Կարեւորը մարդկային կյանքերն են, շրջանցեք թնդանոթները. Աննա Հակոբյանը խոսել է Մոսկվայում

Հուլիսի 24-ին Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Պետական Տրետյակովյան պատկերասրահ և հանդիպել տնօրեն Զելֆիրա Տրեգուլովայի հետ։ Հանդիպմանը քննարկվել են պատկերասրահի հետ համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում նաև՝ Երևանում Տրետյակովյան պատկերասրահի մասնաճյուղի բացման վերաբերյալ։

Ինչպես հայտնում են Վարչապետի տիկնոջ գրասենյակից, այնուհետև պատկերասրահում կայացել է ՀՀ վարչապետի տիկնոջ հանդիպումը ռուսատանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ։ Ողջունելով ներկաներին՝ Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու և հույս հայտնել, որ իր առաջարկ-խնդրանքը դրական արձագանք կստանա։

ՀՀ վարչապետի տիկինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին՝ խնդրելով իր խոսքն ընդունել բացառապես որպես կնոջ եւ մոր խոսք։ Նշելով, որ նախաձեռնության հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է՝ Աննա Հակոբյանը, մասնավորապես, ասել է. «Իրականում ես կարծում եմ, որ կարեւոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարեւորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց»։

Աննա Հակոբյանը վերհիշել է 2016 թ. քառօրյա պատերազմի օրերը, երբ ինքը, լինելով լրատվամիջոցի ղեկավար, հետեւել է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական լրահոսին, դիտել բոլոր ռեպորտաժները։ «Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած եւ անհանգիստ»,- նշել է Հակոբյանը։

«Ես ուզում եմ ասել, որ ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական շահ չի կարող արդարացնել դեռ նոր-նոր կյանք մտնող երեխաների դաժան մահը, ծնողների ցավն ու որբացած երեխաների կարոտը»,- հայտարարել է ՀՀ վարչապետի տիկինը՝ նշելով, որ այժմ, հայտնվելով պետության ղեկավարի տիկնոջ դերում, չի կարող լռել եւ իր ձայնը չբարձրացնել։

Աննա Հակոբյանը կոչ է հղել բոլոր կողմերի քաղաքականություն որոշողներին՝ առավելագույնն անել թնդանոթները շրջանցելու համար, իսկ հանդիպման մասնակիցներին խնդրել է միանալ խաղաղության հաստատմանն ուղղված արշավին՝ հանուն սահմանի երկու կողմերում կանգնած երիտասարդ կյանքերի պահպանման։

Այս նպատակով Տիկին Հակոբյանը ներկաներին հրավիրել է այցելել Հայաստան և Արցախ ու կոչը հնչեցնել նաեւ այնտեղից։ Նա խնդրել է նաեւ, որ կանայք օգտագործեն սահմանի մյուս կողմից՝ Ադրբեջանից նույնպես այս կարեւորը ուղերձը հղելու իրենց հնարավորությունը։

Հանդիպման մասնակիցները հուզմունքով եւ ջերմորեն են ընդունել Աննա Հակոբյանի ելույթն ու պատրաստակամություն հայտնել միանալու արշավին եւ միավորելու իրենց ձայները հանուն տարածաշրջանում եւ աշխարհի այլ թեժ կետերում խաղաղության հաստատման։

Հանդիպմանը մասնակցել են Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, ՌԴ սենատոր, Դաշնայի Խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի անդամ Օլգա Կովիտիդին, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Օկսանա Պուշկինան, հոսպիսների օգնության բարեգործական «Վերա» հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսսերը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՌԴ-ում ՀՀ դեսպանի տիկին Մերի Տողանյանը, Ռուսաստանի ազգային բանկային ակումբի փոխնախագահ Գալինա Ֆոմինան, ՌԴ նախագահին կից «РАНХиГС» ակադեմիայի ֆինանսներ և բանկային գործ ֆակուլտետի դեկան Սեդա Նասիբյանը, լրագրող Կիրա Ալտմանը, ռուսաստանյան «Առաջին ալիք»-ի լրատվական հաղորդումների պրոդյուսեր Էլինա Արզումանովան, «Дождь» լրատվամիջոցի գովազդի վաճառքի ծառայության ղեկավար Մարիա Շաբանովան և այլք։

Աննա Հակոբյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20730 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ