Երևան
12 °C
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիին հանդիպելու օրվանից սկսած ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը ստիպված է հետեւել մի շարք խիստ կանոնների: Դրանք վերաբերում են նրա ու իր սիրելիի կյանքի տարբեր ոլորտներին՝ ինչ ուտել, ինչպես ուտել, ինչ բառեր օգտագործել-չօգտագործել, ինչպես շփվել թագուհու հետ... Անգամ ընտանիքը համալրելու նպատակ դնելիս նրանք ազատ չեն: Ինչպես նշում են բրիտանական լրատվամիջոցները, եթե Մեգանն ու Հարին որոշեն երեխա ունենալ, կան հստակ կանոններ ու սովորույթներ, որոնց պետք է հետեւել:
Օրինակ, երեխայի սեռը գաղտնիք է: Ոչ ոք իրավունք չունի հայտնելու երեխայի սեռը մինչեւ նրա ծնունդը: Այդպես է եղել նաեւ Արքայազն Ուիլիամի ու Քեյթ Միդլթոնի 3 երեխաների դեպքում:

Հղիության շրջանում ճանապարհորդությունները անցանկալի են: Մինչեւ երեխայի ծնունդը թագավորական ընտանիքի կանայք, ըստ էության, հանգիստ չեն ունենում, մշտապես մասնակցում են միջոցառումների, սակայն երկրից դուրս գալը չի խրախուսվում, քանի որ միայն երկրի ներսում կարիքի դեպքում անհրաժեշտ բժշկական օգնություն կստանան:
Մինչեւ երեխայի ծնվելը նրա ծննդյան կապակցությամբ խնջույք անել արգելվում է: Կան խոսակցությունները, որ Քեյթի քույրը նրա առաջնեկի ծննդյան առթիվ խնջույք կազմակերպել, սակայն ընտանիքի գործունեությանը հետեւող փորձագետները վստահ են, որ նման բան չի եղել:

Նախկինում ընդունված է եղել, որ արքայական ընտանիքի երեխաները ծնվեն տանը: Այդ սովորույթին վերջ են դրել Էլիզաբեթ 2-րդի դուստրը՝ արքայադուստր Աննան, ու արքայադուստր Դիանան: Նրանց երեխաները ծնվել են Սուրբ Մարի հիվանդանոցում: Դա ավանդույթ է դարձել, ու նույն հիվանդանոցում են լույս աշխարհ եկել նաեւ Քեյթի ու Ուիլիամի երեխաները: Հիվանդանոցում արքայական ընտանիքի կանանց հատուկ խնամք է ցույց տալիս, ինչպես ԶԼՄ-ներն են նշում, բժիշկների ու մանկաբարձուհիների մի մեծ «բանակ»:
Հղիության, ինչպես նաեւ երեխայի ծնվելու մասին լուրը առաջինը պետք է իմանա թագուհին: Այդ տեղեկությունը առաջինը ունենալու իրավունք չունեն նույնիսկ նորածնի տատիկ-պապիկները:

Երեխային պետք է 3-4 անուն տալ: Օրինակ, Հարին 4 անուն ունի՝ Հենրի Չարլզ Ալբերտ Դեւիդ: Քեյթի ու Ուիլիամի երեխաները 3-ական անուն ունեն՝ արքայազն Ջորջ Ալեքսանդր Լուի, արքայադուստր Շարլոտ Էլիզաբեթ Դիանա, Արքայազն Լուի Արթուր Չարլզ:
Մեգանն ու Հարին ամուսնացել են այս տարվա մայիսի 19-ին: Ավելի վաղ Հարին նշել է, որ կցանկանար երեխա ունենալ մոտ ապագայում: Նրա եղբայրը ու Քեյթը առաջնեկի ծննդի մասին հայտնել են ամուսնությունից ավելի քան 1 տարի անց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT