Պետրոս Մակեյան

24/07/2010 schedule18:54

2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ Պետրոս Մակեյանը համակարգել է ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Շիրակի մարզի նախընտրական շտաբի աշխատանքները։ Քաղաքական հաշվեհարդարի արդյունքում Պ. Մակեյանը 2008-ի փետրվարի 25-ից գտնվում է ապօրինի ազատազրկման մեջ` մեղադրվելով ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու անհեթեթ, շինծու մեղադրանքով։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի, այնուհետեւ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանի կողմից Պետրոս Մակեյանը դատապարտվել է ազատազրկման` 3 տարի ժամանակով։ Դատավարության ընթացքում մեղադրանքի կողմը որեւէ բավարար եւ հիմնավոր ապացույց չներկայացրեց, ավելին` պաշտպանական կողմի բերած բոլոր փաստարկները, որոնք հիմնավորում էին Մակեյանի անմեղությունը, դատարանի կողմից կամայականորեն մերժվեցին։ Իսկ վկաները, որոնք նախաքննական փուլում տվել էին քրեական գործի հարուցման հիմք հանդիսացած ցուցմունքներ, դատարանի դահլիճում հրաժարվեցին այդ ցուցմունքներից` հայտնելով, որ հարկադրանքի ազդեցության տակ տվել են կեղծ ցուցմունքներ, եւ որ Պետրոս Մակեյանը չի խոչընդոտել հանձնաժողովի գործունեությանը, ավելին` վկաների մեծամասնությունը հայցեց Պ. Մակեյանի ներողամտությունը։ Պ. Մակեյանը ծնվել է 1954-ին, բարձրագույն կրթությունը ստացել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտում, 1988-ին ավարտել է Իրկուտսկի տնտեսագիտական ինստիտուտը։ 1989-ին ձեւավորել է Փանիկ գյուղի ջոկատը, որը 1990-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում մասնակցել է Ղարաբաղի ինքնապաշտպանական գործողություններին։ 1991-ին Պետրոս Մակեյանը ընտրվել է Արթիկի շրջխորհրդի գործկոմի նախագահ եւ պաշտոնավարել մինչեւ 1996-ը։ 1995-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 1996-1997թթ աշխատել է որպես Շիրակի փոխմարզպետ։ 2000-ին ընտրվել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ։ 2001-ին Պ. Մակեյանի նկատմամբ իրականացվել է մահափորձ, որը մինչ օրս չի բացահայտվել։ 2001-ին ապօրինաբար ենթարկվել է 10-օրյա վարչական կալանքի։ 2006-ից հանդիսանում է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։ Պետրոս Մակեյանը ամուսնացած է, ունի 3 զավակ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1374 դիտում

Ուզում եմ Ձեզ մաղթել առողջություն, բարօրություն և հաջողություններ. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Ամառային արձակուրդներն սկսվում են. ԿԳՄՍ նախարարի առաջարկը սովորողներին

Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված ընտանիքում․ ՄԻՊ-ի ուղերձը

Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հայաստանը չի պատրաստվում ինքնիշխանության և անկախության հարցերը զոհաբերել տնտեսական առավելությունների համար

Անկարգություններ, հարյուրավոր ձերբակալվածներ Ֆրանսիայի տասնյակ քաղաքներում՝ ՊՍԺ-ի հաղթանակից հետո

Վարչապետը ստորագրել է պատանիների «խաղաղության» գլխարկները. տեսանյութ

Այդ փաստաթուղթը հօդս ցնդեցրեց լրտեսների թեզերը, այն մեծ նշանակություն ունի մեզ համար․ Նիկոլ Փաշինյան

Ազատության հրապարակում ընթանում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը

Կալուգացի օլիգարխը դառնալու է բոմժ, կզցնելու ենք մինչև վերջին խազը. Ռուբինյան

Ծեծկռտուք Նորակերտ համայնքում. Նաիրի Հոխիկյանը ատրճանակով սպառնացել է ՔՊ անդամի

Հայաստանում գազի հետ կապված բարդ իրավիճակ կարող է ստեղծվել. Ալեքսեյ Օվերչուկ

Մայիսի 31-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը

Սյունիքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. հոսպիտալացվել են իրանցիներ

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավին

Հայաստանը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք գնում ենք այդ ճանապարհով․ Փաշինյան

Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից. ՌԻԱ Նովոստի

Փաշինյանին ու Ավանեսյանին ելակով տորթ են հյուրասիրել. տեսանյութ

Մեզ համար Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա․ Մհեր Գրիգորյան

Փաշինյանին ու Ավինյանին «16» գրությամբ մարզաշապիկներ են նվիրել. տեսանյութ

Լուկաշենկոն հայերին խորհուրդներ է տվել, սպառնացել, թե Ուկրաինայի իրադարձությունների կրկնություն կարող է լինել

ԱՄՆ-Իրան բանակցությունները դանդաղ են ընթանում. Թրամփ

Բելառուսական կողմի հասցեին Վլադիմիր Զելենսկիի uպառնալիքները դատարկախոuություն են․ Լուկաշենկո

ՀՀ-ն հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի. Փաշինյան

Ամռան առաջին շաբաթը Հանրապետությունում տեղումներ են սպասվում. ջերմաստիճանը կբարձրանա

Փաշինյանը վստահ առաջատարն է Հայաստանում նախընտրական հարցումներում՝ ջախջախիչ թվերով. Euronews

«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն՝ ՊՆ վարչական համալիրում

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

Միլիարդավոր դոլարների արժողության մեր սպառազինության զգալի հատվածը արտադրված է ՀՀ-ում. Փաշինյան

Կառուցում ենք նոր որակի պետություն. Փաշինյան

Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը

Նորք-Մարաշում թութ նվեր ստացանք. շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Խոշոր ավտովթար Վանաձորում. կա 4 վիրավnր

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

Մեքենան բախվել է էլեկտրական սյանն ու բռնկվել. կա տուժած

Լինելու են նոր աղմկահարույց բացահայտումներ հանցավոր սխեմաներով, որոնց մասնակիցները նախկին պաշտոնյաներ են. ՀԿԿ

Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ու բռնկվել. կան զոհեր և ավելի քան 30 տուժած

Առավոտյան սելֆի. վարչապետը տեսանյութ է հրապարակել