Երևան
12 °C
Հուլիսի 23-ին Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցի «Անի» բացօթյա սրճարանի դիմաց Հ. Վարդանյանին հրազենային վնասվածքներ պատճառած անձը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրեն, 30-ամյա Արման Այվազյանն է: Այվազյանը մոտ երկու տարի է՝ ինչ համերգասրահի փոխտնօրեն է, այս մասին ՀԺ-ին փոխանցեցին «Առնո Բաբաջանյան» համերգասրահից:
Հուլիսի 23-ին կրակոցներ արձակելուց հետո Արման Այվազյանը փախուստի է դիմել, ապա, հուլիսի 24-ի ուշ երեկոյան, ժամը 22:10-ի սահմաններում ներկայացել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, տվել խոստովանական ցուցմունք եւ տեղեկացրել, որ ինքն է եղել կրակոցներ արձակողը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնից:
Տուժողի՝ Երեւան քաղաքի բնակիչ 27-ամյա Հ. Վարդանյանի եւ Արման Այվազյանի միջեւ վիճաբանությունը սկսվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում, որտեղ Արման Այվազյանը գտնվել է մոր առողջական խնդիրների պատճառով: Արման Այվազյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Հ. Վարդանյանը տաքսու վարորդ է, Արման Այվազյանը փորձել է օգտվել վերջինիս տաքսի ծառայությունից, ինչի հետեւանքով էլ առաջացել է որոշակի վիճաբանություն:
Հիվանդանոցի մոտակայքում վիճաբանությունից հետո Ա. Այվազյանը եւ Հ. Վարդանյանը հեռացել են տարբեր ուղղություններով: Արման Այվազյանը գնացել է Էրեբունու Տիտոգրադյան փողոցի «Անի» բացօթյա սրճարան, որից մի փոքր ավելի ուշ նշված տարածքում է հայտնվել Հ. Վարդանյանը, դարձյալ վիճաբանություն է սկսվել, որն էլ ավարտվել է կրակոցներով:
«Թե ինչպես են երկրորդ անգամ միմյանց նկատել, վիճաբանությունը ինչ հանգամանքներում է շարունակվել՝ ես դա միանշանակ ասել չեմ կարող քանի որ այդտեղ չեմ եղել, միայն գիտեմ, որ երկրորդ անգամ Արման Այվազյանին մոտենալով ՝ Հ. Վարդանյանը փորձել է հարցեր պարզաբանել»,- մեր զրույցում ասաց Էրիկ Ալեքսանյանը: Փաստաբան Ալեքսանյանի խոսքով՝ տուժող Հ. Վարդանյանն իր մասնավոր ավտոմեքենան շահագործում է տաքսի ծառայության նպատակով, վիճաբանությունը գումարի հետ ոչ մի կապ չի ունեցել, սակայն հստակ մանրամասներ ասել դեռ չի կարող:
Դեպքի առթիվ Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։
«Արման Այվազյանը կոնկրետ մեղսագրվող հանցագործության հետ որեւէ առնչություն չունի, եթե նա կատարել է որեւէ արարք, ապա դա չի որակվում որպես խուլիգանություն, չնայած որ նախաքննական մարմնի կողմից գործը ներկայումս հարուցված է այդ հոդվածի հատկանիշներով, որը չի համապատասխանում թե՛ դեպքին, թե՛ նրա կողմից կատարված արարքին: Սա չի կարող որակվել որպես խուլիգանություն, որովհետեւ այնտեղ տեղի է ունեցել միջանձնային դեպք»,-ասաց փաստաբան Ալեքսանյանը:
Մեր հարցին՝ մի՞շտ է Արման Այվազյանը զենքով շրջում, փաստաբան Ալեքսանյանն պատասխանեց. «Իհարկե՝ ո՛չ, ինքը հո խուլիգա՞ն չէ, որ զենքը միշտ մոտը պահի, մինշանակ՝ ոչ: Մնացած ամեն ինչը նախաքննական գաղտնիք է, մի փոքր ուշ ամեն ինչ ամեն ինչ էլ կասենք»:
Վերջինս նշեց, որ բոլոր հանգամանքները պարզվում են, հետագայում նաեւ առերես հարցաքննություններ են կատարվելու: Գործը գտնվում է նախաքննության փուլում: Արման Այվազյանը կալանավորված չէ: Նշենք, որ Արման Այվազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է երկրից չհեռանալու ստորագրությամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին՝ ժամը 23:10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ «հրազենի վնասվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։ Ահազանգով մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ Տիտոգրադյան փողոցում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում, դեռևս անձը չպարզված մեկը երիտասարդին հայհոյել, հարվածել, նաև հրազենով նրա ուղղությամբ մի քանի անգամ կրակել է։ Հայտնաբերվել էր երեք պարկուճ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով
Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT