Օգտատերերի մեծամասնությունը ենթարկվում է կիբեռսթրեսի. վերահսկեք սեփական թվային կյանքը

22/08/2018 schedule10:58

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետների անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ տվյալների արտահոսքերի մասին նորությունները, գաղտնաբառերի կառավարման եւ սարքերի անվտանգության խնդիրները դառնում են օգտատերերի սթրեսի պատճառ։ Այս մասին հայտնում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հայաստանյան ներկայացուցչությունից:

Այսպես, նրանցից շատերը մշտապես լարված են՝ անհանգստանալով տեղեկատվության անվտանգության համար. հարցվածների 69%-ն ընդունել է, որ սթրես են տանում՝ կարդալով տվյալների արտահոսքի մասին նորություններ։ Հաշվի առնելով, որ գրեթե ամեն շաբաթ մամուլը բարձրաձայնում է հերթական արտահոսքի մասին՝ այդ գործոնը սկսում է ազդել օգտատերերի բարօրության վրա։

Փորձագետները հետաքրքրվել են հոգեբաններից, թե ինչու է կիբեռհանցավորությունը դարձել սթրեսի գործոն։ Վյուրցբուրգի համալսարանի հոգեբան Ֆրանկ Շվաբը դա այսպես է բացատրում. «Սթրեսը, որն առաջանում է տվյալների արտահոսքերի նման արտաքին իրադարձությունների եւ այնպիսի բաների մասին անհանգստությունից, որոնցից դուք գլուխ չեք հանում (օրինակ՝ ինչպես ավելի լավ պաշտպանել սեփական տեխնիկան), կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների։ Որոշակի անհանգստությունից, ակնհայտ է, չես խուսափի։ Սակայն իրավիճակը հսկողության տակ վերցնելը միանգամայն իրական է, երբ խոսքը կիբեռսթրեսի մասին է»։ Ամեն ինչ հանգում է այն բանին, որ օգտատերերն անօգնական են զգում, երբ խոսքը թվային կյանքի պաշտպանության մասին է։

Դա հաստատում է նաեւ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հետազոտությունը. մարդիկ առավել շատ վախենում են տանը (58%), քան աշխատավայրում (48%) կիբեռգրոհի զոհ դառնալուց։  Ըստ երեւույթին, դա բացատրվում է նրանով, որ նրանք առցանց սպառնալիքներից պաշտպանության հարցերում հույսը դնում են իրենց գործատուների վրա (68%)։ 

Սակայն, այդ տարածված կարծիքը մոլորություն է։ Մարդիկ համարում են, որ կարելի է չսեւեռվել կորպորատիվ սարքերի եւ հաշվեգրերի անվտանգության վրա, բայց դաժան իրականությունն այն է, որ կիբեռհանցագործները գերադասում են գրոհել հենց կազմակերպությունների վրա. չէ որ առանձին մարդկանց վրա գրոհները շատ ավելի պակաս շահութաբեր են։ Եվ իրենց գրոհներում նրանք օգտագործում են թույլ օղակը՝ աշխատակիցներին։

Այդ պատճառով ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում օգտատերերը պետք է նույնչափ ուշադիր վերաբերվեն իրենց տվյալների անվտանգությանը. զգուշություն դրսեւորեն կասկածելի նամակների նկատմամբ, այցելեն միայն վստահելի կայքեր եւ օգտագործեն գաղտնաբառերի մենեջեր, որը կօգնի ստեղծել հուսալի եւ չկրկնվող գաղտնաբառեր։

Ի դեպ, հարցման ընթացքում «Կասպերսկի Լաբորատորիա»-ն կատարել է եւս մեկ հետաքրքրիր դիտարկում. մարդիկ այնքան էլ չեն վստահում գաղտնաբառերի մենեջերին սարքեր (8%), հաշվեգրեր մուտքի (6%), ինչպես նաեւ բանկային քարտերի տվյալների տեղեկատվության պահպանման առումով (3%) ։ Փոխարենը նրանք պատրաստակամությամբ այդ հարցերը կվստահեն իրենց կյանքի ուղեկցին (համապատասխանաբար՝ 53%, 47% եւ 47%)։

Բազմաթիվ կազմակերպությունների սերվերներով սփռված գաղտնի տեղեկատվության նման ճնշող ազդեցությունը եւ բազմազանությունը հաշվի առնելով՝ տրամաբանական է ենթադրել, որ դրա կառավարումը նույնպես սթրես է առաջացնում. հարցվածների 66%-ը խոստովանել է, որ իրենց ճնշում է այն հանգամանքը, թե ինչ մեծ ծավալի անձնական տեղեկություններ են ստիպված պահպանել առցանց։

Սակայն եթե օգտատերը լրջորեն զբաղվի իր կիբեռանվտանգությամբ, կարող է վերադարձնել հսկողությունն իրավիճակի նկատմամբ, մասամբ ազատվել անհանգստությունից  եւ զբաղվել ավելի առօրեական խնդիրներով։ Կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում եւ Վրաստանում  «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանի տրամադրած մի քանի խորհուրդները օգտատերերին կօգնեն նվազեցնել կիբեռսթրեսի մակարդակը։

  • Տվյալները վերցնել հսկողության տակ. հեռացնել չօգտագործվող հաշվեգրերը (օրինակ՝ հին գրանցումները սոցիալական ցանցերում, առցանց խանութներում եւ այլ ծառայություններում)։
  • Եթե օգտատիրոջ տվյալները հասանելի են դարձել հանրությանը, անհապաղ փոխել գաղտնաբառերը։ Գաղտնաբառերի լավ մենեջերը էապես կթեթեւացնի նման խնդիրները։
  • Զգուշություն դրսեւորել հղումը սեղմելու կամ ներդրված ֆայլերը (նիշք) ներբեռնելու կոչ անող նամակների եւ հաղորդագրությունների նկատմամբ։ Ֆիշինգային նամակները հաշվեգրերի վարկաբեկման գլխավոր պատճառներից են։ Եթե ինչ-որ բան կասկածելի է թվում, ավելի լավ է ոչնչի վրա չսեղմել։
  • Միացնել հակավիրուսային պաշտպանություն բոլոր սարքերում, որպեսզի նվազեցվի վտանգավոր նամակներից կամ վեբ-կայքերից վարակվելու հավանականությունը։
  • Առանձին կոշտ սկավառակի կամ սարքի վրա գրանցել անհատական տվյալների պահեստային կրկնօրինակները։ Շորթող ծրագրերը դեռեւս մնում են լուրջ սպառնալիք. միշտ ավելի լավ է վերաապահովագրվել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1925 դիտում

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը