ինձ զարմացնում են նրանց ելույթները, ովքեր տասնամյակներ շարունակ Բ26-ից զանգեր էին ստանում:

Հ.Գ. Tirayr Muradyan-ը Ֆեյսբուքում ինձ (իր վերադասի) աշխարհի մեղքերում է մեղադրում: ... Օկ, բայց ձեզանից քանի՞սն են, որ կարան սեփական գործատուին ՖԲ-ում քննադատեն և դրա համար պրոբլեմ չունենան: Իսկ Տիրայրը չի ունենա»: 

Իսկ ավելի վաղ կայքի լրագրող Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ դադարեցնում է աշխատանքը «Իրազեկ քաղաքացիների միավորման» Sut.am կայքում: իսկ պատճառ էր հանդիսացել առանց լրագրողին տեղյակ պահելու Դանիել Իոաննիսյանի կողմից նրա հոդվածը կայքից հեռացնելը: Հոդվածում Տիրայր Մուրադյանը բացահայտումներ էր արել փոխվարչապետի կյանքի մի դրվագից, երբ վերջինս հաշվառված է եղել նարկոլոգիական դիսպանսերում: Հոդվածը քննարկումների պատճառ դարձավ այն բանից հետո, երբ լրագրողն ահազանգեց, որ առանց իր հետ համաձայնեցնելու հոդվածը խմբագրվել է, այնուհետ՝ կայքից հեռացվել: 

«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանն այս կապակցությամբ պարզաբանել էր, որ հոդվածն հեռացրել է ինքը, ավելի ուշ նշել, որ կհրապարակվի խմբագրված տարբերակը: Ֆեյսբուքյան տիրույթում, սակայն, կատարվածը վերագրվում է գրաքննության:

Իսկ լրագրող Տիրայր Մուրադյանի ֆեյսբուքյան վերջին գրառման համաձայն, Դանիել Իոաննիսյանը վիրավորական մտքեր է գրել իր մասին. 

«Հարկադրված եմ գրում սա: Դանիելը ստանձնել է կառավարության անդամի փաստաբանության ֆունկցիան ու նոնստոպ ռեժիմով վիրավորական բաներա արդեն գրում իմ մասին, իսկ Տիգրան Ավինյանը սրտիկի նշանն է դնում ստատուսիս տակ: Ավինյանի պահվածքը խոսում է կառավարության վերաբերմունքի մասին տեղի ունեցածի վերաբերյալ: Գեորգի Մուրադյանն էլ ընկերներիս վրա է կոմպրոմատներ փնտրում: Այս ամենից ելնելով վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել` խնդիրը հանրայնացնելու տեսանկյունի: Սխալվել կարող են բոլորը, ընդունել և ափսոսալ` հազվագյուտները: Լավ եղեք»,-գրել է լրագրողը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9875 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս