Երևան
12 °C
Սիրելի հայրենակիցներ !
100 օր է անցել այն պատմական պահից, երբ դուք ոտքի կանգնեցիք և տապալեցիք ժողովրդի վզին փաթաթված ատելի ռեժիմը։ Ձեր շնորհիվ հիմնակործան եղավ երեսուն տարի մեզ պարտադրված քրեաօլիգարխիկ, մաֆիոզ պիրամիդը։ Դա արվեց առանց մի կաթիլ իսկ արյուն թափելու, ինչը կրկին վկայեց մեր ժողովրդի ազնվագույն, բացառիկ բարոյակամային հատկանիշների մասին, հատկանիշներ, որոնց ծափարեց քաղաքակիրթ աշխարհը։
Ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ սպասելիքներ կան առջևում։ Հարցին ճիշտ պատասխանելու համար հաշվի առնենք երկու առանցքային հանգամանք։ Նախ` այսօրվա իշխանությունների ժառանգություն ստացած քաղաքական, սոցիալական և որոշ առումով տնտեսական ավերակները, որի վրա պետք է կառուցվի պետության նոր շենքը։ Պատկերացրեք, թե ինչ դժվար խնդիր է կանգնած իշխանությունների համար։
Երկրորդը` հեղափոխության հետագա զարգացումն է։ Այս հեղափոխության, ինչպես բոլոր հեղափոխությունների որովայնում թաքնված է հակահեղափոխության հիդրան։ Հիշենք Ֆրանսիական Մեծ հեղափոխության տապալման պատճառ «Տերմիդորի 9-ը»։ Զգուշանանք նման օրինակից։
Իրադարձությունների ընթացքը գալիս է ապացուցելու, որ թավշյա հեղափոխության ոչ բոլոր խնդիրներն են, դժբախտաբար, լուծվում թավշյա ձեռնոցներով։ Իսկ անկյուն քշված վիրավոր հակառակորդը դեմ առ դեմ կանգնածից վտանգավոր է:
Այնպես որ, համերաշխության և սիրո մասին հռչակված բանախոսությունները լավ են, քանի դեռ դրանք չեն նմանվել ալտրուիզմի` կույր մարդասիրության։ Վենդետան չի կարելի վերածել պանացեայի` համադարմանի։ Այն կործանարար է։
Չմոռանանք, որ հեղափոխությունների հիմքում ընկած է արժեքների վերաբաշխումը։ Ես մի առիթով ասել եմ` գողացածն ավելի կատաղի է պաշտպանվում, մանավանդ, գողականների շայկայում։ Նրանք հոժարակամ չեն բաժանվի դիզված հարստությունից, եթե անգամ իրավունք չունեին այն տնօրինելու։
Իսկ այն, որ 45 ընդդիմադիրների հայտնությունը ներկայացվում է որպես հասարակության տրոհվածության և հեղափոխության դիմադրության ապացույց` ինֆորմացիոն բլեֆ է, ինչպես հիմա են ասում` ֆեյք։ Սակայն բլեֆ չէ, այլ ճշմարտություն է այն, որ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և մյուս ազգային «ջոջերի» պաշտպանները դյուզ իսկ մտահոգված չեն նրանց ճակատագրով։ Այստեղ ամեն մեկը փորձում է փրկել իր կաշին, իր պաշտոնը, իր ապարանքը, իր օֆշորային հաշիվները։
Պատմությունը լավ ուսուցիչ է։ Հետպատերազմյա Գերմանիայի փլատակների ֆոնին առաջին կանցլեր Կոնդրատ Ադենաուրն ասաց. «Չեմ խոստանում հաց ու կարագ, աշխատեք, և ունեցեք դրանք»։ Գերմանացիներն ականջալուր եղան և շատ արագ կերտեցին աշխարհի լավագույն երկրներից մեկը։ Կարո՞ղ ենք նույն անել մենք։ Կարող ենք, քանի որ արդար աշխատելուն և արդար ապրելուն այսօր խանգարողներ, մեծ հաշվով, չկան։
Եվ մեկ էլ շատ կարևոր է, որ ամեն մարդ Հայաստանում զբաղվի իր գործով։ Բժիշկը` բուժի, ինժեները` կառուցի, կոշկակարը` կոշիկ կարի, իսկ գողը նստի բանտում։ Անպայման։
Ուրեմն, իշխանությունների «ճանապարհային քարտեզի» մեջ հարկ է առանձնացնել երկու կետ ա/ շարունակել ավգյան ախոռների ախտահանումը, բ/ վերադարձնել թալանված միլիարդները ժողովրդին։
Այս և մյուս բոլոր խնդիրների լուծման համար կա մեկ հիմնական միջոց` լինել միասնական, միակուռ և համերաշխ։
Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, Օգոստոսի 17-ին լինենք միասին, մեկտեղվենք, հավաքվենք Հանրապետության հրապարակում։ Ապացուցենք, որ Մեծ ժողովրդի զավակներն ենք, որ արժանի ենք ապրելու ազատ, արժանապատիվ ու անամպ երկրում, որ այդպիսի Հայաստան ենք ուզում թողնել սերունդներին։
Բոլորս դեպի Հանրապետության հրապարակ։
Կեցցե հայկական թավշյա հեղափոխությունը։
Կեցցեն այն իրականացնողները։
Աստված մեր հետ է։
Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան
Արման Նավասարդյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT