«Որդան կարմիր»-ը կյանք է ստանում. գորգագործական արհեստանոցներ կբացվեն Երևանում և մարզերում

21/08/2018 schedule11:20

Հայկական գորգի ազգային կենտրոնը մեկնարկում է գորգագործական արտադրամասերի եւ արհեստանոցների բացման իր ծրագրը: Այն կյանքի է կոչվում Հայկական գորգի ազգային կենտրոնի եւ Ucom ընկերության գործակցության շրջանակներում: Կողմերը հուշագիր են ստորագրել, ինչը հնարավորություն է ստեղծում Երեւանում ու մարզերում, հատկապես սահմանամերձ գյուղերում, զարգացնել դարեր ի վեր հայ ժողովրդի կենսակերպի անբաժանելի մաս դարձած կիրառական արվեստի այս ճյուղը:

«Հայապահպանության թեման քիչ ուշադրության է արժանանում մեր օրերում, եւ մեր սոցիալական պատասխանատվության ծրագրերում մենք մշտապես ներառում ենք մշակույթի ու կրթության այնպիսի ուղղություններ, որոնք կարեւոր են, սակայն երբեմն անտեսված են: Գորգագործությունը հաճախ մեր մշակույթի ներկայացնողն է եղել աշխարհում, եւ մենք մեր պարտքն ենք համարում կանգնել Հայկական գորգի ազգային կենտրոնի կողքին՝ մեր ներդրումն ունենալու այսքան գովելի մի ծրագրի աշխատանքներում, որը միտված է նոր շունչ հաղորդելու հայկական գորգագործության հարուստ ավանդույթներին ու պատմությանը»,- նշել է «Ucom» ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը, ում նախաձեռնությամբ կայացել է այս համագործակցությունը:

«Բիզնես-մշակույթ համագործակցություն՝ հանուն մշակույթի զարգացման, հայագիտության եւ ազգային արժեքների պահպանման, ահա այս համատեքստում ենք տեսնում մեր երկխոսությունը։ Համագործակցության կայացման դեպքում կունենանք ազդեցության ոլորտներ մի քանի ուղղություններով, օրինակ աշխատատեղերի ստեղծում, շրջաններում զբաղվածության խնդրի մասնակի լուծում, կիրառական արվեստի՝ մասնավորապես գորգագործության եւ ձեռագործության խթանում, շուկայի ձեւավորում եւ այլն։ Լիահույս եմ, որ կունենանք շոշափելի ձեռքբերումներ՝ քաջ գիտակցելով, որ դյուրին գործ չէ»,- ընդգծել է Հայկական գորգի ազգային կենտրոնի հիմնադիր-նախագահ Վիկտոր Մնացականյանը։

«Հայտնի է, որ Ucom-ը տարիներ շարունակ աջակցում է Հայաստանի բոլոր մարզերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բացման ծրագրին: Մենք կարեւորում ենք ինժեներական մտքի զարգացումը դպրոցականների շրջանում եւ հավատում ենք, որ հայ երեխաները դեռ կունենան իրենց ասելիքը համաշխարհային կտրվածքով: Սակայն ոչ պակաս կարեւոր է մարզերում նաեւ այլ աշխատատեղերի ստեղծումը: Կարծում եմ՝ գորգագործությունն ու ձեռագործ արվեստը հրաշալի հնարավորություն է ոչ միայն պահպանելու այդ ոլորտի բազմադարյա ավանդույթները, այլեւ որոշակի չափով լուծելու տեխնիկական կրթություն չունեցող մարդկանց զբաղվածության հարցը»,- ասել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

2017 թ. հիմնադրվել է Հայկական գորգի ազգային կենտրոնը, որը 2018 թ. առաջին ամիսներից սկսել է «Որդան կարմիր» հայկական գորգի եւ գործվածքի թանգարանի հիմնադրման աշխատանքները:  Առաջիկա ամսվա ընթացքում Աբովյան 3 հասցեում՝ մեկդարյա պատմություն ունեցող ԱՕԿՍ-ի շենքում, կսկսի գործել «Որդան կարմիր» թանգարանը՝ նպատակ ունենալով աշխարհին ներկայացնել հայկական գորգարվեստի պատմությունը, հարուստ ավանդույթներն ու ժառանգությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3016 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C