Երևան
12 °C
Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ ներկայացնելով ԱՄՆ կատարած տասնօրյա աշխատանքային այցը, անդրադարձավ նաեւ «Հրապարակ» օրաթերթի սույն այցի հետ կապված հրապարակմանը:
Նախարարը հայտնեց, որ օրաթերթի «Սփյուռքի նախարարի այցն ԱՄՆ արդեն պառակտել է հայ համայնքը» վերնագրով հոդվածը խնդիրներ է առաջացրել ԱՄՆ կատարած այցի ընթացքում եւ այնտեղ տիրել է բացառապես նեգատիվ եւ լարված մթնոլորտ:
«Անկեղծ ասած, շատ եմ մտածել՝ խոսել այս թեմայով, թե՝ ոչ, որովհետեւ անվճար գովազդվելու է թերթը, բայց ամեն դեպքում խնդիրն իսկապես մտահոգիչ է, եւ ես ճիշտ համարեցի, այնուամենայնիվ, անդրադառնալ Կորյուն Սիմոնյանի հայտնի հոդվածին: Հոդվածում, մասնավորապես, պնդվում է, որ սփյուռքի նախարարության նորանշանակ նախարարը պառակտում է ԱՄՆ-ի հայ համայնքը»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:
Վերջինս անդրադարձավ նաեւ հոդվածում այն պնդումներից մեկին, թե իր այցը կազմակերպել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը: Ավելացրեց, որ հրապարակել են այցի ընթացքում ամբողջ հանդիպումներն ու աշխատանքները, իսկ հոդվածում նշվել է, որ սփյուռքի նախարարը հանդիպելու է բացառապես Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության եւ իրեն կից կառույցների ներկայացուցիչների հետ:
«Դեռեւս ես ոչ մի բառ չասած եւ ծրագիրը չհրապարակած՝ տեղեկատվություն է տարածվել թերթում, ասվել, որ դա պառակտում է հայ համայնքը»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:
Վերջինս պահանջեց «Հրապարակ» օրաթերթի լրագրողից հանրությանը փաստեր ներկայացնել, որոնք ցույց կտան, որ իր կացության, սննդի կամ ավիատոմսերի վճարը, բացի պետությունից, այլ կազմակերպություն է հոգացել, մասնավորապես՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը:
Մխիթար Հայրապետյանը վստահեցրեց, որ այցի ընթացքում հավասարապես հանդիպել է բոլոր կողմերի հետ եւ ինչպես Ռամկավար ազատական կուսակցությունը կամ Հնչակյանները, գոհ են մնացել եւ այդ իմաստով որեւէ խնդիր չի եղել: Սակայն վերջիներս նշել են, որ «Հրապարակ» օրաթերթի հրապարակումից հետո իսկապես անհանգստացել են:
«Այո, ԱՄՆ-ում պառակտում կար, բայց ոչ թե ես էի այդ պառակտումն առաջացնողը, այլ «Հրապարակ» օրաթերթի լրագրողը: Մինչեւ ես հասա ԱՄՆ, բավականին նեգատիվ էներգիա էր հավաքվել, թե՛ կուսակցությունների միջեւ, թե՛ այն մարդկանց, ովքեր հեղափոխությանն էին սատարել: Ինձ ասում էին՝ պարոն նախարար, ինչպե՞ս եք այդպիսի բան արել, ինչպես եք թույլ տվել, որ մի կազմակերպություն կազմակերպի ձեր այցը»,-պատմեց նախարարը:
Նախարարն անդրադարձավ նաեւ մի շարք լրատվամիջոցներով իր հասցեին հնչեցված բազմաթիվ վիրավորական եւ թյուր հրապարակումներին. «Ինձ մամուլում անընդհատ սեւացրել են, ընդհուպ մինչեւ այն կեղծ հրապարակումները, թե Փաշինյանն ինձ ծնող է կանչել, ամոթանք տվել: Ես որեւէ կերպ ձեր նման հրապարակումներին չեմ արձագանքել, որեւէ դատական պրոցեսների մեջ չեմ մտել, որովհետեւ եթե մտնեի, հակառակ կողմը միանշանակ տանուլ էր տալու, բայց եկեք տարանջատենք պետական շահերը»,- ասաց նախարարը:
Նշեց, որ երկու-երեք լրատվամիջոց կա, որոնք սթափվելու կարիք ունեն. «Քննադատեք ինձ ինչքան ուզում եք, նույնիսկ երբ իմ հարազատին եք կպել, չեմ անձնավորել, բայց այստեղ կա պետության հարց, երբ որ դուք ձեր գործողություններով սփյուռքում իրավիճակ եք լարել»,- եզրափակեց Մխիթար Հայրապետյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT