Երևան
12 °C
ԴիջիՔեմփ ձեռներեցության 6-րդ ամենամյա նորարար ճամբարն այս տարի առաջին անգամ անցկացվեց Արցախում՝ Ծմակահող գյուղում: Բնակավայրի ընտրությունը խորհրդանշական է: Դիջիքեմփի կազմակերպիչները նորարարության և ձեռներեցության հիմունքների ուսուցմանը զուգընթաց ճամբարի մասնակիցներին ծանոթացրել են հայ մեծանուն ճարտարագետ, ֆիզիկոս և գյուտարար Անդրանիկ Իոսիֆյանի հայրենի գյուղին, ոգեշնչել նրանց հրթիռաշինության ու ինժեներության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ու ինքնուրույն տեխնոլոգիական ապագա կերտելու համար:
ԴիջիՔեմփ ձեռներեցության նորարության ճամբարին մասնակցել են 15-18 տարեկան 52 պատանի Հայաստանի գրեթե բոլոր մարզերից այդ թվում Արցախից, ինչպես նաև Ջավախքից: Տասնօրյա ճամբարի առաջին օրն ընտրվել են 7 լավագույն գաղափարները, ապա մասնակիցները թիմային աշխատանքների ու մենթորների աջակցության շնորհիվ բարելավել են իրենց գաղափարները: Մասնագիտացված դասընթացներ են անցկացվել Ucom, Instigate, «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի և այլ ընկերությունների ներկայացուցիչների ու անհատների կողմից: Ճամբարականները նաև համապատասխան գիտելիքներ և հմտություններ են ստացել «Ողջ մնալու արվեստի» հիմնադիր Վովա Վարդանովի խմբի և հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կողմից:
Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նույնպես մեկնել է Արցախ պատանի ձեռներեցների հետ հանդիպման: Հ. Եսայանը, իր մասնագիտական ու գործարարության ուղին սկսելով նույնպես պատանի հասակից, նրանց հետ կիսվել է ստարտափի իր փորձով և ուղղորդել նրանց:
«Ստարտափի ֆինանսավորման ժամանակ առաջնայինը միայն գաղափարը չէ, նաև դրա վրա աշխատող թիմն է, առանց որի ոչինչ հնարավոր չէ։ Եվ քանի որ բոլոր թիմերն այստեղ հավասարապես աշխատեցին գաղափարների ձևավորման վրա, մենք դրանց ղեկավարներին միանման մրցանակներ կշնորհենք։ Իսկ հաղթող թիմին Ucom ընկերության կողմից կտրամադրենք 350 հազար դրամ ստարտափի մեկնարկի համար, ինչպես նաև U!Cloud ամպային համակարգում 1 տարվա բաժանորդագրություն», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Ժյուրիի անդամների՝ Արցախի Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի, ԴիջիՔեմփի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, Ucom ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Եսայանի, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Թութխալյանի և այլ անդամների կողմից RAEEOD նախագիծը՝ ներկայացված Ախալքալակցի մասնակից Գրիգոր Սիմոնյանի գլխավորությամբ թիմով ճանաչվել է լավագույնը և շնորհվել է 1-ին մրցանակ: RAEEOD նախագիծն իրենից ներկայացնում է երաժշտության ունկնդրելու և որոնման բջջային հավելված:

Բոլոր 7 նախագծերի (RAEEOD երաժշտություն ունկնդրելու և որոնման բջջային հավելված, «Դասերդ ով բդի էնե» դպրոցականների ուսմանն օժանդակող համակարգչային ծրագիր, որն արժանացավ Արցախի ԿԳ և սպորտի նախարարության
հատուկ մրցանակին՝ դրամական պարգևատրմամբ, «Ազդանշանային մոդուլ»՝ առաջնագծի համար, «Մարզիկի հոգեբանությունը» բջջային հավելված, «Armtour» զբոսաշրջային համակարգչային ծրագիր, «TechnoGuide» թանգարանների ցուցանմուշներին ծանոթացնող ծրագիր, «Project Sapper» (ական փնտրող ռոբոտ) հեղինակները Ucom ընկերության կողմից որպես պարգև ստացել են սմարթֆոններ, ինչպես նաև իրենց նախագծերը կյանքի կոչելու ժամանակ անհրաժեշտ սերվերային տիրույթ:
Նշենք, որ ԴիջիՔեմփն իրականացվում է ԱՏՁՄ-ի կողմից 2013 թ-ից նորարարական գաղափարներ ունեցող պատանիների համար: ԴիջիՔեմփի նպատակն է աջակցել և ուղղորդել ինովացիոն գաղափարներ ունեցող պատանիներին, որպեսզի զարգացնեն իրենց նորարար գաղափարները և դրանք դարձնեն բիզնես ծրագրեր: Ինովացիոն ճամբարի շրջանակում դպրոցականները հանդիպում են առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներին, խորհրդակցում բիզնես գաղափարների շուրջ, թիմերով աշխատում գաղափարների զարգացման ու կյանքի կոչելու համար, միևնույն ժամանակ մասնակցում ժամանցային ու ճանաչողական միջոցառումների: ԴիջիՔեմփն արդյունավետ հարթակ է «Արմաթ» լաբորատորաների ցանցի դպրոցականների համար, ովքեր ուսումնական տարվա ընթացքում գիտելիքներ են ձեռք բերում և ամռանը բիզնեսի ստեղծման պրակտիկ միջավայրում աշխատում իրենց հասակակիցների հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT